Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա­տե­րազ­մա­կան երկ­րի մշա­կու­թա­յին խճան­կա­րը

Պա­տե­րազ­մա­կան երկ­րի մշա­կու­թա­յին խճան­կա­րը
10.11.2020 | 01:17

Մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը շա­րու­նակ­վում են, ա­վե­լա­նում են նո­րե­րը։ Նպա­տա­կը՝ թի­կունքն ա­մուր պա­հելն ու ռազ­մա­ճա­կա­տին հնա­րա­վո­րինս ա­ջակ­ցելն է։ Աշ­խար­հագ­րու­թյու­նը, ինչ­պես միշտ, չի սահ­մա­նա­փակ­վում Հա­յաս­տա­նով։

SYSTEM OF A DOWN-Ի ՆՈՐ ԵՐ­ԳԵ­ՐԸ՝ ՀԱ­ՆՈՒՆ ԱՐ­ՑԱ­ԽԻ
Այս օ­րե­րի ա­մե­նա­կարևոր մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կը աշ­խար­հահռ­չակ System of a Down խմ­բի նոր եր­գե­րի թո­ղար­կումն էր։ Սա խմ­բի հա­մա­տեղ աշ­խա­տանքն է 15 տար­վա դա­դա­րից հե­տո։ System of a Down ռոք խմ­բի վո­կա­լիստ, «Գրե­միի» մր­ցա­նա­կա­կիր Սերժ Թան­կյանն իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է, որ սա ան­նա­խա­դեպ ա­ռիթ էր SOAD-ի հա­մար, որ ա­մեն ինչ մի կողմ դնեն ու ե­լույթ ու­նե­նան հայ ազ­գի հա­մար՝ որ­պես մեկ մարդ՝ չորս հայ տղա­նե­րով. «Դա ա­նե­լու ժա­մա­նա­կը հի­մա է, քա­նի որ մենք չոր­սով չա­փա­զանց կարևոր բան ու­նենք ա­սե­լու՝ որ­պես միաս­նա­կան ձայն: Այս եր­կու եր­գե­րը՝ Protect The Land և Genocidal Humanoidz, եր­կուսն էլ խո­սում են սար­սա­փե­լի և լուրջ պա­տե­րազ­մի մա­սին, ո­րը ի­րա­կա­նաց­վում է Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի` մեր մշա­կու­թա­յին հայ­րե­նիք­նե­րի դեմ։ ...Մենք այս­տեղ ենք, որ պաշտ­պա­նենք մեր հո­ղը, մեր մշա­կույթն ու մեր ազ­գը։ Հի­մա աչ­քե­րը փա­կե­լու ժա­մա­նա­կը չէ»։ Protect The Land-ը և Genocidal Humanoidz-ն գնե­լու հա­մար հա­սա­նե­լի են System of a Down խմ­բի պաշ­տո­նա­կան է­ջում, ե­կա­մուտ­ներն ուղղ­վե­լու են «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին, օգ­տա­գործ­վե­լու են պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին խիստ անհ­րա­ժեշտ ի­րեր հատ­կաց­նե­լու հա­մար։ Թան­կյա­նը կոչ է ա­նում այդ եր­գե­րի ներ­բեռ­նու­մը դի­տար­կել որ­պես բա­րե­գոր­ծա­կան ակտ։

ՓԵ­ԼԵ­ՇՅԱ­ՆԻ «ԲՆՈՒ­ԹՅՈՒՆՆ» ՈՒ ՆՎԻ­ՐՈՒ­ՄԸ
Կի­նո­ռե­ժի­սոր, հա­մաշ­խար­հա­յին կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի դա­սա­կան Ար­տա­վազդ Փե­լե­շյանն իր «Բնու­թյուն» ֆիլ­մի 15000 եվ­րո հո­նո­րա­րը փո­խան­ցել է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին: Փե­լե­շյա­նի կի­նոար­վես­տին նվիր­ված «Բնու­թյուն» ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը բաց­վել է հոկ­տեմ­բե­րին։ Փե­լե­շյա­նը չի մաս­նակ­ցել ա­ռաջ­նա­խա­ղին՝ հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով` հայ­րե­նի­քում պա­տե­րազմ է։ Փա­րի­զի «Կար­տիե» ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի կենտ­րո­նում այն պետք է շա­րու­նակ­վեր 3-4 ա­միս, սա­կայն, Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ, մինչև դեկ­տեմ­բե­րի 1-ը երկ­րում փակ­վել են մշա­կու­թա­յին կենտ­րոն­ներն ու ժա­ման­ցի վայ­րե­րը։ Փե­լե­շյա­նա­կան ցու­ցա­հան­դե­սը հե­տաձգ­վել է։
«Բնու­թյուն» ֆիլ­մը նկա­րա­հան­վել է Ֆրան­սիա­յի «Fondation Cartier» հիմ­նադ­րա­մի և Գեր­մա­նիա­յի «ZKM» ֆիլ­մար­տադ­րող ըն­կե­րու­թյան հետ հա­մա­տեղ։ Այն պետք է ցու­ցադր­վեր նաև Գեր­մա­նիա­յում, Մոսկ­վա­յում, Մի­լա­նում:

ԹԱՏ­ՐՈՆՆ ՈՒ ԿԱ­ՄԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԸ
Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սան­նե­րը ա­ռաջ­նա­գիծ մեկ­նող լո­ռե­ցի կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­մար խա­ղա­ցին հատ­ված «Հրա­դա­դար» ներ­կա­յա­ցու­մից։ Բե­մադ­րիչ՝ Ռազ­միկ Խոս­րոև, պիե­սի հե­ղի­նակ՝ Սամ­վել Խա­լա­թյան։

ԿԻ­ՆՈ­ԴԻ­ՏՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ ԵՆ
«Ոս­կե ծի­րան» մի­ջազ­գա­յին 17-րդ կի­նո­փա­ռա­տո­նի «Նվի­րում Ար­ցա­խին» նա­խագ­ծի շր­ջա­նա­կում Կի­նո­յի տա­նը նո­յեմ­բե­րի 1-8-ին ցու­ցադր­վե­ցին Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ որ քա­մին հան­դարտ­վի», Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի «Դրախ­տի դար­պա­սը», Գա­րե­գին Պա­պո­յա­նի «Բա­րի թռիչք», Սիլ­վա Խն­կա­նո­սյա­նի «Վա­խե­նա­լու ո­չինչ չկա», Մա­րատ Սարգ­սյա­նի «Ջր­հե­ղեղ չի լի­նե­լու» և Հա­կոբ Մել­քո­նյա­նի «Բլո­կա­դա» ֆիլ­մե­րը: Ցու­ցադ­րու­թյուն­նե­րը բա­ցա­ռա­պես տոմ­սե­րով էին, գո­յա­ցած ողջ հա­սույ­թը փո­խանց­վեց «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի «Մենք ենք, մեր սահ­ման­նե­րը. բո­լորս Ար­ցա­խի հա­մար» հա­մազ­գա­յին դրա­մա­հա­վա­քին։ Նույն նպա­տա­կով ծրագ­րի շր­ջա­նա­կում անց­կաց­վեց նաև Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի տա­ղան­դա­վոր ար­վես­տա­գետ­նե­րի հե­ղի­նա­կած պա­տե­րազ­մի ու խա­ղա­ղու­թյան թե­մա­յով ազ­դագ­րե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք։
Փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րը տե­ղե­կաց­նում են, որ «Նվի­րում Ար­ցա­խին» նա­խագ­ծից հե­տո, հա­ջորդ շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում, մինչև նո­յեմ­բե­րի 30-ը, «Ոս­կե Ծի­րա­նը» կի­րա­կա­նաց­նի տա­րաբ­նույթ այլ նա­խագ­ծեր, մաս­նա­վո­րա­պես` «Կի­նո­պարկ» և «Սի­նե­մա Սթար» կի­նո­թատ­րոն­նե­րում։ «Կի­նո­պար­կի» տոմ­սե­րի վա­ճառ­քից գո­յա­ցած հա­սույ­թը կփո­խանց­վի «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին։


«Է­ԴԻԹ ՊՐԻՆ­ՏԻ» ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԱ­ԽԱ­ՁԵՌ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
«Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը հան­դես է գա­լիս հեր­թա­կան բա­րե­գոր­ծա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ և հայ­տա­րա­րում անվ­ճար ա­ռա­քում գր­քե­րի ամ­բողջ տե­սա­կա­նու հա­մար։ Հա­սույ­թի 30 տո­կոսն ուղղ­վե­լու է «Զին­ծա­ռա­յող­նե­րի ա­պա­հո­վագ­րու­թյան» հիմ­նադ­րա­մին՝ ի ա­ջակ­ցու­թյուն մեր եր­կու հայ­րե­նիք­նե­րի սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լիս զոհ­ված կամ հաշ­ման­դա­մու­թյուն ստա­ցած զին­ծա­ռա­յող­նե­րի, նրանց ըն­տա­նիք­նե­րի։ Ա­ռա­քումն ի­րա­կա­նաց­վում է փոս­տով ու անվ­ճար՝ 2000 դրամ և ա­վե­լի ար­ժո­ղու­թյամբ պատ­վե­րի դեպ­քում։

ԱՍՏ­ՂԱ­ԴԻ­ՏԱ­ՐԱ­ՆԸ` ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԱ­ԿԱՆ ՊԱՅ­ՄԱՆ­ՆԵ­ՐՈՒՄ
Վ. Համ­բար­ձու­մյա­նի ան­վան Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քել է ՀՀ բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած ծրագ­րին, ո­րի շր­ջա­նակ­նե­րում գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը կա­րող են մաս­նակ­ցել պաշտ­պա­նա­կան խն­դիր­նե­րին առ­նչ­վող աշ­խա­տանք­նե­րին։ Ներ­կա­յաց­վել է մի քա­նի ա­ռա­ջարկ, և ձևա­վոր­վել է ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խումբ։
Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից իր հյու­րա­տանն է հյու­րըն­կա­լել Ար­ցա­խից տար­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին՝ նրանց հա­մար ստեղ­ծե­լով հար­մա­րա­վե­տու­թյան բո­լոր պայ­ման­նե­րը, ա­պա­հո­վե­լով մշա­կու­թա­յին ու ժա­ման­ցա­յին զբաղ­վա­ծու­թյու­նը։ Միա­նա­լով հա­մա­հայ­կա­կան շարժ­մա­նը (Global Armenian movement) և կոչ ա­նե­լով մի­ջազ­գա­յին գի­տա­կան հան­րու­թյա­նը միա­նա­լու դրան՝ ԲԱ-ն «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին է փո­խան­ցել 3 մլն ՀՀ դրամ։
Աստ­ղա­դի­տա­րա­նի ավ­տո­բուս­նե­րը բազ­մա­թիվ ու­ղեր­թեր են ի­րա­կա­նաց­րել դե­պի Ար­ցախ և Ար­ցախ-Երևան ուղ­ղու­թյուն­նե­րով։ Ներ­կա­յումս ավ­տո­բուս­նե­րից մե­կը գտն­վում է պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի տրա­մադ­րու­թյան տակ։
ԲԱ-ն մաս­նակ­ցում է հան­րա­յին տար­բեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի, հա­մա­գոր­ծակ­ցում է տար­բեր կա­ռույց­նե­րի հետ և բաց է ա­ռա­ջարկ­նե­րի ու նոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն­նե­րի հա­մար։

Ե­ՐԱԺՇ­ՏԱ­ԿԱՆ Ա­ՋԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ
Նո­յեմ­բե­րի 15-ին «Arts for Artsakh» խո­րագ­րով մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում ե­լույթ կու­նե­նան «Հո­վեր» պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը և Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի օկ­տե­տը՝ ջու­թա­կա­հար Աստ­ղիկ Վար­դա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:
Մի­ջո­ցա­ռու­մից ստաց­ված ողջ հա­սույթն ուղղ­վե­լու է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի «Մենք ենք, մեր սահ­ման­նե­րը» նա­խա­ձեռ­նու­թյա­նը:
Մեծ ու փոքր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ան­հատ­նե­րը Հա­յաս­տա­նից և Սփյուռ­քից փոր­ձում են ա­մուր պա­հել թի­կուն­քը, միա­ժա­մա­նակ ա­ջակ­ցել ռազ­մա­ճա­կա­տին։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ