Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իմ քայլը» առաջարկում է բաց և փակ տարածքում դիմակ չդնելու տուգանքի չափը բարձրացնել

Իմ քայլը» առաջարկում է բաց և փակ տարածքում դիմակ չդնելու տուգանքի չափը բարձրացնել
07.07.2020 | 13:42

«Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել, որով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում սահմանել՝ 20 000 դրամի չափ տուգանք, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50 000 դրամի չափով:

Նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) և հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաև սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները և դրա իրավական հետևանքները: Նախատեսվում է սահմանել նաև վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:


Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխարգելել հակահամաճարակային կանոններից դիմակի չկրելու կամ սխալ կրելու դեպքերը, այնպես էլ օպերատիվ իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված գործերով վարույթները:
Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վարչական իրավախախտման փաստի հայտնաբերումից սկսած՝ մինչև համապատասխան իրավական հետևանքի առաջացումն ընկած ժամանակահատվածը, հնարավորինս նվազեցնել` ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը կատարած իրավախախտման համար:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ