Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին:
Անվտանգության խորհրդի կազմում են.
Արցախի Հանրապետության նախագահ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության պետական նախարար
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար
Արցախի Հանրապետության ՊՆ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: