Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԱԱԾ-ն հաստատել է՝ Ազնիվն իրոք գերեվարվել է

ԱԱԾ-ն հաստատել է՝ Ազնիվն իրոք գերեվարվել է
22.10.2020 | 22:25

ԱԱԾ-ն Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել գերեվարված կնոջ` Ազնիվ Բաղդասարյանի մասին։ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ- ից։ Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էր.«Բարի գալուստ ձեր տուն»։

Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։ «Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական az.sputniknews.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե կնոջը հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։


ԿԽՄԿ–ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիային հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են այնտեղ հայտնված Ազնիվ Բաղդասարյանին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել»,–ասաց Ամատունին։

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ