30.09.2015|
12:45
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է հաջորդ գեղեցիկ համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ Անի Կավաֆյանի (ԱՄՆ, ջութակ), Իդա Կավաֆյանի (ԱՄՆ, ալտ), Լևոն Չիլինկիրյանի (Մեծ Բրիտանիա, ջութակ) և Ռուզան Մանթաշյանի (Ֆրանսիա, սոպրանո):