Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի պատրիարք Իրինեյը

Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի պատրիարք Իրինեյը
20.11.2020 | 14:49

Նոյեմբերի 20-ի առավոտյան 90 տարեկանում կյանքից հեռացել է Սերբիայի պատրիարք Իրինեյը՝ ինստագրամյան էջում գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Պատրիարքը մահացել է Բելգրադի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում էր ստանում COVID-19-ի դեմ։

«Ինձ համար պատիվ էր Ձեզ ճանաչելը։ Ձեզ նմանները երբեք չեն հեռանում», - գրել է Վուչիչը։ Պատրիարք Իրինեյը կորոնավիրուսային վարակի պատճառով Բելգրադի Բարաբուրման ռազմական հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 4-ին։ Նոյեմբերի 19-ին, Սերբիայի ուղղափառ եկեղեցին հայտնել էր նրա առողջական վիճակի վատացման մասին։ Հաղորդվում էր, որ բժիշկների խորհուրդը ՌԴ-ից ժամանած բժիշկների հետ հետևում է պատրիարքի կլինիկական վիճակին։

Դիտվել է՝ 3224

Մեկնաբանություններ