Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­լեն Սի­մո­ն­յա­նի մա­թե­մա­տի­կա­կան հմ­տու­թ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յան վրա չեմ զար­մա­նում»

«Ա­լեն Սի­մո­ն­յա­նի մա­թե­մա­տի­կա­կան հմ­տու­թ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յան վրա չեմ զար­մա­նում»
18.09.2020 | 00:23

Իշ­խող ուժն Ազ­գա­յին ժո­ղո­վում ա­պա­ցու­ցեց, որ ար­դեն վա­ղուց կտր­վել է հան­րու­թյու­նից, ժո­ղովր­դից ու, առ­հա­սա­րակ, ի­րա­կա­նու­թյու­նից, այլևս հակ­ված չէ լսե­լու քա­ղա­քա­ցու ձայ­նը. ԱԺ-ում կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թա­ցի հար­ցի քվեար­կու­թյան ա­վար­տից հե­տո «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար ԳԵ­ՎՈՐԳ ԳՈՐ­ԳԻ­ՍՅԱ­ՆԸ: Պատ­գա­մա­վորն ապ­շած է՝ բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը դիր­քո­րո­շում ու կար­ծիք ար­տա­հայ­տող քա­ղա­քա­ցուն պատ­րաստ է խա­վա­րա­միտ ան­վա­նե­լու, ա­սե­լու՝ գլու­խը պա­տին է տա­լիս: Նման ո­րա­կում­նե­րը, ա­սում է, տե­սել ենք՝ ին­չով են ա­վարտ­վել: Ցա­վով է ար­ձա­նագ­րում, որ հե­ղա­փո­խու­թյամբ իշ­խա­նու­թյան ե­կած թիմն այս­քան շուտ փչա­ցավ, այս­քան շուտ մո­ռա­ցավ այն ար­ժեք­ներն ու ար­ժե­հա­մա­կար­գը, ո­րոնք քա­րո­զե­լով ե­կավ իշ­խա­նու­թյան:

-Գո՞հ եք խոր­հր­դա­րա­նում ծա­վալ­ված քն­նար­կու­մից:
-Ի­րա­կա­նում բո­լոր խն­դիր­նե­րը չէ, որ կա­րո­ղա­ցանք բարձ­րաց­նել հար­ցապ­նդ­ման ժա­մա­նակ, ո­րով­հետև Ազ­գա­յին ժո­ղո­վի կա­նո­նա­կարգ-օ­րենքն այն­պես է գր­ված, որ ընդ­դի­մու­թյունն իշ­խա­նու­թյուն­նե­րին ան­հար­մա­րու­թյուն­ներ պատ­ճա­ռե­լու հնա­րա­վո­րինս քիչ մե­խա­նիզմ­ներ ու գոր­ծի­քա­կազմ ու­նե­նա: Վար­չա­պետն ու նրա թի­մը կար­ծես շատ են սի­րել խա­ղի այդ կա­նոն­ներն ու պահ­պա­նում են դրանք: Ցա­վոք, ժա­մա­նա­կը քիչ էր, ու մենք չկա­րո­ղա­ցանք պատ­շաճ ներ­կա­յաց­նել բո­լոր խն­դիր­նե­րը: Ակն­հայտ էր, որ բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­ներն էլ լղոզ­ված էին, ոչ թի­րա­խա­յին ու ոչ տե­ղին: Շատ էր ար­դա­րա­ցու­մը, շատ էր տեքս­տը, բայց դրանց մեջ բո­վան­դա­կու­թյուն չկար: «Բարձ­րա­գույն կր­թու­թյան ո­լոր­տում փո­փո­խու­թյուն­նե­րը պետք է շա­րու­նա­կա­կան լի­նեն». մո­տա­վո­րա­պես այս­պի­սին էր այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ի՞նչ եք ա­րել եր­կու տա­րում բարձ­րա­գույն կր­թու­թյան ո­լոր­տում: Մեկ այլ հար­ցի՝ ինչ­պե՞ս եք դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­նում մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րին ու պա­հանջ­նե­րին, նա­խա­րա­րը պա­տաս­խա­նեց, թե աշ­խա­տում են այդ ուղ­ղու­թյամբ, քայ­լեր ար­վել են, բայց չա­փո­րո­շիչ­ներն ու­սում­նա­սի­րե­լիս տես­նում ենք, որ որևէ խոսք չկա դրա մա­սին: Հա­կա­ռա­կը՝ խնդ­րա­հա­րույց մի շարք դրույթ­նե­րի մա­սին են խո­սում մաս­նա­գետ­նե­րը, ո­րոնց, ցա­վոք, նույն­պես ա­կան­ջա­լուր չեն լի­նում: Բո­լորս հի­շում ենք նաև «Այբ» դպ­րո­ցի պատ­մու­թյու­նը, երբ հայ­տա­րա­րե­ցին, որ այն­տեղ կո­ռուպ­ցիոն սխե­մա­ներ են գոր­ծել, պե­տա­կան փո­ղեր են մսխ­վել, բայց որևէ մեկն այդ­պես էլ ո­չինչ ո՛չ ցույց տվեց, ո՛չ էլ ա­պա­ցու­ցեց: Ի­րա­վա­պահ մար­մի­նե­րը, որ նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո պետք է բա­ցա­հայ­տեին, թե ինչ­պես է դպ­րո­ցը կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված ե­ղել, ըստ երևույ­թին, որևէ բան չգ­տան, որ բա­ցա­հայ­տեն: Եվ, փաս­տո­րեն, «Ա­րա­րա­տյան բա­կա­լավ­րիա­տի» ծրա­գի­րը, որ պետք է ներ­դր­վեր հան­րակր­թա­կան մյուս դպ­րոց­նե­րում նույն­պես, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ձե­ռամբ կյան­քի չկոչ­վեց: Եվ այս­պես է գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում. մշա­կու­թա­յին դաշ­տում խն­դիր­նե­րը շա­րու­նա­կում են չլուծ­ված մնալ, սպոր­տի ո­լոր­տում որևէ ա­ռա­ջըն­թաց չկա: Բայց Հա­րու­թյու­նյա­նը պա­տաս­խա­նա­տու է ոչ միայն այդ ո­լորտ­նե­րի, այլև այ­սօր­վա չա­փո­րո­շիչ­նե­րով կրթ­վող վաղ­վա սերն­դի հա­մար: Հենց այս նա­խա­րա­րու­թյան ու­սե­րին է դր­ված պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, թե վաղն ինչ­պի­սի հայ մարդ ու քա­ղա­քա­ցի ենք ու­նե­նա­լու, ինչ­պես ենք կա­ռու­ցե­լու վաղ­վա Հա­յաս­տա­նը: Ել­նե­լով նա­խա­րա­րի տված պա­տաս­խան­նե­րից՝ տպա­վո­րու­թյուն էր, որ նա ի­րա­կա­նաց­րել է միայն այն ծրագ­րե­րը, ո­րոնց հա­մար գրանտ­ներ են ստա­ցել: Չու­նեն ի­րենց տես­լա­կա­նը, թե դե­պի ուր են գնում կամ ինչ­պի­սին են ու­զում տես­նել վաղ­վա Հա­յաս­տա­նը: Բո­լոր հար­ցե­րին ո­չինչ չա­սող պա­տաս­խան­ներ տր­վե­ցին՝ հղում ա­նե­լով ինչ-որ փաս­տաթղ­թե­րի ան­հայտ կե­տե­րի: Բայց խոր­հր­դա­րա­նում մենք քն­նար­կում էինք մեր երկ­րի վաղ­վա օ­րը, ինչն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ամ­բող­ջու­թյամբ ֆար­սի վե­րա­ծե­ցին, փոր­ձե­ցին շոու սար­քել, ծաղ­րել ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնք Ազ­գա­յին ժո­ղո­վի բա­կում բո­ղո­քի ձայն էին բարձ­րաց­րել, ո­րոնք, ի դեպ, միայն մեր հա­մա­կիր­նե­րը չէին, այլ ուղ­ղա­կի քա­ղա­քա­ցի­ներ, որ դժ­գոհ են Հա­րու­թյու­նյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Եվ սա կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տաոճն է՝ ցան­կա­ցած հարց, ո­րին ի զո­րու չեն պա­տաս­խա­նե­լու, ծաղ­րի են վե­րա­ծում, տա­րաբ­նույթ գնա­հա­տա­կան­ներ տա­լիս և այլն: Դա քա­ղա­քա­կան մր­ցակ­ցու­թյուն չէ, ա­ռողջ պայ­քար չէ, դա եր­կի­րը տա­նում է վատ տեղ: Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին տե­սել ենք՝ ինչ­պես է մի մարդ ո­րո­շում ա­մեն ինչ, լսել ենք 1930-ա­կան­նե­րի պատ­մու­թյուն­նե­րը, բայց նույ­նը չպետք է այ­սօր լի­նի:
-Նա­խա­րա­րի պա­տաս­խան­նե­րին ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք:
-Ի­հար­կե՝ ոչ բա­վա­րար, ու ոչ միայն նա, այլև իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը բո­վան­դա­կա­յին քն­նարկ­ման փո­խա­րեն փոր­ձե­ցին շոու սար­քել: Հա­րու­թյու­նյանն իր գո­ռոզ կեց­վածքն ու իր դեմքն ի ցույց դրեց, և այդ վե­րա­բեր­մունքն ուղղ­ված էր ոչ թե ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյա­նը, այլ Ազ­գա­յին ժո­ղո­վին:
-Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյանն այն հա­մոզ­մանն է, որ «17 պատ­գա­մա­վոր 17 հա­մա­կիր չեք կա­րո­ղա­նում հա­վա­քել»:
-Ես չեմ զար­մա­նում Ա­լեն Սի­մո­նյա­նի մա­թե­մա­տի­կա­կան հմ­տու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան վրա, մինչև 100 նա երևի չի կա­րո­ղա­նում հաշ­վել, գու­ցե մինչև 88 կամ 132 է հաշ­վում, բայց փաստ է, որ չի կա­րո­ղա­ցել հաշ­վել, թե քա­նի մարդ էր հա­վաք­վել խոր­հր­դա­րա­նի բա­կում: Նույն ձե­ռա­գիրն է, գոր­ծե­լաո­ճը՝ լր­ջա­գույն հար­ցի քն­նար­կու­մը վե­րա­ծել շոուի ու ֆար­սի: Եվ դա բնա­կան է, երբ հար­ցի վե­րա­բե­րյալ ի վի­ճա­կի չեն գա­ղա­փա­րա­կան բա­նա­վե­ճի մեջ մտ­նե­լու, ա­սե­լիք չու­նեն, բա­նա­վի­ճել չեն կա­րո­ղա­նում, նման կերպ են վար­վում: «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից որևէ մե­կը չկանգ­նեց ու չանդ­րա­դար­ձավ առ­կա խն­դիր­նե­րին: Նրանք ա­մեն մի լու­սա­վոր ու պայ­ծառ բան պատ­րաստ են կր­կե­սի վե­րա­ծե­լու:
-Ի՞նչ եք նա­խա­տե­սում ա­նել, այս­քա­նով կա­վարտ­վի՞ պայ­քարն ընդ­դեմ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, թե՞ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի հե՞տ հա­մա­գոր­ծակ­ցե­լու:
-Քն­նար­կում­ներ ենք ու­նե­ցել, հայ­տա­րա­րել ենք, որ հա­վա­քը բաց է ՀՀ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է հե­տա­գա ա­նե­լիք­նե­րին՝ կարևո­րա­գույն խն­դիր ենք դրել մեր առջև, այն է՝ ինչ­պես քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ռե­րե­սել ի­րա­կա­նու­թյան հետ, ո­րով­հետև այժմ հզոր քա­րոզ­չու­թյան մի­ջո­ցով (թող ինձ նե­րեն մեր քա­ղա­քա­ցի­նե­րը) իշ­խա­նու­թյուն­նե­րը լվա­նում են մարդ­կանց ու­ղեղ­նե­րը: Քա­ղա­քա­ցի­նե­րին ա­նընդ­հատ խա­բում են, ու մենք պետք է այն­պես ա­նենք, որ ՔՊ-ն հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րին այլևս չլի­նի իշ­խա­նու­թյուն, ո­րով­հետև կա­ռուց­ված է ստի, խա­բեու­թյան, մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ու մարդ­կանց նուրբ զգաց­մունք­նե­րի հետ խա­ղա­լու վրա: Այդ ա­մե­նը պետք է օր ա­ռաջ վերջ ու­նե­նա, իսկ մենք ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քով պետք է ցույց տանք, որ այն ա­մե­նը, ինչ աս­վել է, ի­րա­կա­նու­թյու­նից հե­ռու է: Քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է տես­նեն դա:
Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 6523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ