Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արսեն Թորոսյան. Եթե արտակարգ դրությունը դադարի, հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել կանոնները

Արսեն Թորոսյան. Եթե արտակարգ դրությունը դադարի, հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել կանոնները
07.07.2020 | 13:43

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու հարցին։

«Ես անձամբ տեսնում եմ դրա անհրաժեշտությունը, և երեկ վարչապետն էլ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարի։ Սակայն մենք մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։ Այսինքն՝ եթե արտակարգ դրությունը դադարի, ապա մենք հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել պահպանել կանոնները՝ նույն դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը։ Եվ դրանից բխող պատասխանատվության միջոցներ պետք է լինեն։ Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, բայց արտակարգ դրությամբ պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով և այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետևանքներով», ասաց նախարարը։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ