Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • «Ողջամիտ ժամկետում փոխելու ենք պայքարի ձևը»

    «Ողջամիտ ժամկետում փոխելու ենք պայքարի ձևը»

    12.09.2013| 16:13
    «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ովքեր շուրջ 50 օր է` նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց` պահանջելով տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը, այսօր «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում ասուլիս էին հրավիրել: Ակտիվիստները եկել էին հայտարարելու, որ «ողջամիտ ժամկետում» փոխելու են պայքարի ձևը:
  • «Համախմբելու ենք ժողովրդին` ընդդեմ իշխանության»

    «Համախմբելու ենք ժողովրդին` ընդդեմ իշխանության»

    12.09.2013| 16:06
    Այսօր ազատամարտիկների հերթական հանրահավաքի օրն է: Չորս ամսվա ընթացքում կառավարությունը, կարելի ասել, ոչինչ չի արել ազատամարտիկների բարձրացրած հարցերից գոնե մեկը լուծելու համար, չհաշված այն քննարկումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում ՊՆ-ում ստեղծված ազատամարտիկների` կառավարությանը ներկայացրած պահանջներով զբաղվող աշխատանքային խմբում, որին մասնակցել են նաև որոշ ազատամարտիկներ, ինչպես նաև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ԱԺ-ի հապճեպ ընդունած օրենքը:
  • Պուտինը նախազգուշական հոդվածով դիմել է ԱՄՆ-ի ժողովրդին

    Պուտինը նախազգուշական հոդվածով դիմել է ԱՄՆ-ի ժողովրդին

    12.09.2013| 16:03
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան «New York Times»-ի միջոցով դիմել է ամերիկացի ժողովրդին` նախազգուշացումով: Նա նշել է, որ ռազմական միջամտությունը Սիրիայի հակամարտությանը կբարձրացնի բռնության մակարդակը և կխթանի ահաբեկչության նոր ալիքը:
  • ԱՄՆ-ը կատաղել է

    ԱՄՆ-ը կատաղել է

    12.09.2013| 15:43
    ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում` ԱՄՆ-ի քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս. թ. օգոստոսի 22-ից: Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին, երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում»:
  • Բերո՞ւմ է

    Բերո՞ւմ է

    12.09.2013| 15:41
    Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստը, ըստ ամենայնի, աչքալուսանքով կսկսվի։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը Չինաստանից բերում է 16 մլն դոլարի դրամաշնորհ։ Ծանր, բայց հաճելի «բեռն» արդեն Երևանում է։
  • Ընդդիմադիր և իշխանական երիտասարդները կքննարկեն սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները

    Ընդդիմադիր և իշխանական երիտասարդները կքննարկեն սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները

    12.09.2013| 15:36
    Սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, որին անդամակցում են տարբեր քաղաքական ուժերի (այդ թվում՝ ընդդիմադիր) երիտասարդներ, Ծաղկաձորում անցկացնում են «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը։ Համաժողովի շրջանակներում երիտասարդները կքննարկեն Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները:
  • Նամակ-նամակ

    Նամակ-նամակ

    12.09.2013| 14:45
    Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ»: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ տաղավար է լինելու:
  • Ձեր առջև ամբաստանյալ է

    Ձեր առջև ամբաստանյալ է

    12.09.2013| 14:39
    «Ես Սերժ Սարգսյանից ամենադժգոհ մարդն եմ այս երկրում` որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքագետ ամենամեծ հալածանքներին այսօր ես եմ ենթարկվում` չորս գործ են իմ դեմ հարուցել, այդ թվում` մեկ քրեական, ձեր առջև ամբաստանյալ է: Երեք քաղաքացիական գործերով էլ մեծ տույժերի եմ ենթարկվել, որպեսզի սնանկացվի քաղաքագետների միությունը, սա է վիճակը»,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
  • «Զվարթնոցն» էլ քանդվի, տակը բան չի մնա

    «Զվարթնոցն» էլ քանդվի, տակը բան չի մնա

    12.09.2013| 14:22
    Փակ շուկայի հարցը լմնցուցին, հերթը հասել է օդանավակայանին: Այսօր հայկական լրատվակայքերը գրում են այն մասին, թե «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենությունը մտադիր է քանդել օդանավակայանի կլոր շենքը: Հարցը գալիք շաբաթ քննարկվելու է Հանրային խորհրդում:
  • Տիգրանի գործով կզբաղվեն առանձի՞ն

    Տիգրանի գործով կզբաղվեն առանձի՞ն

    12.09.2013| 14:21
    Հայաստանյան արդարադատության զոհ դարձած և ավելի քան երկու տարի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ պահվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ օրերս հանդես են եկել ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Նրանք հայտարարել են, որ Տիգրանի գործը մի շարք չափանիշներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» տերմինին: