Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արթուր Վանեցյան. Առաջարկում եմ շատ ուշադիր ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը

Արթուր Վանեցյան. Առաջարկում եմ շատ ուշադիր ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը
30.11.2020 | 22:53

Բոլորիս պահանջը մեկն է ու շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ, անցնցում հեռացումը, «Առավոտ»-ին հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իսկ ինչո՞ւ հրաժարական՝ պատճառն ավելի քան պարզ է. Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումը տապալած վարչապետ է և պատերազմ պարտված, այսպես կոչված, գերագույն հրամանատար։ Ես ուզում եմ այս երկու փաստերը հստակ արձանագրենք բոլորս, քանի որ դրանք այլևս անդառնալի իրողություններ են։ Պարզաբանեմ. վերցրեք ոլորտային կառավարման մոտեցմամբ դիտարկեք Նիկոլ Փաշինյանի կառավարման 2.5 տարին՝ տեղում դոփող տնտեսություն, համավարակի ճիրաններում ճկած առողջապահական համակարգ, կիսատ-պռատ, չտրամաբանված, արհեստական օրակարգով պարտադրված քաղաքական և իրավական անհասկանալի կիսաբարեփոխումներ, բռնաճնշումների ենթարկվող քաղաքական ու հասարակական կյանք, ատելության և թշնամանքի խրախուսում, ճամբարների բաժանված հասարակություն, այս ամենին գումարած պատերազմի հետևանքները՝ մի ամբողջ երիտասարդ սերունդ արդեն չկա, հազարավոր այդ նահատակվածների կողքին կան սարսափելի առողջական խնդիրներ ունեցող հազարավոր վիրավորներ, իրենց տներն ու ապրուստը կորցրած, կորցնելու վտանգի առաջ կանգնած հազարավոր ընտանիքներ՝ այդ ամենի առաջ ծնկած սոցիալական ապահովության համակարգ, միլիոնավոր դոլարներ արժեցող սպառազինությունն այլևս չկա, զինված ուժերն ու բանակն, ընդհանուր առմամբ, լրջագույն վերակազմավորման ու մոդեռնիզացիայի առաջ են կանգնած, իսկ մյուս կողմից՝ ունենք կորսված հայրենիքի մաս ու փխրուն անվտանգություն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի մասով։ Ուզում եմ հիշեցնել, որ այն ամենն ինչ թվարկեցի, այդ ամենի մասին ես և իմ ղեկավարած քաղաքական ուժը, ընդդիմադիր մյուս ուժերը նոր չէ, որ խոսում ենք։ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունները դեռ պատերազմի սկսվելուց առաջ էին բարձրաձայնում, մենք դեռ պատերազմից առաջ էինք Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել՝ կրկին ունենալով մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյան ապիկար վարչապետի ու կառավարության հեռացում», - ասել է Վանեցյանը։ Նա նշել է, որ այս պահին կա մեկ իրականություն՝ մեր պետականությունը լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած։ «Դրանք ոչ թե ստատիկ սպառնալիքներ են, այլ օր օրի իրենց բնույթը փոխող և նոր վտանգավորություն ձեռք բերող կոնկրետ խնդիրներ են, որոնց լուծում տալու որևէ ռեսուրս չունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած պոպուլիստ, ստախոս և անհեռանկար անձնավորությունը։ Սրանում ոչ ոք այլևս կասկած չունի։ Եվ դա է պատճառը, որ այդ նույն ստախոսն այսօր փորձում է վարկաբեկել հրապարակում հայրենիքի փրկության համար ոտքի ելած մարդկանց ու քաղաքական ուժերին՝ դաշտ նետելով կեղծ թեզեր ու պիտակավորումներ, որ մենք ուզում ենք չեղարկել եռակողմ համաձայնագիրը, որ մենք մի նոր պատերազմ ենք ուզում, որ մենք «աթոռակռիվ» ենք անում կամ ինչպես դուք ասացիք՝ նախկին ենք։ Վստահեցնում եմ, որ սրանք լկտի ստեր են՝ մենք բազմիցս ենք նշել, որ եռակողմ հայտարարությունը չեղարկելու ռեսուրս այսօր չկա, որ մեր նպատակն է առողջ, հայրենիքի համար իրապես մտահոգված, բանիմաց ու հասարակության վստահությունը վայելող ուժերով ձևավորել այնպիսի իրավիճակ, որը մեզ թույլ կտա առանց հապաղելու ուղղել պետության մեջքն ու բոլոր ռեսուրսները ներդնել այդ եռակողմ հայտարարության հիման վրա հետագայում ստորագրվող մեծ փաստաթղթում հնարավորինս հայանպաստ լուծումների գալու համար։ Նույն լկտի սուտն է նաև նախկինների վերադարձի ու դրանով հանրությանը տեռոր անելը։ Այս հարցով մտահոգվողներին առաջարկում եմ շատ ուշադիր ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը, որից հետո գրեթե վստահ եմ, որ ցանկացած բանիմաց մարդ ավելի շատ վախենալու նախկին կտեսնի, քան ի դեմս այն մարդկանց, որոնց այդպես պիտակավորվում են։ Ի վերջո, ջուր ծեծոցու ժամանակ այլևս չկա, այդ նախկինների թեզն իրեն սպառած քարոզչական փուչիկ է, ուրիշ ոչ մի բան», - հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ