24.12.2013|
01:07
Առաջին հայացքից Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ նորից սրացման փուլ են մտել, ինչի մասին հերթական անգամ,՝ որը մտահոգությամբ, որն ուրախությամբ, ազդարարեցին լրատվամիջոցները և տարբեր կարգի փորձագետներ։ Խոսվում է թե՛ վիճելի կղզիների երկնքում չինական ՀՕՊ գոտու, թե՛ այն մասին, որ Պեկինն այդ գոտու վրայով թռչող ինքնաթիռներից պահանջել է նախապես ներկայացնել թռիչքների պլաններն ու այլ տեղեկություններ։ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները հրաժարվել են կատարել այդ պահանջը։