Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սո­դո­մը ընդ­միշտ լքե­լու» վճ­ռա­կա­նու­թ­յու­նը

«Սո­դո­մը ընդ­միշտ լքե­լու» վճ­ռա­կա­նու­թ­յու­նը
20.12.2019 | 00:03
...Եվ քա­նի որ հրեշ­տակ­նե­րը տղա­մարդ­կանց տեսք ու­նեին, դրա­նից երևում է, թե ինչ զազ­րե­լի այ­լա­սեր­վա­ծու­թյամբ էին վա­րակ­ված Սո­դո­մի բո­լոր բնա­կիչ­նե­րը, ե­րի­տա­սար­դից մինչև ծեր, ամ­բողջ ժո­ղո­վուր­դը միա­սին պա­շա­րե­ցին տու­նը (Ծննդ. 19; 4)։
Ար­դար Ղով­տը կա­տա­րե­լով հյու­րա­սի­րու­թյան ա­վան­դա­կան օ­րեն­քը, թույլ չտ­վեց իր հյու­րե­րին նե­ղաց­նել, այլ ա­ռա­ջար­կեց իր եր­կու դուստ­րե­րին, ո­րոնց «տղա­մարդ չի մո­տե­ցել» (Ծննդ.19; 8):
Սա­կայն այ­լա­սեր­ված­նե­րը, պիղծ ցան­կու­թյամբ բոր­բոք­վե­լով, փոր­ձում էին բռ­նա­բա­րել նաև Ղով­տին, «Հի­մա քեզ ա­վե­լի շատ կչար­չա­րենք, քան նրանց» (Ծննդ.19; 9):
Արևմուտ­քի ժա­մա­նա­կա­կից հա­սա­րա­կու­թյու­նը, քրիս­տո­նեա­կան ար­մատ­նե­րից զրկ­վե­լով, փոր­ձում է ի­րեն «հու­մա­նիստ» մար­դա­սի­րա­կան ցու­ցա­բե­րել միա­սե­ռա­կան­նե­րի նկատ­մամբ` կո­չե­լով նրանց բա­րո­յա­պես չե­զոք «սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն» բա­ռով: Ի­րա­կա­նում դա ոչ թե հու­մա­նիս­տա­կան, այլ, կա­րե­լի է ա­սել, ա­վե­լի դա­ժան վե­րա­բեր­մունք է: Պատ­կե­րաց­րեք, ե­թե բժիշ­կը «բա­րե­սիրտ» ձևա­նա­լով սկ­սի ներ­շն­չել ծանր հի­վան­դին, որ նա ա­ռողջ է, պար­զա­պես բնու­թյամբ նման չէ ու­րիշ­նե­րին, ա­պա նա մար­դաս­պա­նից քիչ է տար­բեր­վում: Սուրբ Գիր­քը մատ­նան­շում է, որ Աստ­ված «Սո­դոմ և Գո­մոր քա­ղաք­նե­րը մոխ­րի վե­րա­ծե­լով` դա­տա­պար­տեց` օ­րի­նակ ծա­ռա­յեց­նե­լով նրանց ա­պա­գա­յի ամ­բա­րիշտ­նե­րի հա­մար» (Բ Պետր. 2; 6): Նա խո­սում է ոչ միայն հա­վի­տե­նա­կան կյան­քը կորց­նե­լու վտան­գի մա­սին, այլ նաև հո­գու ա­մե­նա­ծանր հի­վան­դու­թյու­նից բժշկ­վե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Պո­ղոս ա­ռա­քյա­լը ոչ միայն խիստ հան­դի­մա­նում էր կորն­թա­ցի­նե­րին ա­մո­թա­լի մեղ­քե­րի հա­մար, այլ նաև հույս է տա­լիս ի­րենց իսկ մի­ջա­վայ­րից վերց­րած օ­րի­նակ­նե­րով. «Եվ ձեզ­նից ո­մանք այդ­պի­սին էին, սա­կայն մեղ­քե­րից լվաց­վե­ցիք, սր­բա­գործ­վե­ցիք և ար­դա­րաց­վե­ցիք մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ա­նու­նով և մեր Աստ­ծու Հո­գով» (Ա Կորնթ. 6; 11):
Սուրբ հայ­րե­րը նշում են, որ բո­լոր կր­քե­րի (նաև մարմ­նա­կան) ծան­րու­թյան կենտ­րո­նը գտն­վում է մարդ­կա­յին հո­գու ո­լոր­տում, հո­գու ա­պա­կան­վա­ծու­թյան մեջ: Մեղ­քերն ու մո­լու­թյուն­նե­րը Աստ­ծուց մար­դու հե­ռա­նա­լու ար­դյունք են և որ­պես հետևանք ա­ռա­ջաց­նում են մեղ­սա­կան այ­լա­սեր­վա­ծու­թյուն: Դրա հա­մար էլ ա­պա­քին­ման ե­լա­կե­տը պետք է լի­նի «Սո­դո­մը ընդ­միշտ լքե­լու» վճ­ռա­կա­նու­թյու­նը: Երբ հրեշ­տակ­նե­րը Ղով­տին իր ըն­տա­նի­քով դուրս էին հա­նում Սո­դո­մից, նրան­ցից մեկն ա­սաց. «Փր­կի՛ր կյանքդ, հետ չնա­յես» (Ծննդ. 19; 17): Այս խոս­քե­րում բա­րո­յա­կան փոր­ձու­թյուն կար: Այ­լա­սեր­ված քա­ղա­քի վրա հրա­ժեշ­տի հա­յացք նե­տե­լը կն­շա­նա­կեր հա­մակ­րանք հայտ­նել քա­ղա­քին, ո­րին Աստ­ված դա­տա­պար­տու­թյան վճիռ էր կա­յաց­րել: Ղով­տի կի­նը հետ նա­յեց և դար­ձավ ա­ղի ար­ձան, ո­րով­հետև հո­գով չբա­ժան­վեց Սո­դո­մից: Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը գրում է Ղով­տի կնոջ մա­սին` որ­պես ան­հա­վատ հո­գու հի­շա­տակ կանգ­նած ա­ղի ար­ձան (Ի­մաստ. 10; 7): Նաև մեր Տեր Հի­սուս Քրիս­տոս զգու­շաց­նում է իր ա­շա­կերտ­նե­րին. «Այն օ­րը, երբ Ղով­տը դուրս ե­կավ Սո­դո­մից, եր­կն­քից կրա­կի ու ծծմ­բի անձրև թափ­վեց և կոր­ծա­նեց բո­լո­րին... Հի­շե­ցե՛ք Ղով­տի կնո­ջը» (Ղուկ. 17; 29-32): Ոչ միայն նրանց, ով­քեր սե­փա­կան փոր­ձով ան­ցան կոր­ծա­նա­րար ան­դուն­դը, այլև բո­լո­րին, ով­քեր ար­դա­րաց­նում են այս ա­րա­տը, պետք է հի­շեց­նել Ղով­տի կնոջ օ­րի­նա­կը: Ի­րա­կան անկ­ման ու­ղին սկս­վում է մեղ­քի ար­դա­րա­ցու­մից: Պետք է զար­հու­րել հա­վի­տե­նա­կան կրա­կից, և այն ժա­մա­նակ այս զազ­րե­լի մեղ­քի ար­դա­րաց­ման և «ի­րա­վուն­քի» վե­րա­բե­րյալ բո­լոր լի­բե­րալ խոս­քե­րը կեղ­ծա­պա­տիր կթ­վան: Ո­րով­հետև, ինչ­պես գր­ված է. «Ա­մեն ա­նօ­րեն պիղծ է Տի­րոջ ա­ռաջ, իսկ ար­դար­նե­րի հետ է Նրա հա­ղոր­դու­թյու­նը» (Ա­ռակ. 3:32):
Ա­մե­նից ա­ռաջ պետք է մտ­նել Ե­կե­ղե­ցու շնոր­հա­բաշխ ո­լոր­տը: Անհ­րա­ժեշտ է պատ­րաստ­վել (ա­ռանց հե­տաձ­գե­լու) հիմ­նա­վոր խոս­տո­վա­նու­թյան և անց­նել այն: Այ­սօր­վա­նից պետք է սկ­սել կա­տա­րել այն, ինչ Սուրբ Ե­կե­ղե­ցին դա­րեր շա­րու­նակ ա­ռա­ջար­կում է իր զա­վակ­նե­րին` մշ­տա­պես մաս­նակ­ցել խոս­տո­վա­նու­թյան և հա­ղոր­դու­թյան խոր­հուրդ­նե­րին, ներ­կա գտն­վել մեծ տո­նե­րի և կի­րակ­նօ­րյա աստ­ված­պաշ­տու­թյան ժա­մե­րին, կա­տա­րել ա­ռա­վո­տյան և ե­րե­կո­յան ա­ղոթք­նե­րը, պահ­պա­նել պահ­քի օ­րե­րը, ար­թուն լի­նել սե­փա­կան ան­ձի նկատ­մամբ, որ­պես­զի մեղ­քից հե­ռու մնանք: Այն­ժամ կհաս­նի Աստ­ծո ա­մե­նա­կա­րող զո­րու­թյու­նը և ար­մա­տա­պես կբժշ­կի մեզ ծանր ախ­տից:
«Տար­բեր փոր­ձու­թյուն­նե­րից, հո­գե­կան և մարմ­նա­կան կր­քե­րից սե­փա­կան տկա­րու­թյու­նը ճա­նա­չո­ղը սկ­սում է ճա­նա­չել նաև Աստ­ծո ան­սահ­ման կա­րո­ղու­թյու­նը, Նրան սր­տանց ա­ղո­թող­նե­րին ա­զա­տագ­րող զո­րու­թյու­նը: Եվ այն­ժամ ա­ղոթ­քը քաղց­րա­նում է մար­դու հա­մար: Տես­նե­լով, որ ա­ռանց Աստ­ծո ո­չինչ չի կա­րող ա­նել և զգու­շա­նա­լով ան­կու­մից` նա մշ­տա­պես ձգ­տում է մնալ Աստ­ծո հետ: Նա հիա­նում է և զար­մա­նում, թե ինչ­պես Աստ­ված ա­զա­տեց նրան այդ­չափ փոր­ձու­թյուն­նե­րից ու կր­քե­րից և գո­հա­նում ու փա­ռա­բա­նում է Ա­զա­տագ­րո­ղին և իր ե­րախ­տա­պար­տու­թյան հա­մար ըն­դու­նում է խո­նար­հու­թյունն ու սե­րը, և այ­սու­հետ ոչ մե­կին այլևս չի ար­հա­մար­հում` ի­մա­նա­լով, որ ինչ­պես Աստ­ված ի­րեն օգ­նեց, այդ­պես էլ կա­րող է օգ­նել նաև ու­րիշ­նե­րին, երբ կա­մե­նա» (Պետ­րոս Դա­մաս­կա­ցի):
Թարգ­մա­նու­թյու­նը` ռու­սե­րե­նից
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ