Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 121979

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 121979
19.11.2020 | 14:45

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1520-ով՝ հասնելով 121979-ի, գրանցվել է մահվան 40 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 8319-ով և հասել 88388-ի, իրականացվել է 3796 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 475986-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2348-ի: Բուժվում է 31243 մարդ:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ