Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար
19.02.2020 | 23:19

Մյունխենում անվտանգության միջազգային ամենամյա համաժողովում տեղի է ունեցել հասարակական քննարկում՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է «Аргументы и факты» (АИФ) թերթը:


Թերթը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես հայտնի է, ծայրահեղ լարված են, եթե ոչ թշնամական: Պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճն է: Մյունխենում ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը փորձել են միմյանց և հանդիսատեսին համոզել, որ Ղարաբաղում միայն իր երկիրն ունի օրինական իրավունքներ: Երկուսն էլ դիմել են պատմությանը: «Եվ վեճի ընթացքում անսպասելիորեն հղում է կատարվել մեր շաբաթաթերթի հրապարակմանը: «1990-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական «Аргументы и факты» թերթին, որում նա ասել է, որ Խոջալիում տեղի ունեցած սադրանքները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Մի քանի րոպե անց նա կրկին հիշեցրել է ընդդիմախոսին այս պատմության մասին.
«Անձամբ ես «Аргументы и факты» թերթում կարդացել եմ Ադրբեջանի նախկին նախագահի հետ հարցազրույցը: Կարծում եմ` ինտերնետում հեշտ է այն գտնել»:
Երբ խոսքի իրավունք է ստացել Իլհամ Ալիևը, նա անտարբեր չի մնացել ՀՀ վարչապետի այս փաստարկներին: «Ես չգիտեմ, թե ինչ է գրվել «АИФ»-ում», - սկսել է նա, - «АИФ»-ն անկախ թերթ է, որում աշխատում են շատ հայեր: Եվ մենք Ադրբեջանում գիտենք, թե քանի հայ է գլխավորում ռուսական հիմնական թերթերը, նրանք գրում են իրենց ուզածը»:


Երկու հարգարժան քաղաքական գործիչների միջև վեճի մանրամասների մեջ չմտնելով, մենք նշում ենք միայն, որ Ալիևի խոսքերը «АИФ»-ում շատ հայերի» (և նույնիսկ ավելին՝ հրատարակության ղեկավարության մեջ), մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Եվ սա վերաբերում է ինչպես ներկայիս խմբագրակազմին, այնպես էլ լրագրողներին, ովքեր աշխատել են 90-ականներին: Զավեշտալին այն է, որ ՀՀ վարչապետը նույնպես սխալվեց: Մութալիբովի հարցազրույցը հրապարակվել է ոչ թե «АИФ»-ում, այլ 1992-ին «Независимая газета»-ում: Եվ 1995-ին «АИФ»-ին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչը նման բան Խոջալուի կոտորածի մասին չի ասել:
Բայց մենք երախտագիտություն ենք հայտնում պարոնայք Ալիևին և Փաշինյանին միջազգային ասպարեզում մեր թերթը գովազդելու համար», - գրում է«АИФ» թերթը:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ