Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են

Սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են
23.11.2020 | 13:50

Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումների գործունեությունն ուսումնասիրող փորձագիտական շրջանակներում առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները պատրաստվում են վերադառնալ հայրենիք, թե՞ առժամանակ մնալու են Հարավային Կովկասում։ Աշխարհի տարբեր երկրներում կռվող թուրքամետ սիրիացի վարձկանների մասին մի շարք հրապարակումների հեղինակ Էլիզաբեթ Ցուրկովը շաբաթ օրը Twitter- ում գրել է․«Պատերազմի ավարտի մասին համաձայնագրի ստորագրումից հետո «Սիրիական ազգային բանակի» վարձկանների մի քանի խմբեր արդեն իսկ Թուրքիայի տարածքով վերադարձվել են Սիրիա»։ Ցուրկովը պնդում է, որ առաջիկա օրերին վարձկանների ևս մի քանի խմբեր կվերադառնան Սիրիայի հյուսիս։


Այս խնդրով զբաղվող մեկ այլ հետաքննող լրագրողի՝ Լինդսի Սնելի խոսքով Ադրբեջանի իշխանությունները և նրանց թուրք դաշնակիցները առայժմ չեն շտապում հրաժարվել վարձկանների ծառայություններից։ Ավելին՝ սիրիացի վարձկանների թիվը Ադրբեջանում առաջիկայում կարող է նաև աճել։ «Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են։ Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը», - գրում է Սնելը։
Վերջին օրերին արաբական որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Բաքուն և Անկարան իբր պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում։ Լինդսի Սնելի համոզմամբ՝ դա քիչ հավանական է՝ նախևառաջ վարձկաններին շրջապատող գաղտնիության քողի պատճառով։ «Սիրիացի վարձկաններին անգամ չեն թույլատրում առանց ուղեկցության լքել տեղակայման վայրերը: Նրանց մեծամասնությունը նույնիսկ սմարթֆոն չունի», - գրել է Սնելը։


Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը» ամփոփել է վարձկանների՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակցության ծավալները։ Կենտրոնի մասնագետները եզրակացրել են, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը շարունակված պատերազմին հայկական ուժերի դեմ ընդհանուր առմամբ 2580 սիրիացի զինյալ է կռվել։ Նրանցից 293-ը զոհվել են, 342 վարձկան վաղաժամ խզել է պայմանագիրը՝ պատերազմական գործողությունների կեսից վերադառնալով Սիրիա։ «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալներով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիա է հասցվել հայկական ուժերի հետ կռիվներում զոհված ևս 30 վարձկանի մարմին։

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ