Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լոնդոնում հայտնաբերվել է Ռուբենսի կտավը

Լոնդոնում հայտնաբերվել է Ռուբենսի կտավը
07.07.2020 | 13:41

Լոնդոնում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի կտավը՝ հայտնել են Sotheby's աճուրդի տնից: «Լեդիի դիմանկար» գեղանկարը հայտնաբերվել է կեղտոտ վիրաճկում՝ փոշու շերտով պատված: Աճուրդի տան աշխատակիցները նախնական գնահատել են 4.3 մլն դոլար: Դիմանկարը, որը Ռուբենսը հեղինակել է XVII դարում, 139 տարի ընդգրկված է եղել մասնավոր հավաքածուում: Մասնագետները ենթադրում էին, որ կտավը, գուցե և, ստեղծվել է նկարչի օգնականի կողմից, սակայն ուսումնասիրության արդյունքում հաստատվել է դրա իսկությունը: 1902-ին գլուխգործոցը ներկայացվել է Լոնդոնի Նկարիչների թագավորական ակադեմիայում: Դրանից հետո նկարի մասին մոռացվել է, իսկ 2017-ին վաճառվել էր 97 200 դոլարով: Նկարի սեփականատերը ցանկանում է վաճառել:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ