Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առաջիկայում մի քանի մարզպետի փոփոխություն է սպասվում

Առաջիկայում մի քանի մարզպետի փոփոխություն է սպասվում
07.07.2020 | 13:38

«Հրապարակը» գրում է.

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մի քանի մարզպետի փոփոխություն է սպասվում։ Նշվում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի անունները։ Խոսվում է, որ որոշվել է նրանց փոխարինել ուժային կառույցների նախկին ղեկավարներով, ինչպես Սերժ Սարգսյանն արեց՝ 2012-ի ընտրություններից առաջ, որ ուժեղ մարզպետներն իշխանական թեկնածուներին անցկացնեն։ Այս հարցում էլ, փաստորեն, նախկին ավանդույթները շարունակվում են։ Մեզ հետաքրքրեց Տավուշի մարզպետի պարագան, ով հնազանդորեն կատարում է ղեկավարի ցանկությունները։ Մեզ ասացին, որ պատճառն Իջևանի ընտրություններն են՝ մարզպետը «չի բաշարում» Ղալումյանին քաղաքապետի համար անհրաժեշտ ռեյտինգով ապահովել։ Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կդադարեցվեն Ձեր լիազորությունները՝ հարցրինք Չոբանյանին։ «Ընդհակառակը։ Մենք բուռն գործունեության մեջ ենք, ռազմավարության վրա ենք աշխատում, ակտիվ այցելություններ են բոլոր ոլորտներում, կարծում եմ՝ և 2019-ն էր հաջող, և հիմա ենք դուրս գալիս համավարակային շոկից»»:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ