Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե նո­րից փա­կենք եր­կի­րը, հետևանք­նե­րը սար­սա­փե­լի կլի­նեն»

«Ե­թե նո­րից փա­կենք եր­կի­րը, հետևանք­նե­րը սար­սա­փե­լի կլի­նեն»
05.06.2020 | 00:45
Չնա­յած կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպ­քե­րի ա­հագ­նա­ցող թվե­րին, որ ար­դեն հա­տել է 10 հա­զա­րի շե­մը, իշ­խա­նու­թյու­նը երկ­րորդ ան­գամ կա­րան­տին չի սահ­մա­նի: Կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ի դեմս պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի ու վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ըստ երևույ­թին, ո­րո­շել են բա­վա­րար­վել միայն դի­մակ դնե­լու հնա­րա­վոր բո­լոր ե­ղա­նակ­նե­րը փոր­ձար­կե­լով: Թեև ի­րենք էլ հս­տակ չգի­տեն՝ դի­մակ դնելն օգ­տա­կա­րու­թյան ինչ գոր­ծա­կից ու­նի, բայց օ­րա­կան իմպ­րո­վիզ­ներ են ա­նում: Նախ հայ­տա­րա­րում են, թե «տնա­կան ա­րա­ղով դե­զին­ֆեկ­ցիա­յից» չե­զո­քա­ցող ու «ոչ վտան­գա­վոր» վի­րու­սի կան­խար­գել­ման հա­մար դի­մա­կը փր­կու­թյուն չէ, բայց ո­րոշ ժա­մա­նակ անց պար­տադ­րան­քի լեզ­վով վա­խեց­նում՝ տնից դուրս գա­լուն պես դի­մակ դրեք, այ­լա­պես 10 հա­զար դրա­մի տու­գան­քի չա­փով նվեր կս­տա­նաք կա­ռա­վա­րու­թյան կող­մից: Սա ոչ թե ֆան­տաս­տիկ ֆիլ­մի սցե­նար է, այլ կա­ռա­վա­րու­թյան այս օ­րե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի քրո­նի­կո­նը: «Ի՞նչ տվեց մոտ մե­կամ­սյա կա­րան­տի­նը»,- հարց­րինք «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րին: «Ո­չինչ էլ չտ­վեց: Ե­թե ինչ-որ բան տված լի­ներ, այժմ օ­րա­կան մոտ 700 վա­րա­կա­կիր չէինք ու­նե­նա: Բա­ցի խո­հա­նո­ցում ա­ռա­ջին քայ­լերն ա­նող տան­տի­կին­նե­րի ու խո­րո­ված պատ­րաս­տող տղա­մարդ­կանց լու­սան­կար­նե­րից, փաս­տո­րեն, այլ բա­նի չի ծա­ռա­յել կա­րան­տի­նը»,- ան­կեղ­ծո­րեն պա­տաս­խա­նեց նա: «Ի­րա­տե­սը» մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից հե­տաքր­քր­վեց՝ կա­ռա­վա­րու­թյու­նը նո­րից կա­րան­տին կսահ­մա­նի՞, ե­թե, այ­նուա­մե­նայ­նիվ, իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­սած՝ այս ի­րա­վի­ճա­կի գլ­խա­վոր մե­ղա­վո­րը՝ ժո­ղո­վուր­դը, չան­սա պա­րե­տի ցու­ցում­նե­րին: Գրե­թե բո­լո­րը միա­ձայն բա­ցա­սա­կան պա­տաս­խան տվե­ցին, ըն­դգ­ծե­լով, որ ան­գամ մեկ շա­բա­թով կա­րան­տին սահ­մա­նե­լուն տն­տե­սու­թյու­նը չի դի­մա­նա: «Մե­կը ես կա­տե­գո­րիկ դեմ եմ, բա­ցա­ռում եմ: Ինչ­պե՞ս կա­րող ենք փա­կել տն­տե­սու­թյու­նը, բա հե­տո ինչ­պե՞ս է այն շն­չե­լու: Եվ ոչ միայն տն­տե­սու­թյու­նը, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն էլ ա­ռանձ­նա­պես լավ օ­րի չէ: Մտա­վա­խու­թյուն ու­նենք, որ հան­կարծ այն­պի­սի ի­րա­վի­ճակ չս­տեղծ­վի, որ հա­մա­կարգն ուղ­ղա­կի ան­զոր լի­նի սպա­սար­կել ու բու­ժել բո­լո­րին: Նույնն ա­սաց նաև փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյանն «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան հետ վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ, որ պետք է պատ­րաստ լի­նենք օ­րա­կան ա­վե­լա­ցող թվեր լսե­լուն: Այս պա­հին որ, հաս­տատ, կա­րան­տին սահ­մա­նե­լու մա­սին խոսք ան­գամ չկա»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Նույն տե­սա­կե­տին են նաև խոր­հր­դա­րա­նի ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Տն­տե­սա­գետ պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը զգու­շաց­նում է՝ կան­խա­տես­վող -2 տո­կո­սից էլ ա­վե­լի ցածր ցու­ցա­նիշ է գրան­ցե­լու տնտե­սու­թյու­նը՝ մինչև -10-15 տո­կոս: Ըն­դգ­ծում է՝ թեև ռես­տո­րան­նե­րը, սր­ճա­րան­նե­րը, առևտրի կե­տերն ու այլ օ­բյեկտ­ներ այժմ աշ­խա­տում են, բայց դա չի նշա­նա­կում, թե ե­կա­մուտ են ստա­նում կամ ստա­նա­լու են ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին: «Խոսքն ի­հար­կե բո­լո­րին չի վե­րա­բե­րում, բայց մեծ մա­սամբ կա՛մ «մի­նու­սով», կա՛մ զրո­յա­կան ե­կա­մու­տով են աշ­խա­տե­լու: Այդ­պես մեկ, եր­կու, ե­րեք ա­միս, բայց ան­վերջ հո չե՞ն կա­րող գո­յատևել: Միայն ապ­րի­լին 74 հա­զար մարդ ե­կա­մուտ չի ստա­ցել, ա­վե­լի քան 12 հա­զար աշ­խա­տա­տեղ էլ փակ­վել է: Հի­մա պետք է գեր­ջան­քեր գոր­ծադ­րել ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար: Պա­հը կորց­րել ենք, ե­թե նո­րից փա­կենք եր­կի­րը, հետևանք­նե­րը սար­սա­փե­լի կլի­նեն: Միակ բա­նը, որ պետք է ա­նենք, կա­ռա­վար­ման մե­նեջ­մենթն ու մար­տա­վա­րու­թյու­նը փո­խելն է»,- մեկ­նա­բա­նեց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ