Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են

Ասում են
13.01.2023 | 07:23

Մոսկվան շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: ՌԴ ներքին գործերի, պաշտպանության նախարարությունների, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով հետևողական քայլեր են ձեռնարկվում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ:

Անհրաժեշտ է գտնել լուծում՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Ներկայում միջանցքով անցնում են մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյուներ: Ռուս խաղաղապահների նկատմամբ հրապարակավ հարձակումներն ու նրանց դեմ սադրանքներն անընդունելի են. նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորն են, ու նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք տրամադրված ենք զբաղվելու ոչ թե պոպուլիզմով, այլ առարկայական աշխատանքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Մարիա Զախարովա

Դիտվել է՝ 123542

Մեկնաբանություններ