Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ

Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ
30.10.2020 | 00:03

Աչ­քի տե­սա­ծով մի՛ դա­տեք, այլ ու­ղի՛ղ դա­տաս­տան ա­րեք
(Հովհ. 7;24)

Մեկ բա­ռով «նա­մուս», բա­ռա­կա­պակ­ցու­թյամբ` հա­սա­րա­կա­կան կար­ծիք, մի ամ­բողջ նա­խա­դա­սու­թյամբ.
-Բա մար­դիկ ի՞նչ կա­սեն:
Հա­կա­ռակ բևե­ռում են ամ­բար­տա­վա­նու­թյու­նը, «թքած ու­նե­մը», և.
-Թքած ու­նեմ, թե ով ինչ կա­սի:
Հա­սա­րա­կու­թյա­նը (ո՛չ բա­րո­յա­զուրկ) ըն­կա­լե­լի բա­րո­յա­կան այս եր­կու ծայ­րա­հե­ղա­կան մո­տե­ցում­նե­րի միջև է գտն­վում քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նու­թյու­նը, ո­րը չի բխում հա­սա­րա­կա­կան կար­ծի­քից, բայց և առ­հա­սա­րակ չի ան­տե­սում կամ ար­հա­մար­հում այն: Քրիս­տո­նեու­թյու­նը փոր­ձում է ին­քը ձևա­վո­րել, բարձ­րաց­նել, զտել և ազն­վաց­նել այդ կար­ծի­քը:
Այդ բա­րո­յա­կա­նու­թյու­նը բխում է Աստ­ծուց և վա­վե­րա­կան է միայն, երբ իր կա­տա­րու­մը գտ­նում է Աստ­վա­ծա­յին պատ­վի­րան­նե­րի հետևո­ղա­կան ի­րա­գործ­ման մեջ:


Նա­մու­սը, ին­չը հա­ճախ կազ­մում է բա­րո­յա­կա­նու­թյան ա­ռանց­քը հա­սա­րա­կա­կան կար­ծի­քով ա­ռաջ­նորդ­վող­նե­րի մոտ, են­թա­կա է ար­տա­քին հան­գա­մանք­նե­րի, ու­րիշ­նե­րի կար­ծի­քին, վե­րա­բեր­մուն­քին և դիր­քո­րոշ­մա­նը: Մար­դը, ով կապ­ված է այդ­պի­սի մղում­նե­րով, դր­դա­պատ­ճառ­նե­րով կամ ար­գե­լանք­նե­րով, շատ դժ­վար է հան­գում սե­փա­կան նե­րաշ­խար­հում կար­գու­կա­նոն հաս­տա­տե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան գա­ղա­փա­րին. այդ կա­նոն­ներն իր փո­խա­րեն սահ­մա­նում են ու­րիշ­նե­րը: Այս երևույ­թը բա­ցա­սա­կան է, ան­կախ նրա­նից, թե կա­նոն­նե­րը որ­քա­նով են բա­րի ու բա­րո­յա­կան կամ հա­կա­ռա­կը: Այդ­պի­սի մար­դիկ, ըստ էու­թյան, զուրկ են սե­փա­կան կա­մա­յին ո­րո­շում­նե­րից, նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից, նպա­տակ­նե­րից, ան­գամ սե­փա­կան սխալ­ներ գոր­ծե­լու մարդ­կա­յին տկա­րու­թյուն դրսևո­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Սա­կայն դժ­բախ­տու­թյունն այն է, որ, այդ ա­մե­նով հան­դերձ, նրանք զուրկ չեն ի­րենց բա­ժին պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, և շատ հա­ճախ նրանց բա­րի խոր­հր­դա­տու­նե­րը և ան­բե­կա­նե­լի վճիռ­ներ կա­յաց­նող ան­փո­խա­րի­նե­լի հե­ղի­նա­կու­թյուն­նե­րը ա­մե­նա­պա­տաս­խա­նա­տու պա­հին կամ չք­վում են, կամ չք­մե­ղա­նում:
Հա­սա­րա­կա­կան կար­ծի­քով ա­ռաջ­նորդ­վե­լը սո­վո­րու­թյուն դարձ­րած մար­դը, հա­սա­րա­կու­թյան աչ­քից հե­ռու գտն­վե­լիս, սե­փա­կան տան չորս պա­տի մեջ, սե­փա­կան սր­տում ու մտ­քում, ա­զա­տու­թյուն է տա­լիս մեկ ու­րիշ մար­դու, ով հատ­կա­պե՛ս ու­զում է ա­նել «հա­սա­րա­կու­թյան» կող­մից ա­նըն­դու­նե­լին ու մեր­ժե­լին: Եվ, ո՜վ զա­վեշտ, հենց այդ­պի­սի մարդ­կան­ցից էլ կազմ­ված է այն նույն հա­սա­րա­կու­թյու­նը, «զո­րա­վոր հա­մայն­քը», որն իր հե­ղի­նա­կա­վոր կար­ծիքն է պար­տադ­րում իր դա­տա­պարտ­ված բաղ­կա­ցու­ցիչ­նե­րին:


Շատ մար­դիկ էլ զս­պում են ի­րենց ներ­քին մար­դուն, ո՛չ ո­րով­հետև են­թա­կա են հա­սա­րա­կու­թյա­նը, այլ որ­պես­զի վատ օ­րի­նակ ու գայ­թակ­ղու­թյան պատ­ճառ չդառ­նան: Եր­կու դեպ­քում էլ նրանք չեն մտա­ծում ի­րենց կյան­քում որևէ բան փո­խե­լու մա­սին:
Այլ է քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նու­թյուն կրող մար­դը, ով ո՛չ թե զս­պում է իր ցան­կու­թյուն­նե­րը, այլ ազն­վաց­նում է դրանք` աս­տի­ճա­նա­բար ձեռք բե­րե­լով զգա­յու­նու­թյուն սե­փա­կան խղ­ճի ձայ­նի հան­դեպ և կա­տա­րյալ ող­ջա­խո­հու­թյուն: Այդ կերպ շատ պոռ­նիկ­ներ հա­մաք­րիս­տո­նեա­կան սր­բեր են դար­ձել: Քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նու­թյան կրող լի­նե­լու փաս­տը ապ­րիո­րի մար­դու անս­խա­լա­կան ու սուրբ լի­նե­լու ե­րաշ­խի­քը չէ, բայց սր­բա­նա­լու նա­խա­պայ­մանն է: Քրիս­տո­նյան ևս սխալ­վում է և ա­ռա­վել վատ­թար կեր­պով ընկ­նում, սա­կայն կարևո­րը անկ­ման բուն փաս­տը չէ, այլ իր ան­կու­մը տես­նե­լը և գի­տակ­ցե­լը, և ա­պա` շատ շա­հագր­գիռ ա­րա­րած­ներ կան, ով­քեր ձեռ­նա­ծալ չեն նս­տում և հա­տուկ ջանք են թա­փում այդ ուղ­ղու­թյամբ:
Հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը ստի­պում է զս­պել միայն ա­րա­տա­վոր ա­րարք­նե­րը, միայն օ­տար հա­յաց­քի մո­նի­թո­րին­գի պայ­ման­նե­րում, իսկ մար­դու բուն ա­րա­տա­վոր էու­թյու­նը, ա­րա­տա­վոր մտ­քե­րը, ցան­կու­թյուն­ներն ու մղում­նե­րը մնում են միևնույն ե­գիպ­տա­կան խա­վա­րի, բա­բե­լո­նյան խառ­նա­կու­թյան ու սո­դոմ­գո­մո­րյան կու­րու­թյան մեջ:


Հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի ոսպ­նյա­կի տակ են առն­վում ո՛չ միայն սխալ կամ մեղ­սա­կան ա­րարք­նե­րը, այլև նպա­տա­կա­հար­մար և ո՛չ նպա­տա­կա­հար­մար ա­րարք­նե­րը: Դա էլ, ի­հար­կե, ո­րո­շում է հա­սա­րա­կու­թյու­նը: Քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նու­թյան օ­րի­նա­կա­նու­թյու­նը բխում է Աստ­ծո ա­նու­րա­նա­լի հե­ղի­նա­կու­թյու­նից: Հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը միշտ հան­դի­սա­ցել է այդ հե­ղի­նա­կու­թյան եր­րոր­դա­յին ա­ծան­ցյա­լը` Հին ուխ­տից: Սա­կայն այն, այ­դու­հան­դերձ, մարդ­կանց բա­րո­յա­կա­նու­թյան ե­րա­կի մեջ պա­հե­լու հա­սա­նե­լի հնա­րա­վո­րու­թյուն է: Հա­սա­րա­կու­թյու­նը պա­հան­ջում է քծ­նանք ու կեղ­ծիք, ար­տա­քին ներ­կա­յա­նա­լիու­թյուն, Աստ­ված ակն­կա­լում է նո­րո­վի ծնունդ, ներ­քին վե­րա­փո­խում: Հա­սա­րա­կու­թյու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ, լի­նել ոչ թե պար­զա­պես ա­ռերևույթ ժպ­տա­ցող շա­հախն­դիր ըն­կե­րա­կից, այլ ան­նենգ ու նվիր­ված ըն­կեր:
Յու­րա­քան­չյուրն ինքն է ո­րո­շում` ո՛ր բա­րո­յա­կա­նու­թյունն է ա­ռա­վել սահ­մա­նակ­ցում աստ­վա­ծա­յին ի­րա­կա­նու­թյա­նը:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ