Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հասան Ռուհանի. Միջուկային գործարքը դեռեւս գործուն է

Հասան Ռուհանի. Միջուկային գործարքը դեռեւս գործուն է
19.02.2020 | 15:18

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը գործուն է՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին կառավարության փետրվարի 19-ի նիստում:
«Այն, որ միջազգային դատարանը որոշում է ընդունում ԱՄՆ-ի դեմ եւ նրան ասում է, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը դեռեւս գործուն է: Վախն այն իրադրության համար, որին մի քանի ամսից կբերի միջուկային գործարքը, վկայում է, որ համաձայնագիրը գործուն է»,- ասել է Ռոհանին:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ