Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Էրդողանը չի հավատում «վատ սցենարներին»

Էրդողանը չի հավատում «վատ սցենարներին»
19.02.2020 | 23:27

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, թե չի հավատում Սիրիայում վատ սցենարին Ռուսաստանի մասնակցությանը, որպիսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում:

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կմասնակցի նման վատ սցենարների»,- ասել է Էրդողանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով վատ սցենարի վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը: Փետրվարի 19-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ: «Եթե խոսքը վերաբերում Է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն Է»,-հավելել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ