Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսի պանդեմիայի նոր պիկի վտանգի մասին

ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսի պանդեմիայի նոր պիկի վտանգի մասին
27.05.2020 | 11:03

ԱՀԿ-ն գտնում է, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը աշխարհում կարող է կտրուկ աճել ցանկացած պահի: Եթե առաջ ԱՀԿ-ն նախազգուշացնում էր 2020-ի աշնանը պանդեմիայի երկրորդ ալիքի մասին, հիմա՝ գտնում է, որ առաջին ալիքը դեռ չի ավարտվել: Որ առաջին ալիքը կարող է երկրորդ պիկ ունենալ՝ բրիֆինգում հայտարարեց ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը: ԱՀԿ-ն ճշտում է որ կորոնավիրուսը տարբեր մայրցամաքներում տարածվում է տարբեր արագությամբ: Եթե Եվրոպայում արդեն անկման մեջ է, հարավային կիսագնդում վարակվածության աճ է գրանցվում: «Ես գտնում եմ, որ դա կախված է նրանից, թե աշխարհի որ մասում եք դուք գտնվում: Մենք հիմա երկրորդ ալիքի մեջ ենք: Մենք ուղիղ առաջին ալիքի մեջ ենք, եթե նայում ենք Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի, այլ երկրների տվյալները: Մենք դեռ այն փուլում ենք, երբ հիվանդության կորը բարձրանում է»՝ ասաց Մայքլ Ռայանը լրագրողներին: Նա բացատրեց, որ «երկրորդ ալիք» ասելով մասնագետները դասական իմաստով նկատի ունեն իրավիճակը, երբ առաջին ալիքի հիվանդների թիվը կրճատվում է համեմատաբար ցածր մակարդակի, իսկ մի քանի ամսից հիվանդությունը նորից է ի հայտ գալիս: ԱՀԿ-ի կարծիքով՝ այդ սցենարը կարող է իրական լինել շատ երկրների համար մի քանի ամսից: COVID-19-ի երկրորդ ալիքը հյուսիսային կիսագնդում կարող է համընկնել սեզոնային գրիպի հետ: Բայց հիմա էլ կարելի է սպասել պանդեմիայի նոր պիկի: «Մենք չենք կարող բացթողումներ ունենալ: Մենք մի քանի ամիս կունենանք, որ պատրաստվենք երկրորդ ալիքին: Մենք կարող ենք այս ալիքի երկրորդ պիկն ունենալ»՝ զգուշացրեց Մայքլ Ռայանը՝ հավելելով, որ այսպես արդեն եղել է նախորդ պանդեմիաների ժամանակ, օրինակ՝ իսպանական գրիպի: «Դա երկրորդ պիկն էր, երկրորդ ալիքը պարտադիր չէ»՝ բացատրեց ԱՀԿ պաշտոնյան:
RFI


Հ.Գ. Մնում է ԱՀԿ պաշտոնյաները նաև սովորեն բացատրել, թե ինչ է պետք անել իրենց կանխատեսումները կանխատեսում թողնելու համար, իմա՝ ինչ անել, որ չլինի ոչ երկրորդ պիկ, ոչ երկրորդ ալիք: Նորից կարանտի՞ն: Ընդհանրապես ժամանակն է, որ ԱՀԿ-ն առաջին դեմքի մակարդակով բացատրի, թե կորոնավարակի պանդեմիան ինչու այդքան ուշ հայտարարվեց, ինչու՞ էին տևական ժամանակ ոչ միան հապաղում պանդեմիա հայտարարել, այլև պնդում էին, որ կարանտինը արդյունավետ միջոց չէ վարակի տարածումը կանխելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ