Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մա­զու­թի Նի­կոլն է «ար­քան նաի­ր­յան»

Մա­զու­թի Նի­կոլն է «ար­քան նաի­ր­յան»
08.12.2020 | 00:58

«Այս է մե­ղաց պտու­ղը, զոր ցա­նե­ցին հարքն մեր և եօթ­նա­պա­տիկ ժո­ղո­վե­ցին»:
Այս ող­բեր­գա­կան տո­ղե­րը գրել է հայ պատ­միչ Մատ­թեոս ՈՒռ­հա­յե­ցին XI դա­րում. պատ­մի­չը դառ­նո­րեն մե­ղադ­րում է մեր նախ­նի­նե­րին` հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյունն ու ա­զա­տու­թյու­նը կորս­տյան մատ­նե­լու հա­մար: Պատ­մի­չի այս ցա­վա­գին տո­ղե­րը չար­ձա­գանք­վե­ցին հե­տա­գա հա­զա­րա­մյա սե­րունդ­նե­րի հո­գի­նե­րում ու սր­տե­րում, քան­զի հայ մար­դը տե­ղյակ էլ չէ, որ այդ­պի­սի պատ­միչ ու­նի, ով այն­քա՜ն դառն, սթա­փեց­նող, զգո­նաց­նող խոս­քեր է ա­սել դեռ հա­զար տա­րի ա­ռաջ: Դե երևի մա­զու­թի Նի­կո­լի հո­վա­նա­վո­րյալ ոմն «պատ­մա­բան» Լի­լիթ Մկրտ­չյան ո­րո­շել էր այ­ցե­լել Ստամ­բուլ և թուրք կեղ­ծա­րար­նե­րի հետ կազ­մել հայ-թուր­քա­կան պատ­մու­թյան դա­սա­գիրք, թուրք կեղ­ծա­րար­նե­րի բե­րա­նով հն­չեց­նե­լով` տես­նու՞մ եք, ձեր պատ­միչն է դեռ հա­զար տա­րի ա­ռաջ ա­սել` դուք եք մեղ­քեր ցա­նել ձեր ճա­նա­պար­հին, էլ ու՞մ եք մե­ղադ­րում:


Մենք պատ­մու­թյու­նից դաս ա­ռե՞լ ենք. մեր հո­գի­նե­րում ու սր­տե­րում ար­ձա­գանք­վե՞լ է մեծն Խո­րե­նա­ցու ող­բա­ձայ­նը` «Ող­բամ զքեզ Հա­յոց Աշ­խարհ, զի թա­գա­վորդ մա­նուկ է...», այ­սինքն` տհաս է, ի վի­ճա­կի չէ տեր կանգ­նե­լու հայ­րե­նի­քին, ինչ­պես այ­սօր է: Ար­ձա­գանք­վե՞լ են մեր հո­գի­նե­րում ու սր­տե­րում V դա­րի պատ­միչ Ղա­զար Փար­պե­ցու դառ­նա­գին մե­ղադ­րանք­նե­րը` «ան­միա­բա­նու­թյամբ և դա­վա­ճա­նու­թյամբ շատ վնա­սե­ցինք մեզ»:


Հա­զար տա­րի անց մեծն Թու­մա­նյա­նը Ի­սա­հա­կյա­նին հղած նա­մա­կում Կար­սի դա­վա­ճա­նա­կան անկ­ման առ­թիվ կգ­րի. «Ա­մե­նու­րեք քաոս է, դա­վա­ճա­նու­թյուն, ներ­սից ենք մենք քայ­քայ­ված, և չկա մե­կը, որ գո­նե ա­մո­թից ինք­նաս­պան լի­նի»։ Մի՞­թե այ­սօր նույն ա­նար­ժա­նա­պա­տիվ ի­րա­վի­ճա­կում չենք. ան­պատ­վու­թյուն ու ա­նար­գանք չէ՞, որ ադր­բե­ջա­նա­կան ոհ­մա­կի ծաղ­րու­ծա­նա­կի ներ­քո հա­յա­թափ­վում են Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի, Մար­տու­նու, Շու­շիի, մշ­տա­պես հա­յա­նուն, հա­յա­շունչ գյու­ղե­րը, և «քա­ջա­րի» վար­չա­պե­տը իր ֆեյս­բու­քյան է­ջում, մտա­վոր ու հո­գե­կան կաս­կա­ծե­լի ու­նա­կու­թյամբ, չըմ­բռ­նե­լով ի­րա­վի­ճա­կի ողջ ող­բեր­գա­կա­նու­թյու­նը, հո­խոր­տում է` Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյան հպարտ քա­ղա­քա­ցի­ներ, կեց­ցե Հա­յաս­տա­նը, կեց­ցե կան­գուն Ար­ցա­խը... ո՞ր Ար­ցա­խը` Ստե­փա­նա­կե՞ր­տը, թե՞ Շու­շին, ո­րի դար­պաս­նե­րին «կա­ռու­ցո­ղա­կան», «կիրթ», վե­րե­լա­կա­յին ըն­կերդ ցու­ցա­նակ է փակց­րել և ծաղ­րան­քով գրել` «Մա­զու­թի Նի­կոլ, Ար­քա Նաի­րի», այլևս եր­բեք չես տես­նի Շու­շին: Մա­զու­թի Նի­կոլ, հայ­րե­նի­քին տեր չկանգ­նե­լու քո ան­ճա­րա­կու­թյամբ ու դի­տա­վո­րու­թյամբ տաս­նյակ տա­րի­նե­րի հե­րո­սա­կան պայ­քա­րը առ ո­չինչ դարձ­րիր, ան­պատ­վե­ցիր ար­ցա­խյան հե­րոս­նե­րին: Քեզ և Ազ­գա­յին Ժո­ղո­վի քո «վկա­նե­րին» նե­րում չկա և ժամ ա­ռաջ ա­մո­թա­հար պետք է հե­ռա­նաք քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից:
Մա­զու­թի Նի­կոլ, մտա­վոր ու հո­գե­կան կաս­կա­ծե­լի բար­դույ­թով, փո­ղո­ցի բա­ռա­պա­շա­րով, պո­ռո­տա­խո­սու­թյաբ, վկա­նե­րիդ քծ­նե­լով և հա­րյուր մի­լիո­նա­վոր դրամ­նե­րի ան­հաս­կա­նա­լի պարգևատ­րում­նե­րով պա­ռակ­տե­ցիր հայ հա­սա­րա­կու­թյու­նը, ա­տե­լու­թյուն ու թշ­նա­մանք սեր­մա­նե­ցիր և, ի վեր­ջո, վա­ճա­ռե­ցիր հայ­րե­նի Ար­ցա­խը:


Մա­զու­թի Նի­կոլ, վկա­ներդ` Լե­նա Նա­զա­րյան, Լի­լիթ Մա­կունց, Ա­լեն Սի­մո­նյան և այլք, քա­ջու­թյուն չու­նե­ցան սթա­փեց­նե­լու քեզ, ա­սե­լով` վար­չա­պետ, էդ ո՜նց ես խո­սում քո հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ. է՜, ոնց ա­սեին, երբ մի­լիո­նա­վոր դրամ պարգևատ­րում­նե­րը և բարձր աշ­խա­տա­վար­ձե­րը հո­սում էին նրանց գր­պան­նե­րը, իսկ Լե­նա Նա­զա­րյա­նը քա­ջա­բար հո­խոր­տում էր` պատ­գա­մա­վոր­նե­րը չար­քաշ աշ­խա­տանք են կա­տա­րում... Իսկ հայ զին­վո՞­րը... ով այ­սօր քնում է չոր, սա­ռը գետ­նին. և զին­վո­րի հոր բո­ղո­քին երկ­րի վար­չա­պե­տը լկ­տիա­բար պա­տաս­խա­նում` երկ­տե­ղա­նի «կռա­վա՞թ» հատ­կաց­նենք։


Ի դեպ, ՀՀ վար­չա­պետն ի­րեն պար­զա­պես միա­պետ է զգում, հա­կա­ռակ պա­րա­գա­յում, խախ­տե­լով դա­տա­կան հա­մա­կար­գի ան­կա­խու­թյու­նը, մա­տի մեկ շար­ժու­մով չէր կան­չի ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զին, դա­տա­վոր­նե­րին, հրա­հան­գե­լով` սրան ձեր­բա­կա­լիր, նրա դեմ քր. գործ հա­րու­ցիր: Վար­չա­պե­տը հան­րա­պե­տու­թյան դա­տա­խա­զին գործ­նա­կա­նում պաշ­տո­նազր­կել է, դարձ­րել կա­մա­կա­տար այն պա­րա­գա­յում, երբ աշ­խար­հի ժո­ղովր­դա­վար եր­կր­նե­րում գլ­խա­վոր դա­տա­խա­զը քր. գործ է հա­րու­ցում երկ­րի նա­խա­գա­հի, վար­չա­պե­տի դեմ:
Ինչ­պես չկաս­կա­ծես մա­զու­թի Նի­կո­լի մտա­վոր ու­նա­կու­թյուն­նե­րին և հո­գե­կերտ­ված­քին, երբ ֆեյս­բու­քյան իր է­ջում հո­խոր­տում է` զին­վոր տղերք, շուտ ե­կեք պա­տե­րի տակ վնգս­տա­ցող­նե­րի վեր­ջը տանք. գո­ղա­կան բա­ռա­պա­շա­րով բղա­վում է` աս­ֆալ­տին կփ­ռենք, պա­տե­րով կծե­փենք, թա­թիկ­ներդ կկտ­րենք... պա­տե­րի տակ վնգս­տա­ցող­ներ, շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ:
Մա­զու­թի Նի­կո­լի միտ­քը օ­րու­գի­շեր զբաղ­ված է կո­ռուպ­ցիա բա­ցա­հայ­տե­լով, աջ ու ձախ քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցե­լով, հա­սա­րա­կու­թյան մեջ, նաև «իմ­քայ­լա­կան­նե­րի» ե­ռան­դուն ա­ջակ­ցու­թյամբ, ա­տե­լու­թյուն, թշ­նա­մանք, պա­ռակ­տում սեր­մա­նե­լով: Ժո­ղովր­դին հղած, այս­պես կոչ­ված ու­ղեր­ձում, մեկ ան­գամ ևս ա­պա­ցու­ցե­ցիր, որ դու, ի­րոք, մա­զու­թի Նի­կոլն ես. ու­ղերձդ ոչ թե հան­րու­թյանն ինչ-որ լուրջ բան ա­սե­լու, մխի­թա­րե­լու, ո­գե­կո­չե­լու նպա­տակ ու­ներ, այլ ա­ռիթ էր Է­րա­տո Հա­կո­բյա­նի ռազ­մա­ճա­կա­տա­յին «ո­գե­կո­չող» ար­կած­ներն ար­դա­րաց­նե­լու և հայ գե­նե­րա­լին մե­ղադ­րե­լու, սպառ­նա­լու: Զա­վեշտ է, որ այս ող­բեր­գա­կան օ­րե­րին դու նո­րից քծ­նա­բար դի­մում ես՝ Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­ներ։ Բայց մի բան երևի ըմ­բռ­նել էիր, որ չես կա­րող ա­սել` Ար­ցա­խի հպարտ քա­ղա­քա­ցի­ներ:


Մա­զու­թի Նի­կոլ, երբ գլուխդ դնում ես բար­ձին, քեզ հա­շիվ տա­լի՞ս ես` էս ի՜նչ եմ ա­նում, ին­չո՜ւ եմ այս­քան ան­հա­վա­սա­րակ­շիռ. մի՞­թե կող­քիդ չկա մե­կը` սթա­փեց­նող, հո­գե­բան, խո­րա­գետ, դի­վա­նա­գետ։ Ի դեպ, դի­վա­նա­գի­տու­թյան մա­սին. նո­րան­շա­նակ արտ­գործ­նա­խա­րա­րը, ո՜վ զար­մանք, հայ­տա­րա­րում է` հաղ­թե­ցինք դի­վա­նա­գի­տու­թյան դաշ­տում, բայց պարտ­վե­ցինք պա­տե­րազ­մի դաշ­տում: Պա­րոն, ե­թե հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցած լի­նեիք դի­վա­նա­գի­տու­թյան դաշ­տում, պար­զա­պես ազ­գա­ղետ պա­տե­րազ­մը չէր լի­նի: Բա­նա­կը պարտ­վեց մա­զու­թի Նի­կո­լի ան­ճա­րա­կու­թյու­նից, ան­վճ­ռա­կա­նու­թյու­նից, պար­զա­պես` դա­վա­ճա­նու­թյու­նից: «Գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րը» այն­քան ան­շր­ջա­հա­յաց էր, որ չէր էլ ըն­կա­լում, թե Ան­կա­րան ու Բա­քուն ին­չով են զբաղ­ված, ինչ են նա­խա­պատ­րաս­տում:


Օ՜, մեծն Թու­մա­նյան, այ­սօր էլ ներ­սից ենք քայ­քայ­ված, այ­սօր էլ չկա մե­կը, որ գո­նե ա­մո­թից, մեղ­քի զգա­ցո­ղու­թյու­նից հրա­ժա­րա­կան տա: Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը հայ­տն­վում են թուր­քա­կան պար­կում, և ոչ ոք ի­րեն պա­տաս­խա­նա­տու չի զգում: Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րը կառ­չել են ի­րենց ա­թոռ­նե­րից և պա­տաս­խա­նա­տու չեն հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րի հա­մար:
ՈՒն­կն­դիր լի­նենք քա­ջա­խոս Լե­նա Նա­զա­րյա­նի մտա­ծո­ղու­թյա­նը. պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը դի­մում է նրան` պա­տե­րազ­մի միջ­նա­մա­սում Պու­տինն ա­ռա­ջար­կել էր թույլ տալ ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի մուտ­քը Շու­շի և դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը, ին­չու՞ չհա­մա­ձայ­նե­ցիք. Նա­զա­րյա­նը հո­խոր­տում է` հե­տա­գա­յում մեզ կմե­ղադ­րեիք Շու­շին հանձ­նե­լու մեջ: Փաս­տո­րեն հե­տա­գա մե­ղադ­րանքն ա­վե­լի կարևոր է, քան պա­տե­րազ­մը դա­դա­րե­ցու­մով հա­զա­րա­վոր կյան­քեր փր­կե­լը, տա­րած­քա­յին գու­ցե ա­վե­լի բա­րեն­պաստ ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լը:
Մա­զու­թի Նի­կոլ և Ազ­գա­յին Ժո­ղո­վի իմ­քայ­լա­կան­ներ, դուք վա­ճա­ռե­ցիք հայ­րե­նի­քը և կար­ժա­նա­նաք գա­լիք սե­րունդ­նե­րի դա­տին:


Դու՛ք, իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­ներ, և դու՛, մա­զու­թի Նի­կոլ, մի՞­թե դեռ չեք հաս­կա­ցել, որ ան­նե­րե­լիո­րեն մե­ղա­վոր եք ժո­ղովր­դի, հայ­րե­նի­քի ա­ռաջ, ուս­տի ան­հա­պաղ պետք է հե­ռա­նաք քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից. չէ՞ որ կգտն­վեն նվի­րյալ­ներ, ով­քեր կկա­րո­ղա­նան ինչ-որ բան շտ­կել, որևէ բան փր­կել:


Աբ­րա­համ ԾԱ­ՏՈՒ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 10122

Մեկնաբանություններ