Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը փորձում է իր երկրում մշտական տնտեսական ճգնաժամի համար ժամանակավոր լուծումներ գտնել

Էրդողանը փորձում է իր երկրում մշտական տնտեսական ճգնաժամի համար ժամանակավոր լուծումներ գտնել
23.11.2020 | 14:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտում կադրային փոփոխությունները վկայում են երկրում մշտական տնտեսական ճգնաժամին լուծումներ գտնելու համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա ներսում աճող քաղաքական ճնշման՝ Modern Diplomacy կայքում գրում է անկախ լրագրող Արմեն Տիգրանակերտը։


Էրդողանի վերջին քայլերը երկու տարում նրա տնտեսական քաղաքականության տապալման ճանաչումն է, որ ստիպել է վերանայել դրամավարկային քաղաքականությունը։ Օրերս Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն անսպասելիորեն հրաժարական էր տվել։ «Առողջական նկատառումներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել հինգ տարի պաշտոնավարելուց հետո չշարունակել նախարարի իմ պարտականությունները»,- նշել էր Ալբայրաքը։ Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսում մեկնաբանել է Թուրքիայի տնտեսական վիճակը` հայտարարելով. «Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին: Կոռուպցիան սկսել է աճել»:

Աճեմօղլուն նշել է, որ ներկայում փոխառության ժամկետների կրճատման պատճառով Թուրքիայի ղեկավարությունը դժվարանում է գումար հայթայթել թե երկրի ներսում, թե արտերկրում: «Իմ խնդիրը վատատեսական պատկեր ստեղծելը չէ, այլ ցույց տալը, որ Թուրքիայի խորքային խնդիրները նախկինի համեմատ էլ ավելի են խորացել: Ինչպե՞ ս ենք նոր ճանապարհի վրա դուրս գալու»,-նշել է տնտեսագետը:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ