Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Ռյաբկով. Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը

Սերգեյ Ռյաբկով. Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը
07.07.2020 | 13:41

Ռուսաստանն ի դեմս ԱՄՆ-ի չի տեսնում բանակցությունների ունակ գործընկերոջ և կորցրել է վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ iz.ru կայքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը` մեկնաբանելով Բաց երկնքի մասին պայմանագրի անդամ երկրների առցանց բանակցությունները:


Տեսակոնֆերանսը հրավիրվել էր ԱՄՆ-ի` պայմանագրից դուրս գալու որոշման պատճառով: Ռյաբկովը նշել է, որ ամերիկյան կողմն ավելի ու ավելի հաճախ է հրաժարվում պարտականությունների կատարումից և դուրս է գալիս տարբեր պայմանագրերից: «Մենք կորցրել ենք որպես գործընկեր ԱՄՆ-ի նկատմամբ մեր վստահությունը, երևի պետք է սկսել վերականգնել»,-ասել է Ռյաբկովը: Նա հավելել է, որ վստահության վերականգնումը միայն փոքր քայլերով կլինի: ՌԴ ԱԳ փոխնախարարը կոչ է արել Վաշինգտոնին հույս չունենալ, որ պայմանագրից դուրս գալուց հետո իրենք կշարունակեն ստանալ դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ