Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Ես տղամարդ տղա եմ»

    «Ես տղամարդ տղա եմ»

    21.10.2013| 15:28
    «Այդ մասին ամոթ ա հարց տալը կամ խոսալը: Ես ասեմ ինչ կապ ունեմ: Ենթադրենք ասել եմ՝ չէր սազում, որ աներ ըտենց բան: Դա ուրիշ խնդիր ա: Բայց ինչ-որ պատժել կամ ծեծել…Ես տղամարդ տղա եմ, կնոջ հետ կապված…Կամ ով ուզում ա լինի, մենք գործընկերներ ենք, կարանք ասենք-խոսանք: Անհարմար ա, որ ըտենց բաներ են ասում դահլիճում»,- irates.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակայանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահին՝ խորհրդարանում իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով, այդ թվում նաև` Մհեր Սեդրակայանից:
  • Հին ընկերները չեն դավաճանում

    Հին ընկերները չեն դավաճանում

    10.10.2013| 17:26
    Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։
  • Ինչու՞ «ձվային» հոգաբանությունը Լիցկայի դեպքում չգործեց

    Ինչու՞ «ձվային» հոգաբանությունը Լիցկայի դեպքում չգործեց

    04.10.2013| 15:31
    Վերանանք նրանից, թե Ստրասբուրգում ինչ է հարցրել Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին: Ինչ էլ որ հարցրել է, անկախ հարցի բովանդակությունից, դա եղել է Զարուհու` հարց տալու իրավունքը, որը նրան տրվել է իշխանության ներկայացուցչի կողմից: Այսինքն, պատգամավորը ընդամենը իրացրել է իր իրավունքը, որի բովանդակությունն իր որոշելիքն է եղել:
  • Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

    Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

    04.10.2013| 13:44
    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Արամ Մանուկյանը հերթական անգամ գազի թանկացման պայմանագիրն էր պահանջում հրապարակել, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նման պայմանագիր դեռևս չկա: Այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ է դարձել քաղաքական և հասարակական դաշտում:
  • Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

    Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

    04.10.2013| 12:55
    ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ ընդդիմության քվեարկությանը, մասնավորապես, քվեաթերթիկը լուսանկարելու Նիկոլ Փաշինյանի նորամուծությանը:
  • ՀՅԴ-ն  Զարուհու նման չէր վարվի

    ՀՅԴ-ն Զարուհու նման չէր վարվի

    04.10.2013| 12:26
    «Տիկին Փոստանջյանին ճանաչում եմ, ինքը թուրք չէ, հայ կին է` չորս երեխաների մայր, բայց յուրահատուկ կին է: Ամեն դեպքում այդ հարցը այդ տեղում տալը ճիշտ չէր, և մենք երբեք նման հարց չէինք տա»,- այսօր խորհրդարանում, Զարուհի Փոստանջյանի պահվածքին անդրադառնալով, հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը`չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե նման քայլ միայն թուրքին է բնորոշ:
  • Նիկոլը վարչապետին ձանձրացրել է

    Նիկոլը վարչապետին ձանձրացրել է

    02.10.2013| 17:45
    Այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Փակ շուկայի» խնդրին, որին վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հակիրճ պատասխանեց:
  • «Ազգընտիրների» խոսքը հավատ չի ներշնչում

    «Ազգընտիրների» խոսքը հավատ չի ներշնչում

    02.10.2013| 16:01
    Երկու օր է լրագրողները ցանկանում են գտնել ընդդիմության այն պատգամավորին, որոնք «կողմ» են քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, սակայն հայտարարում են, թե դեմ են եղել:
  • Կհամաներեն վաղը

    Կհամաներեն վաղը

    02.10.2013| 12:59
    Այսօր ԱԺ-ն շարունակեց համաներում հայտարարելու հարցի քննարկումը: Խոսնակ Հովիկ Աբրահամյանը այս հարցի շուրջ ելույթ ունեցավ, ընդգծելով, որ սա հասարակության կողմից սպասված քայլ է և նպաստելու է համերաշխության, միասնականության մթնոլորտի ամրապնդմանը:
  • Մի դատախազի ընտրության պատմություն

    Մի դատախազի ընտրության պատմություն

    02.10.2013| 12:46
    ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը կարող էր անաղմուկ անցնել-գնալ (ի վերջո, գաղտնիք չէ, որ այնտեղ ԱԺ մի քանի հոգանոց խմբակցություն ունեցող ընդդիմադիրների ձայնը որոշիչ չէր լինելու), եթե անմիջականորեն չաղերսվեր բարոյականության խնդրին: