Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փորձեք ձեր սերը

Փորձեք ձեր սերը
28.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 28

Մեծ սերը գիտի, որ ամեն մի դժվարության մեջ, ամեն փորձության ու ձախողության մեջ, իր սիրելիի սոսկ ներկայությունը բավական է: Այս ձևով ստուգեք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:

Ինձ հետ լինելը միայն, իմանալը, որ Ես քո կողքին եմ` բերու՞մ է արդյոք քեզ խաղաղություն և ուրախություն: Եթե այդպես չէ, այդ դեպքում Իմ հանդեպ ունեցած քո սերը և Իմ մասին ունեցած քո պատկերացումները թերի են:

Եթե իրոք այդպես է, ուրեմն ավելի շատ աղոթեք սեր ունենալու համար:

Դիտվել է՝ 4428

Մեկնաբանություններ