«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափություններին անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- Комсомольская правда-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։               
 

Հրամայի՛ր Տիրոջդ

Հրամայի՛ր Տիրոջդ
22.05.2024 | 00:13

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 22


Տե՛ր, պահանջում եմ Քո օգնությունը:

Այո՛, պահանջիր, շարունակ պահանջներ ներկայացրու: Վստահություն կա, որ կարող է երկար սպասել, կա նաև վստահություն, որ չի հանդուրժում ոչ մի ուշացում:

Երբ մեկընդմիշտ համոզված ես քո բռնած ճանապարհի ուղղության վրա, երբ վստահ ես, որ առաջնորդվում ես Աստծո կողմից, ասա.

«Մի՛ ուշացիր, արի՛, ո՜վ Իմ Տե՛ր»:

Դուք այլևս ծառա չեք, այլ` բարեկամներ: Իսկ բարեկամը իրավունք ունի հրամայելու իր բարեկամին:

Կարող է մտածել, թե ինչ որ ունի իր բարեկամը, նաև իրենն է` բարեկամի իրավունքով:

Սակայն այս երբեք չի նշանակում ծույլ կյանք ապրել` ի հաշիվ բարեկամի, այլ` պահանջել բարեկամի միջոցները, անունը, ժամանակն ու այն ամենը, որ ունի նա, և որոնք քեզ հարկավոր են:

Բարեկամությունը, ճշմարիտ բարեկամությունը թելադրում է ինքնին սեփականելու իրավունք:

Իսկ Աստծուն ծառայելու մեջ կատարյալ ազատություն կա: Աստծո ժառանգորդները ժառանգակից են Ինձ` ժառանգության մեջ:

Աստծո ստացվածքներից մենք մաս ու բաժին ունենք:

Դուք էլ Իմ չափով այդ իրավունքն ունեք: Գործադրեք ձեր իրավունքը: Մուրացկանն ուղղակի մուրում է. իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում:

Երբ տեսնում եմ Իմ որդիներին, որ Իմ դռան առջև նստած աղերսում ու սպասում են, Ես թողնում եմ իրենց այդ վիճակում, մինչև որ իրենք հասկանան, թե ինչքան անմիտ բան է իրենց արածը, երբ կարող էին համարձակ մտնել իրենց տունը և վերցնել իրենց ուզածը:

Այս մոտեցումը, իհարկե, ամեն մարդու համար չէ: Նախ պետք է հաստատվի որդի լինելու իրավունքը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ