Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
26.10.2020 | 21:52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ «Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ մի գնեք թուրքական ապրանքներ, այնպես էլ ես եմ իմ ժողովրդին կոչ անում՝ չգնել ֆրանսիական ապրանքներ», - Անկարայում ասել է Էրդողանը։

Նա հավելել է, թե իսլամաֆոբիան Թուրքիան դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, դրա դեմ պայքարի պատասխանատվությունը դնելով ԵՄ ինստիտուտների վրա։ «Եվրոպայի խորհուրդն արդեն չի կարող անտեսել իսլամաֆոբիան», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Դիտվել է՝ 4544

Մեկնաբանություններ