Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Վանեցյան. Տեսնում ենք բանակցային այն ռեսուրսը, որը փորձելու է հայտարարության հիման վրա կազմվելիք վերջնական տարբերակում հայանպաստ շտկումներ իրականացնել

Արթուր Վանեցյան. Տեսնում ենք բանակցային այն ռեսուրսը, որը փորձելու է հայտարարության հիման վրա կազմվելիք վերջնական տարբերակում հայանպաստ շտկումներ իրականացնել
30.11.2020 | 22:45

Մենք պետք է մի նոր թարմություն ու ոգի հաղորդենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններին, «Առավոտ»-ին հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մենք այս պատերազմի ընթացքում ևս տեսանք, որ չնայած Հայաստանի ներկա իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ թույլ տրված բազմաթիվ սխալներին, Ռուսաստանը մեծ անհանգստությամբ կիսում էր հայ ժողովրդի ապրումները և կատարում դաշնակցային իր բոլոր պարտավորությունները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ի թիվս այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները որքան էլ խորն են, բարեկամական ու դաշնակցային, նույնիսկ այդ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը հաջողվել էր լարվածություն, անհասկացվածություն ու նյարդայնություն հաղորդել։ Մենք տեսանք՝ իշխանական շրջանակներից շատերը նախկինում ընդգծված հակառուսական դիրքորոշումներ ունեին, իսկ արդեն հեղափոխությունից հետո նրանք Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության արդյունքում հայտնվեցին իշխանական կարևոր պաշտոններում։ Հետևաբար այսօր մենք խնդիր ունենք նոր լիցք հաղորդելով հայ-ռուսական հարաբերություններին՝ միաժամանակ մեր ռուս գործընկերներին վստահեցնել այդ հարաբերությունների բնույթի անսասանության ու դրանում մեր համոզվածության մեջ։ Առկա է գործիքների ու հնարավորությունների լայն շրջանակ, որը մեզ թույլ է տալիս անել այն ամենն, ինչի մասին ես նշեցի», - ասել է նա։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների մասին Վանեցյանը նշել է, թե աներկբա է այն մեծ ներդրումը, որ միջնորդական առաքելության շրջանակներում ունեցել է ՌԴ նախագահը պատերազմի դադարեցման գործում, պատերազմի ամբողջ ընթացքում:


«Այլ հարց է, որ պատերազմի ելքը փոխելու և հայանպաստ դիրքերում այն ավարտելու պարտականությունն ու պատասխանատվությունը մերն է եղել, նկատի ունեմ հայկական կողմինը, ինչը փաստացի տապալվել է Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Չեմ ուզում շատ խորանալ այս հարցում, դեռ ամենայն մանրամասնությամբ անդրադառնալու հնարավորություն ունենալու ենք։ Այս պահին միայն կուզենամ շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո՝ մենք տեսնում ենք բանակցային այն ռեսուրսը, որը փորձելու է հայտարարության հիման վրա կազմվելիք վերջնական տարբերակում հայանպաստ շտկումներ իրականացնել։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, որ բանակցային այդ ռեսուրսի իրացնողն այլևս Նիկոլ Փաշինյանը չէ, թեկուզև զուտ այն պարզ պատճառով, որ նա, ըստ էության, տապալել է բանակցային ձևաչափով խնդիրը լուծելու հնարավորությունը, ինչն հանգեցրեց պատերազմի ու փաստացի հիմա նա այդ պատերազմը պարտված այսպես կոչված գերագույն հրամանատարն է։ Բավական է միայն հետևել Ադրբեջանի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արվող հայտարարություններին, որպեսզի պատկերացնում կազմենք, թե այսօրվա վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը ապագա բանակցություններում ինչպիսի մեկնարկային կետում կարող է լինել։ Ցավում եմ, բայց այստեղ որևէ տարիմաստություն չկա, ամեն բան պարզ է», - ասել է Արթուր Վանեցյանը։

Դիտվել է՝ 3608

Մեկնաբանություններ