Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պա­հան­ջում են վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը

Պա­հան­ջում են վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը
23.11.2020 | 15:29

Ս. թ. նո­յեմ­բե­րի 9-ին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ­նե­րը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տը ստո­րագ­րել են Ար­ցա­խում զի­նա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ հա­մա­ձայ­նա­գիր: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն մտց­րեց խա­ղա­րա­րար զո­րա­միա­վո­րում՝ կա­սեց­նե­լու հե­տա­գա հնա­րա­վոր ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը:

Տա­րօ­րի­նակ է, որ ՀՀ վար­չա­պե­տը, ա­ռանց հաշ­վի առ­նե­լու հայ ժո­ղովր­դի, ՀՀ Ազ­գա­յին Ժո­ղո­վի, սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի և երկ­րի նա­խա­գա­հի կար­ծիք­նե­րը, ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հել ստո­րագ­րել փաս­տա­թուղթ Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ՝ չու­նե­նա­լով Ար­ցա­խի կող­մից ի­րեն տր­ված ման­դատ: Տևա­կան ժա­մա­նակ ԶԼՄ-նե­րով ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րած­վել ճա­կա­տում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին, ին­չի ար­դյուն­քում հան­րու­թյան և պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի թի­կուն­քում տե­ղի է ու­նե­ցել սույն փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը:
Բարձր գնա­հա­տե­լով պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ ՌԴ շա­հագ­րգ­ռու­թյու­նը և ող­ջու­նե­լով նրա խա­ղա­րա­րար ու­ժե­րի մուտ­քը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն, միա­ժա­մա­նակ շեշ­տում ենք, որ տվյալ հա­մա­ձայ­նա­գի­րը պա­րու­նա­կում է բազ­մա­թիվ ոչ հա­յան­պաստ դրույթ­ներ, ո­րոնք, նախ­քան կի­րար­կու­մը, կա­րիք ու­նեն պար­զա­բան­ման և փոխ­զի­ջու­մա­յին հա­մա­ձայ­նեց­ման:


Մաս­նա­վո­րա­պես.
1. հս­տա­կեց­ված չեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րը և կար­գա­վի­ճա­կը:
2. Ստեղծ­վել են ոչ հա­վա­սար պայ­ման­ներ Ար­ցա­խի հայ փախս­տա­կան­նե­րի և Ադր­բե­ջա­նի փախս­տա­կան­նե­րի հա­մար: Օ­րի­նակ՝ նա­խա­տես­վում է Քել­բա­ջա­րում բնա­կեց­նել Ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի, այն դեպ­քում, երբ այն­տեղ ար­դեն բնակ­վում են Շա­հու­մյա­նի շր­ջա­նից 90-ա­կան­նե­րին գաղ­թած հայ փախս­տա­կան­ներ:
3. Հս­տա­կեց­ված չեն 2020 թ. պա­տե­րազ­մի հետևան­քով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հադ­րու­թի, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րից հայ փախս­տա­կան­նե­րի ի­րենց բնա­կու­թյան վայ­րեր վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյու­նը և ժամ­կետ­նե­րը:
4. Ար­ձա­նագ­րե­լով այն փաս­տը, որ պա­տե­րազ­մող կող­մեր են հան­դի­սա­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը և Ադր­բե­ջան-Թուր­քիա-ջի­հա­դիստ­ներ ա­լյան­սը, իսկ Հա­յաս­տա­նը չի հան­դի­սա­նում պա­տե­րազ­մող կողմ, ա­պա նրան վե­րա­բե­րող ցան­կա­ցած ո­րո­շում՝ մաս­նա­վո­րա­պես Մեղ­րիի մի­ջանց­քի մա­սին ո­րո­շու­մը, բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի է:
5. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դի­րը բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով լու­ծե­լու հա­մար ստեղծ­ված Մինս­կի խում­բը պետք է խս­տա­գույնս դա­տա­պար­տի Թուր­քիա­յի պահ­ված­քը և Եվ­րա­միու­թյան ու ՄԱԿ-ի ա­ռաջ բարձ­րաց­նի Թուր­քիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լու հար­ցը՝ ԼՂՀ հան­դեպ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու, Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նա­խագ­ծե­լու և ղե­կա­վա­րե­լու, նրան նո­րա­գույն ռազ­մա­կան տեխ­նի­կա տրա­մադ­րե­լու ու շա­հա­գոր­ծու­մը ի­րա­կա­նաց­նե­լու, տե­ռո­րիստ­ներ ընդ­գր­կե­լու հա­մար:
6. Ել­նե­լով՝ հան­րա­պե­տու­թյու­նում ստեղծ­ված ներ­քա­ղա­քա­կան և ար­տա­քին քա­ղա­քա­կան, ինչ­պես նաև հա­սա­րա­կու­թյան լայն, բա­րո­յա-հո­գե­բա­նա­կան ծանր ու լար­ված ի­րա­վի­ճա­կից, ո­րի մեղ­քի մեծ բա­ժինն ընկ­նում է ներ­կա վար­չա­կար­գի վրա, ներ­քոս­տո­րոգ­րյալ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պա­հան­ջում են շտապ կեր­պով անց­կաց­նել Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ։ Ներ­քոս­տո­րագ­րյալ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պա­հան­ջում են վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։ Դա են պա­հան­ջում հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան և ազ­գա­յին շա­հե­րը։
7. Բա­ցի այդ այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պա­հան­ջում են քրեա­կան գոր­ծըն­թաց սկ­սել ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու մեջ կաս­կած­վող պաշ­տո­նա­տար ան­ձանց նկատ­մամբ՝ ան­կախ նրանց զբա­ղեց­րած դիր­քից ու պաշ­տո­նից։ Հայ­րե­նի­քի դա­վա­ճան­նե­րը, ե­թե այդ­պի­սիք կան, պետք է կրեն ար­ժա­նի պա­տիժ։
8.Թուր­քիա­յին պետք է պար­տադր­վի մու­ծե­լու խո­շոր չա­փե­րի տու­գանք՝ նպա­տա­կաուղ­ղե­լով այն Ար­ցա­խում զո­հե­րի ըն­տա­նիք­նե­րի խն­դիր­նե­րը հո­գա­լու, ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար:
9. Ա­ռանց վե­րը նշ­ված դրույթ­նե­րի հս­տա­կեց­ման, ան­թույ­լատ­րե­լի է ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կե­ցու­մը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն և հա­րա­կից տա­րածք­ներ:

10. Ա­մե­նայն խո­րու­թյամբ գի­տակ­ցե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վտանգ­նե­րը, հա­մա­րում ենք, որ վե­րը շա­րադր­ված կե­տե­րի ի­րա­կա­նա­ցու­մը անհ­րա­ժեշտ է, որ դառ­նա քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, ո­րի լուծ­մա­նը միտ­ված կլի­նեն հան­րու­թյան և պե­տու­թյան բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը, աշ­խար­հաս­փյուռ հայ ժո­ղովր­դի ողջ նե­րու­ժը և ար­ցա­խյան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցե­րին քա­ջա­ծա­նոթ եր­կր­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան կա­ռույց­նե­րը:

11. Ար­ցա­խի և ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են վե­րը նշ­ված հար­ցե­րում դրսևո­րել ան­սա­սան կամք ու ջանք՝ ծանր ի­րա­վի­ճա­կը հա­յան­պաստ ել­քի բե­րե­լու հա­մար:

1. Հա­յաս­տա­նի մտա­վո­րա­կան­նե­րի ֆո­րում, ֆո­րու­մի ա­վա­գա­նի

2. «Քա­ղա­ցիա­կան խոր­հուրդ» միա­վո­րում

3. «Հայ­րե­նիք ու Պա­տիվ» կու­սակ­ցու­թյուն

4. «Նժ­դե­հյան ցե­ղակ­րոն» կու­սակ­ցու­թյուն

5. «Հայք» - հայ­կա­զուն­ներ կու­սակ­ցու­թյուն

6. «Քրիս­տո­նյա ժո­ղովր­դա­կան վե­րած­նունդ» կու­սակ­ցու­թյուն

7. Հա­մայք­նե­րի ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի կենտ­րոն

8. Հա­մա­հայ­կա­կան հիմ­նախն­դիր­նե­րի գի­տա­վեր­լու­ծա­կան կենտ­րոն

9. «Մաշ­տոց միա­վո­րում» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն

10. «Զար­թոնք ա­կումբ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ