Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինչ­պես ամ­բողջ հա­սա­րա­կու­թ­յան, ի­րա­վա­պահ­նե­րի շր­ջա­նում էլ այն տի­րա­պե­տող կար­ծիքն է, որ Փա­շի­ն­յա­նը պետք է հե­ռա­նա»

«Ինչ­պես ամ­բողջ հա­սա­րա­կու­թ­յան, ի­րա­վա­պահ­նե­րի շր­ջա­նում էլ այն տի­րա­պե­տող կար­ծիքն է, որ Փա­շի­ն­յա­նը պետք է հե­ռա­նա»
24.11.2020 | 00:52

Մեր զրու­ցա­կիցն է Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ ՀԱՅԿ ՄԱ­ՄԻ­ՋԱ­ՆՅԱ­ՆԸ։


-Պա­րոն Մա­մի­ջա­նյան‚ նո­յեմ­բե­րի 20-ին Դուք վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան ակ­ցիա­նե­րի մաս­նա­կից­նե­րի և հե­տո ձեր­բա­կալ­ված­նե­րի թվում էիք։ Ի՞նչ հիմ­քով էին ձեր­բա­կա­լել Ձեզ‚ և հե­տաքր­քիր է՝ ակ­տի­վիստ­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մունքն ինչ­պի­սի՞ն է ոս­տի­կա­նա­կան բա­ժան­մուն­քում կամ ձեր­բա­կալ­ված­նե­րի պահ­ման վայ­րում։
-Ձեր­բա­կա­լել էին 225 հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սով՝ ռազ­մա­կան դրու­թյան ժա­մա­նակ ցույ­ցեր կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Ճիշտն ա­սած‚ այս ըն­թաց­քում շատ եմ շփ­վել ոս­տի­կան­նե­րի հետ՝ թե՛ ցույ­ցե­րի‚ թե՛ բեր­ման են­թարկ­վե­լու ըն­թաց­քում։ Չեմ ու­զե­նա որևէ մե­կի հա­մար խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել‚ բայց կա­սեմ‚ որ ոս­տի­կան­նե­րի և ու­ժա­յին­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը խիստ դժ­գոհ է այս ի­րա­վի­ճա­կից, ինչ­պես և ցան­կա­ցած հայ։ Եր­բեք որևէ ցույ­ցի ժա­մա­նակ որևէ մե­կը չի մե­ղադ­րել ոս­տի­կան­նե­րին‚ քա­նի որ մենք գի­տակ­ցում ենք‚ որ նրանք հրա­ման­ներ են կա­տա­րում‚ ուս­տի վատ վե­րա­բեր­մունք ու­ժա­յին­նե­րի նկատ­մամբ չկա ու լի­նել չի կա­րող։ Բայց, ինչ­պես և ամ­բողջ հա­սա­րա­կու­թյան, ի­րա­վա­պահ­նե­րի շր­ջա­նում էլ այն տի­րա­պե­տող կար­ծիքն է‚ որ Փա­շի­նյա­նը պետք է հե­ռա­նա։
-Կար­ծում եք՝ պատ­ճառն այն է, որ պա­տե­րազ­մից հե­տո մենք հայ­տն­վել ենք ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը սպա­ռել է լե­գի­տի­մու­թյու­՞նը։
-Ոչ միայն լե­գի­տի­մու­թյան խն­դիր կա‚ այս­տեղ նաև ար­ժա­նա­պատ­վու­թյան խն­դիր կա‚ կա նաև դի­վա­նա­գի­տա­կան խն­դիր։ Հար­ցը կա­րող է դի­տարկ­վել շատ ու շատ տի­րույթ­նե­րում։ Դի­վա­նա­գի­տա­կան տի­րույ­թում մեզ պետք է բա­նակ­ցող։ Ար­ժա­նա­պատ­վու­թյան տե­սան­կյու­նից՝ պարտ­ված ա­ռաջ­նոր­դը պետք է հե­ռա­նա‚ որ­պես­զի ա­պա­հո­վի բնա­կա­նոն վե­րած­նուն­դը։ Կա­րե­լի է շա­րու­նա­կել թվար­կու­մը։ Բո­լոր դաշ­տե­րում առ­կա է‚ այս­պես կոչ­ված‚ կոն­սեն­սուս մի­նուս մե­կը։ Պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը՝ նույ­նիսկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով և հա­սա­րա­կու­թյան ճն­շող մասն ա­սում են‚ որ Փա­շի­նյա­նը պետք է հե­ռա­նա։ Այդ­պես չեն հա­մա­րում միայն ին­քը՝ Փա­շի­նյա­նը‚ նրա կինն ու ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի մի մա­սը։
-Ընդ­դի­մու­թյուն-իշ­խա­նու­թյուն պայ­քա­րը ու՞ր է տա­նե­լու։ Փա­շի­նյա­նը մտադ­րու­թյուն չու­նի հե­ռա­նա­լու‚ ընդ­դի­մու­թյունն ու հա­սա­րա­կու­թյու­նը պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան։
-Նախ՝ սա ընդ­դի­մու­թյան-իշ­խա­նու­թյան պայ­քար չէ‚ սա փր­կու­թյան պայ­քար է։ Երկ­րորդ՝ կապ­րենք,՝ կտես­նենք. մենք հակ­ված ենք կի­րա­ռե­լու օ­րեն­քով նա­խա­տես­ված բո­լոր մի­ջոց­նե­րը՝ Փա­շի­նյա­նի հե­ռա­ցու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
-Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ստո­րագ­րու­մից հե­տո բա­նակ­ցու­թյուն­նե­րի նոր փուլ է սկս­վում։ Ինչ­պե՞ս պետք է դիր­քա­վոր­վի Հա­յաս­տա­նը։
-Մեզ ոչ միայն բա­նակ­ցու­թյուն­նե­րի նոր փուլ է սպա­սում‚ այլև փաս­տաթղ­թի ի­րա­կա­նաց­ման ա­մեն օ­րը բա­նակ­ցու­թյուն է են­թադ­րում տար­բեր մա­կար­դակ­նե­րում՝ սկ­սած հիմ­նա­կան բա­նակ­ցո­ղի մա­կար­դա­կից‚ վեր­ջաց­րած տար­բեր ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով։ Այն­պես որ, մեզ անհ­րա­ժեշտ են հմուտ պրո­ֆե­սիո­նալ­ներ։ Այդ­պի­սիք Փա­շի­նյա­նի թի­մում կա՛մ չկան‚ կա՛մ քիչ են։
-Հան­րա­հա­վա­քա­յին պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու՞ եք։
-Ի­հար­կե։ Ձեր­բա­կա­լե­լով‚ խու­լի­գա­նա­կան խմ­բե­րի մի­ջո­ցով հաշ­վե­հար­դար­ներ կազ­մա­կեր­պե­լով մեր դեմ պայ­քա­րե­լը ծի­ծա­ղե­լի է։


Զրույ­ցը՝ Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5284

Մեկնաբանություններ