Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին որևէ ազդանշան չի հղել` ТАСС-ին տված հարցազրույցում ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը իր հարևանների հետ շարունակելու է փոխգործակցությունը՝ համագործակցության շրջանակում։ Ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- շեշտել է նա։               
 

Դոփում ենք տեղում, պարզապես իներցիայով գոյատևում

Դոփում ենք տեղում, պարզապես իներցիայով գոյատևում
21.05.2024 | 20:52

Սուտ են ասում, թե ամենուրեք նույնն է:

Չէ՛, Հայաստանից դուրս կյանքը լավ էլ եռում է ու լուսավոր է։

Արդեն տուրիստներն ու ռելոկանտներն են մեր երկրից գնում։

Ինչու՞ պիտի մնան որ, երբ տան վարձակալության գներն անբացատրելի թանկացնում են, կամ, երբ զբոսաշրջիկին տեսնելով ընկնում են վիզը, թե մի բան առ։

Երկրից դուրս ես գալիս ու կյանքը հենց Վրաստանի սահմանից փոխվում է։

Տո անգամ եղանակն ու կլիման են կտրուկ տաքանում, կանաչում, խոնավանում։

Տպավորություն է, որ Հայաստանի վրա ինչ-որ զենք են կիրառում, որից մարդիկ լավ չեն զգում, ինքնազգացողությունն էլ վատանում է։ Իսկ դուրս ես գալիս երկրից, լրիվ լավ ես. ո՛չ գլուխդ է ցավում, ո՛չ սիրտդ է խառնում, ոչ էլ հոդացավ ունես։

Սկսել եմ հավատալ ռուսների բիոլոգիական լաբորատորիաների առկայության տարբերակին։

ՈՒրիշ ո՞նց բացատրել, թե ինչու՞ է երկրի զգալի մասն իրեն առողջապես վատ, ֆիզիկապես թույլ զգում։

Հետն էլ, խեղդում է գիտակցությունը, որ արտագաղթը ահռելի թվեր է կազմում, մնացողներն էլ տնտեսական վերելքի անգամ երազանք չունեն, որովհետև ո՛չ մի ոլորտում չկա արդյունաբերություն։

Դոփում ենք տեղում, պարզապես իներցիայով գոյատևում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ