Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամա­նորն ըն­դա­մե­նը հնի շա­րու­նա­կու­թ­յունն է

Ամա­նորն ըն­դա­մե­նը հնի շա­րու­նա­կու­թ­յունն է
10.01.2020 | 01:43

Նյութն այս­պես վեր­նագ­րե­լով՝ մենք բնա­կա­նա­բար մեր առջև հնի թե­րաժևա­վոր­ման խն­դիր չենք դնում, ին­չը, ցա­վոք, մեր ա­մե­նօ­րյա կյան­քում դառ­նում է կյան­քի նոր­մա, ընդ ո­րում՝ տհաճ նոր­մա, այլ ըն­դա­մենն ու­զում ենք ըն­դգ­ծած լի­նել ու ըն­դգ­ծում ենք կյան­քի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը՝ հու­սա­լով, որ մեր մար­զիկ­ներն այս նոր տա­րում մեզ ու­րա­խաց­նե­լու պա­տեհ ա­ռիթ­նե­րը ձեռ­քից բաց չեն թող­նի, մա­նա­վանդ որ այն նշա­նա­կա­լից է նաև այն ա­ռու­մով, որ օ­լիմ­պիա­կան է։ Սա՝ որ­պես ընդ­հան­րա­կան սկիզբ, ո­րին հետևող հա­ջորդ նո­տան, ցա­վոք, տխուր շեշ­տադ­րում­նե­րով է լի­նե­լու, քան­զի վե­րա­բե­րում է... հետևող են­թա­վեր­նագ­րից ար­դեն հաս­կա­ցաք, թե ին­չին։

ՄԵՐ ՖՈՒՏ­ԲՈ­ԼԸ ՄԵՐ ՑԱՎՆ ՈՒ ՀՈԳՍՆ Է
Ինչ­պես որ անց­նող տա­րին եզ­րա­փա­կե­ցինք ֆուտ­բո­լա­յին թե­մա­յով, նորն էլ ենք սկ­սե­լու ֆուտ­բո­լին անդ­րա­դառ­նա­լով ու դա ոչ միայն նրա հա­մար, որ այս մար­զաձևն աշ­խար­հում ա­մե­նա­տա­րած­վածն ու ա­մե­նա­սիր­վածն է։ Հար­կավ շատ ա­վե­լի լավ ու շատ ա­վե­լի հա­ճե­լի կլի­ներ, ե­թե խոսքն այդ իր մեջ մեր վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի ֆուտ­բո­լին առ­նչ­վող գո­նե հե­ռա­վոր անդ­րա­դարձ­ներ ու­նե­նար, սա­կայն ակն­հայ­տո­րեն մեզ առն­վազն եր­կու տաս­նա­մյակ էլ կպա­հանջ­վի հիմ­նո­վին ա­վեր­ված սույն ո­լոր­տի մեջ քիչ թե շատ բե­կում մտց­նե­լու հա­մար, այն էլ պայ­մա­նով, որ այդ եր­կու տաս­նա­մյակն ին­տեն­սիվ աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­ված լի­նի, այ­լա­պես այդ­պես էլ կմ­նանք բա­կա­յի­նի մա­կար­դա­կին էլ չձ­գող ֆուտ­բո­լով։
Ֆե­դե­րա­ցիա­յում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե՞­րը։
Հար­ցի տո­ղա­տա­կը հաս­կա­նում եմ, պար­զա­պես ձեր լա­վա­տե­սու­թյու­նը չեմ կի­սում։
Չեմ կի­սում ոչ նրա հա­մար, որ ան­հու­սա­լի կամ ա­նուղ­ղե­լի վա­տա­տես եմ։
Պար­զա­պես գա­զին պա­ռա­վի չխաբ­վե­լու զգու­շա­վո­րու­թյանն եմ ա­վե­լի հակ­ված։
Դուք ա­սեք՝ տա­րի­քա­յին խեն­թու­թյուն է նման դիր­քո­րո­շու­մը, ես, ա­ռանց ձեզ հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու, «խեն­թու­թյուն» բա­ռը փո­խա­րի­նեմ «ի­մաստ­նու­թյուն» բա­ռով ու շարժ­վեմ ա­ռաջ՝ սա­կայն պարտքս հա­մա­րե­լով հի­շեց­նել, որ այս նույն հար­թա­կում մենք վս­տա­հա­բար կհան­դի­պենք և քսան տա­րի անց ու այն­ժամ հի­շեց­նե­լու պես հարց­նե­լու եմ. «Հը՞, ո­րի՞ս մե­րը տղա բե­րեց», թե­պետ կու­զե­նա­յի, ի­րա­պես շատ կու­զե­նա­յի պարտ­վող կող­մը ես լի­նել։
ՈՒ­րեմն, պայ­մա­նա­վոր­վե­ցինք, հայ­կա­կան ֆուտ­բո­լի, Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի մա­սով՝ քսան տա­րի անց, ին­չը, սա­կայն, չի նշա­նա­կում, որ թե­մա­յի վրա տա­բու ենք դնում ու քաշ­վում մի կողմ։ Մեր ֆուտ­բո­լը մեր ցավն ու հոգսն է, մեզ հու­նից հա­նողն ու հուն բե­րո­ղը, մեր ա­մեն ին­չը, պար­զա­պես վա­ղուց ժա­մա­նակն է, որ ար­դեն Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տի հնու­թյան հաս­նող «Ա­րա­րատ-73»-ի հու­շե­րով ու հի­շո­ղու­թյուն­նե­րով չապ­րենք, որ­քան էլ այդ հուշ-հի­շո­ղու­թյուն­նե­րի մեջ ապ­րեց­նող բան կա։ Հա­մա­ձայ­նեք, որ կյան­քը, զո­րօ­րի­նակ ծան­րա­մար­տում, գե­ղե­ցիկ է ոչ միայն մեր ոչ վաղ ան­ցյա­լի ան­վա­նի մար­զիկ­ներ Յու­րի Վար­դա­նյա­նով, Հոկ­սեն Միր­զո­յա­նով, Յու­րի Սարգ­սյա­նով, այլև մեր օ­րե­րի հե­րոս­ներ Հա­կոբ Մկրտ­չյա­նով, Սի­մոն Մար­տի­րո­սյա­նով, Գոռ Մի­նա­սյա­նով ու փա­ռա­հեղ այլ տղա­նե­րով։
ԱՆԳ­ԼԻԱՆ ԱՆԳ­ԼԻԱ ԷԼ ՄՆՈՒՄ Է
Դեռ անց­նող տա­րին ա­վարտ­վե­լուց ա­ռաջ էինք հի­շեց­ման կար­գով ա­սել, որ Սուրբ Ծնն­դյան տո­նին ըն­դա­ռաջ աշ­խար­հի գե­րա­զանց մա­սի հա­մար ընդ­հան­րա­պես ու Եվ­րո­պա աշ­խար­հա­մա­սում մաս­նա­վո­րա­պես ֆուտ­բո­լա­յին օ­րա­ցույ­ցը ժա­մա­նա­կի շավ­ղից մի պահ դուրս է ժայթ­քում։ Սույ­նը չի վե­րա­բե­րում իր ա­ռանձ­նա­հա­տուկ ժա­մա­նա­կա­ցույցն ու­նե­ցող, դրա­նով ան­վե­րա­պա­հո­րեն ապ­րող Անգ­լիա պե­տու­թյա­նը, որ­տեղ ֆուտ­բո­լա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զում­ներ կա­րող ես դի­տել թե՛ անց­նող տար­վա ա­վար­տա­կան, թե՛ մեկ­նար­կո­ղի ա­ռա­ջին օ­րե­րին։ Ե­թե մր­գի ա­նու­նը տա­լու հար­ցում պահ­պա­նո­ղա­կան լի­նենք, մեղմ ա­սած, անգ­լիա­ցի­նե­րի վեջն էլ չէ՝ հի­շա­տակ­ված օ­րե­րին աշ­խար­հը հին տա­րին ճա­նա­պար­հե­լու, նոր տա­րին դի­մա­վո­րե­լու պա­տաս­խա­նա­տու գոր­ծին է լծ­ված։
Քա­նի որ այդ օ­րե­րից ար­դեն իսկ բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ է ան­ցել, սույ­նը հաշ­վի առ­նե­լով, մենք մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նում կա­յա­ցած այդ սահ­մա­նա­յին օ­րե­րի ֆուտ­բո­լա­յին հան­դի­պում­նե­րի տե­սու­թյու­նը բնա­կա­նա­բար չենք ա­նի, բայց չենք էլ կա­րող չա­սել, որ շա­րու­նա­կում է իր խե­լա­հեղ հան­դի­պում­նե­րի շար­քը «Լի­վեր­պուլն» ու 13 միա­վո­րով ա­ռաջ է ան­ցել երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Լես­տե­րից»՝ ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ էլ դեռ ու­նե­նա­լով։ Սկզ­բուն­քո­րեն անհ­նար է պատ­կե­րաց­նել, թե երկ­րի չեմ­պիո­նու­թյու­նը նվա­ճե­լու հար­ցում ին­չը կա­րող է խան­գա­րել Յուր­գեն Կլո­պի սա­նե­րին, ով­քեր խա­ղից խաղ ռե­կորդ ռե­կոր­դի հետևից են սահ­մա­նում ու կա­մաց-կա­մաց օ­րախն­դիր դարձ­նում հար­ցը, թե ար­դյո՞ք կա­րող են չեմ­պիո­նու­թյան հաս­նել ա­ռանց պար­տու­թյան։
Պրե­միեր լի­գա­յում ան­հա­մե­մատ լար­ված ըն­թացք է ստա­ցել փոխ­չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րը, ու դա մե­ծավ մա­սամբ երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Ման­չեստր Սի­թիի» թույլ մր­ցե­լույթ­նե­րի պատ­ճա­ռով, ո­րը միայն պար­տու­թյան տես­քով հինգ վրի­պում է ար­դեն ու­նե­ցել։ «Քա­ղա­քաբ­նակ­նե­րը» 44 միա­վոր ու­նեն, ինչն ըն­դա­մե­նը մե­կով է պա­կաս «Լես­տե­րի» ան­վան դի­մաց գրանց­վա­ծից, սա­կայն ինք­նին հաս­կա­նա­լի է, որ այս մր­ցաշր­ջա­նում նրանց առջև դր­ված խն­դի­րը բնավ էլ փոխ­չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րե­լը չէր։ Մր­ցաշր­ջա­նը որ­պես հիմ­նո­վին տա­նուլ տված չգ­րան­ցե­լու հա­մար Գվար­դիո­լա­յի սա­նե­րը գործ­նա­կա­նում մեկ ելք ու­նեն միայն՝ հաղ­թել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում, ին­չը հա­վա­սա­րա­պես թե՛ նույն «Լի­վեր­պու­լի» ծրագ­րե­րում է, թե՛ «Բար­սե­լո­նի», թե՛ «Ռեա­լի», թե՛ «Բա­վա­րիա­յի», թե՛ «Յու­վեն­տու­սի», թե՛ «Պա­րի Սե Ժեր­մե­նի» (ե­թե ինչ-ինչ թի­մեր էլ չհի­շա­տա­կե­ցինք՝ նե­րող)։
Անգ­լիա­կան թե­ման կա­րող էինք այս­քա­նով էլ փա­կել, բայց մեկ որ «թրջ­վել» ենք, «չքի­սայ­վելս» ո՞րն է։ «Լի­վեր­պուլ»-«Լես­տեր»-«Ման­չեստր Սի­թի» ե­ռյա­կին 36 միա­վո­րով հե­տապն­դում է «Չել­սին», ո­րը վեր­ջին խա­ղե­րը փոխ­նի­փոխ հա­ջո­ղու­թյամբ է անց­կաց­նում, ինչն այն­քան էլ լա­վա­տե­սու­թյուն չի արթ­նաց­նում մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րին խառն­վե­լու նրա հնա­րա­վո­րու­թյա­նը, փո­խա­րե­նը թի­մը պա­հում է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես գա­լու ի­րա­վունքն ա­պա­հո­վող շր­ջագ­ծում, ե­թե, ի­հար­կե, շար­ժի­չի շր­ջապ­տույտ­ներն ան­հու­սա­լիո­րեն չդան­դա­ղեց­նի։ Լա­վա­գույն հն­գյա­կը եզ­րա­փա­կում է 31 միա­վոր ու­նե­ցող «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», ո­րի տե­ղի վրա լավ էլ աչք ու­նի տն­կած «Տո­տեն­հե­մը»։
ԿՐ­ԿԻՆ ԵՐ­ԿԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ
Ե­թե պայ­մա­նա­վոր­վում ենք, որ հին ու նոր տար­վա սահ­մա­նա­գի­ծը սա­հու­նո­րեն ան­ցած անգ­լիա­կան պրե­միեր լի­գան այդ­պես էլ ըն­թաց­քի դա­դար չի ու­նե­ցել, օ­րա­ցու­ցա­յին նոր տա­րին ա­ռա­ջի­նը սկ­սած ա­ռաջ­նու­թյու­նը իս­պա­նա­կանն է։ Այն միան­շա­նակ հա­ջող սկս­վեց Մադ­րի­դի «Ռեա­լի» հա­մար, որն ար­տագ­նա­յում ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թա­նակ տո­նեց մր­ցաշր­ջա­նում լավ մեկ­նար­կած «Խե­տա­ֆեի» նկատ­մամբ ու 40 միա­վո­րով ժա­մա­նա­կա­վո­րա­պես դուրս ե­կավ ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան։ Լի­դեր դառ­նա­լու «սե­րուց­քա­յին­նե­րի» հա­վակ­նու­թյուն­նե­րի վրա հեր­թա­կան ան­գամ ջուր կա­րող էին լց­նել բար­սե­լոն­ցի­նե­րը, սա­կայն ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Էս­պա­նիո­լը» ա­ռանձ­նա­կի էր տրա­մադր­վել դեր­բիին, ու կա­տա­լոն­ցի­նե­րը ստիպ­ված էին տուն վե­րա­դառ­նալ մեկ միա­վո­րով՝ 2։2, իսկ սա նշա­նա­կեց, որ լա լի­գա­յում նո­րից եր­կիշ­խա­նու­թյան ա­կա­նա­տեսն ենք դառ­նում։
Ա­ղյու­սա­կի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում «Լևան­տեի» հետ տնա­յին մր­ցա­վե­ճում հաղ­թա­կան հան­դի­պում անց­կաց­րած «Աթ­լե­տի­կոն» է՝ (2։1)։ Մադ­րիդ­ցի­նե­րի պես 35 միա­վոր է գրանց­ված և սե­փա­կան հար­կի տակ Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կի» հետ առ­ճա­կա­տու­մում (1։1) մեկ միա­վոր վաս­տա­կած ան­դա­լու­զա­կան «Սևի­լիա­յի» ան­վան դի­մաց։
Այս­տե­ղից եվ­րո­պա­կան գո­տում է ևս եր­կու թիմ՝ 31-ա­կան միա­վոր ու­նե­ցող «Ռեալ Սո­սիե­դա­դը» (տնա­յին խա­ղում զի­ջել է «Վի­լիա­ռեա­լին»՝ 2։1) ու սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով «Էյ­բա­րին» պար­տու­թյան մատ­նած «Վա­լեն­սիան»։
ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՂ ԵՐ­ԿԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ
Օ­րա­ցու­ցա­յին նոր տա­րում ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սած հա­ջորդ եր­կիրն Ի­տա­լիան է։ Այս­տեղ ևս, ինչ­պես իս­պա­նա­կա­նում, եր­կիշ­խա­նու­թյուն է։ Ինչ-որ փու­լից միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը կորց­րած երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Յու­վեն­տու­սը» հեր­թա­կա­նում հաղ­թում է մր­ցակ­ցին, այդ հաղ­թա­նա­կին հաղ­թա­նա­կով է պա­տաս­խա­նում «Ին­տե­րը»՝ ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի վե­րա­դարձ­նե­լով ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։ 18-րդ տու­րում «ծեր սի­նյո­րան» սե­փա­կան հար­կի տակ, նաև շնոր­հիվ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի հեթ տրի­կի, պար­տու­թյան է մատ­նել եր­րորդ ան­գամ ա­նընդ­մեջ ձա­խող­վող «Կա­լյա­րիին»՝ 4։0 (վեր­ջին­ներս 29 միա­վո­րով եզ­րա­փա­կում են ա­ռա­ջին վե­ցյա­կը), «Ին­տերն» ար­տագ­նա­յում ծն­կի է բե­րել «Նա­պո­լիին»՝ 3։1։ Կոն­տեի ու Սա­րիի սա­ներն ու­նեն 45-ա­կան միա­վոր։
Սկու­դե­տեում շա­րու­նա­կում է գե­րա­զանց մր­ցե­լույթ­նե­րի շար­քը «Լա­ցիոն», որն ար­տագ­նա­յում հյու­րըն­կալ­վել էր «Բրե­շիա­յին»՝ 2։1։ Ճիշտ է՝ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում «Ռո­ման» չկորց­րեց ու­նե­ցած չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, սա­կայն դա թույլ մխի­թա­րու­թյուն ե­ղավ սե­փա­կան հար­կի տակ «Թու­րի­նից» կրած պար­տու­թյան դի­մաց։ Իսկ ա­հա երկ­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն ու դար­ձյալ նույն 5։0 հաշ­վով «Ա­տա­լան­տա­յին» (այս ան­գամ զո­հը «Պար­ման» էր) ընդ­հուպ մո­տեց­րեց ի­տա­լա­կան «գայ­լե­րին», ո­րոնք ու­նեն 35 միա­վոր։
ԵԶ­ՐԱ­ՓԱ­ԿԻ­ՉԸ՝ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 12-ԻՆ
Մեր ա­վե­լի վաղ ու­նե­ցած հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում ա­սել էինք, որ իս­պա­նա­կան ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան (RFEF) ար­մա­տա­կան լու­ծում էր տվել երկ­րի ներ­սում սու­պեր­գա­վա­թի խա­ղար­կու­թյան պա­հանջ­ված չլի­նե­լուն ու մաս­նա­վո­րա­պես որ­պես խնդ­րի լուծ­ման տար­բե­րակ դի­տար­կել այն փոխ­ված ձևա­չա­փով մեկ այլ երկ­րում անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Հի­շեց­նենք, որ ամ­ռանն այդ­պես էլ չանց­կաց­վեց երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Բար­սե­լո­նի» ու Ար­քա­յա­կան գա­վա­թի հաղ­թող «Վա­լեն­սիա­յի» մր­ցակ­ցու­թյու­նը։ Ըստ փոխ­ված ձևա­չա­փի, սու­պեր­գա­վա­թի մր­ցա­վե­ճը փոխ­վել է «Չոր­սի եզ­րա­փակ­չի», ո­րի մաս են կազ­մել մադ­րի­դյան հրա­վի­րյալ եր­կու գրանդ ա­կումբ­նե­րը։ Խոս­քը, բնա­կա­նա­բար, վե­րա­բե­րում է «Ռեա­լին» ու «Աթ­լե­տի­կո­յին»։ Մր­ցա­շա­րը հյու­րըն­կա­լող եր­կր­նե­րի մր­ցակ­ցու­թյու­նում ա­ռա­վել հա­ջո­ղակ է ե­ղել Սաու­դյան Ա­րա­բիան, ո­րը հաղ­թել է Չի­նաս­տա­նի, Հնդ­կաս­տա­նի, Քա­թա­րի հետ մր­ցա­վե­ճում։
Ա­ռա­ջի­նը խա­ղա­դաշտ են դուրս ե­կել «Վա­լեն­սիան» ու «Ռեա­լը»։ Դա ե­ղել է հուն­վա­րի 8-ին։ Շատ ա­վե­լի բարձր կարգ ու­նե­ցող «ար­քա­յա­կա­նը» դի­մա­կա­յու­թյու­նում շանս իսկ չի տվել երկ­րի գա­վա­թակ­րին՝ ար­դեն իսկ ա­ռա­ջին խա­ղա­կե­սում փաս­տա­ցի վճ­ռե­լով հան­դիպ­ման ել­քը։ Դի­մա­կա­յու­թյան երկ­րորդ հատ­վա­ծում Մոդ­րի­չը Կրո­սի ու Իս­կո­յի գո­լե­րին ա­վե­լաց­րել է ևս մե­կը, ու միայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում է «Վա­լեն­սիան» խփել հե­ղի­նա­կու­թյան գո­լը։
Երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նը կա­յա­ցել է ե­րեկ։ «Բար­սե­լոն»-«Աթ­լե­տի­կո» մր­ցակ­ցու­թյան ուշ ժա­մի անց­կաց­ված լի­նե­լու ի­րո­ղու­թյու­նը մեզ թույլ չի տա­լիս ա­սել, թե եզ­րա­փակ­չում այս եր­կու թի­մից որ մե­կին է վճ­ռո­րոշ խա­ղում հան­դես գա­լու բախտ վի­ճակ­վել։ Հա­վե­լենք, որ եզ­րա­փա­կիչ հան­դի­պու­մը կա­յա­նա­լու է հուն­վա­րի 12-ին, մե­ծու­թյամբ Սաու­դյան Ա­րա­բիա­յի թիվ եր­կու քա­ղա­քի՝ Ջի­դա­յի մար­զա­դաշ­տում, ո­րը կրում է ար­քա­յազն Աբ­դուլ ալ-Ֆայ­սա­լի ա­նու­նը, տե­ղա­վո­րում է 62 հա­զար հան­դի­սա­կան։ Թերևս կա­րիք չկա ա­սե­լու, որ տոմ­սե­րը վա­ղուց սպառ­ված են։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 3933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ