Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման առնչությամբ։ «Այս ամենը, անշուշտ, տեղի է ունենում մեր ընկերոջ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի ղեկավարությամբ և անմիջական աջակցությամբ»,- շեշտել է նա՝ ընդգծելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի հանձնառությունը։