Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ
07.07.2020 | 13:44

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ՝ ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք ազատվելով նորից արագ զբաղեցվում են: Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է: Եվ էլի նոր հիվանդանոցներ ենք ունենալու՝ միացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով նախորդ օր 1273 թեստի արդյունքում արձանագրված 349 նոր դեպքին՝ նախարարը նկատեց, որ դեպքերի թիվը կրկին ցածր է և հավասար է կիրակի արձանագրված դեպքերի թվին: Եվ այս ցածր տոկոսը պայմանավորված է հիմնականում կատարված թեստերի քիչ թվով: «Իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրով: Արդեն երկար ժամանակ է, որ երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են և դառնում մեր հնարավոր մաքսիմալ հզորությանը համապատասխան՝ մոտ 2500 թեստին համապատասխան»,-ասաց նախարարը:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ