Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խո­հա­նո­ցով զար­մա­ցած կա­նայք ու նար­դի խա­ղա­ցող տղա­մար­դիկ

Խո­հա­նո­ցով զար­մա­ցած կա­նայք ու նար­դի խա­ղա­ցող տղա­մար­դիկ
31.03.2020 | 01:29
Չգի­տեմ՝ Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նում քա­նի մարդ է ան­սա­ցել իշ­խա­նու­թյան կամ պա­րե­տի կոչ-հոր­դո­րին ու մնա­ցել տա­նը, բայց որ հա­սա­րա­կու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը լուրջ չի վե­րա­բեր­վում «կա­րան­տին» կոչ­վող երևույ­թին, ան­վի­ճե­լի փաստ է: Բա­կե­րում մի­ջին ու տա­րեց տա­րի­քի տղա­մար­դիկ շա­րու­նա­կում են նար­դի խա­ղալ, ե­րի­տա­սարդ­ներն ի­րար կող­քի կանգ­նած արևա­ծաղ­կի սերմ են ու­տում ու թղ­թա­խաղ խա­ղում, իսկ խա­նութ­նե­րում ի­րար գլ­խի հա­վաք­ված բազ­մու­թյու­նը կար­ծես ա­պո­կա­լիպ­սի­սի մա­սին է գու­ժում: Չնա­յած, կար­ծում եմ, որ այդ ա­մե­նը բնա­կան է, քան­զի սո­ցիա­լա­կա­նու­թյա­նը սո­վոր մար­դուն տա­նը փա­կե­լու միայն մեկ ձև կա՝ ե­թե պա­րե­տա­յին ժամ է: Թեև պա­րե­տը ո­րո­շել է, որ տնից պետք է դուրս գալ միայն խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, դուրս գա­լիս էլ հա­տուկ նմու­շի լրաց­րած ձևա­թուղթ ու անձ­նա­գիր ու­նե­նալ, բայց հս­տակ չէ՝ փաս­տաթղ­թե­րի առ­կա­յու­թյունն ինչ է տա­լու պե­տու­թյա­նը: Օ­րերս հա­մա­ցան­ցում տե­սա­նյութ տա­րած­վեց, թե ինչ­պես են ոս­տի­կան­նե­րը տու­գա­նում ձևա­թուղթ չու­նե­ցող մար­դուն, բայց դրան զու­գա­հեռ, օ­րի­նակ, մեր բա­կի տա­ղա­վա­րում ի­րար կող­քի նս­տած մար­դիկ հի­մա էլ շա­րու­նա­կում են քն­նար­կել կո­րո­նա­վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյան հար­ցը: Կարճ ա­սած՝ այս օ­րե­րին աշ­խա­տան­քի գնա­ցող մարդ­կանց հա­մար հայտ­նի ա­նեկ­դո­տի սցե­նարն է գոր­ծում՝ ա­մեն ինչ նույնն է, ուղղ­ղա­կի թղ­թա­բա­նու­թյունն է ա­վե­լա­ցել: Ե­թե փո­ղոց­նե­րում լռու­թյուն է, ա­նաղ­մուկ խու­ճապ, ա­պա խան­դա­վառ է­մո­ցիա­նե­րի տա­րափ է թևա­ծում Facebook սո­ցիա­լա­կան ցան­ցում: Ե­րե­խա­նե­րով ու թոռ­նիկ­նե­րով հիա­ցող ծնող­ներն ու տա­տիկ-պա­պիկ­նե­րը տա­րա­ծում եմ առ­ցանց դա­սե­րի տե­սագ­րու­թյու­նը, ոգևոր­վում, հիա­նում, հպար­տա­նում ի­րենց որ­դի­նե­րով: Կար­ծես պա­տեհ ա­ռիթ էին ման գա­լիս, որ ի լուր աշ­խար­հի ա­սեն, թե ինչ լավ ժա­ռանգ­ներ ու­նեն: Բո­լոր այն մար­դիկ, որ եր­բեք էլ աչ­քի չեն ըն­կել ա­ռանձ­նա­կի աշ­խա­տա­սի­րու­թյամբ, տա­նը մնալն այժմ բան­տար­կու­թյան հետ են հա­մե­մա­տում ու Աստ­ված կան­չում, թե երբ են գնա­լու այն­քան սի­րե­լի աշ­խա­տա­վայր: Աշ­խա­տան­քի չգ­նա­լու մտ­քից գլու­խը կորց­րած­նե­րին խոր­հուրդ եմ տա­լիս ցան­կա­ցած մարզ մեկ­նել, օգ­նել գյու­ղա­ցի­նե­րին, օ­րի­նակ, հող փո­րել: Բայց ե­թե բահ վերց­նե­լը Facebook-ում բա­ցա­ռա­պես նոր լու­սան­կար ա­վե­լաց­նե­լու նպա­տակ է հե­տապն­դե­լու, ա­պա ա­վե­լի լավ է շա­րու­նա­կել տա­նը մնալ, գր­կել սմարթ­ֆոնն ու դժ­գո­հել ա­նար­դար բախ­տից: Ա­ռանձ­նա­կի ծանր, ոչ նա­խան­ձե­լի է այն կա­նանց վի­ճա­կը, որ այս օ­րե­րին են բա­ցա­հայ­տել՝ ինչ լավ բան է խո­հա­նո­ցը: Ան­գամ ի­րենք են զար­մա­նում, թե ինչ­պես են կա­րո­ղա­ցել ինչ-որ ու­տեստ պատ­րաս­տել ու զար­մաց­նել ա­մուս­նուն, ե­րե­խա­նե­րին: Ան­չափ հե­տաքր­քիր է, թե ի­րենց իսկ վրա զար­մա­ցող կա­նայք մինչև կո­րո­նա­վի­րուսն ինչ­պե՞ս են կե­րակ­րել ըն­տա­նի­քը:
Ըստ երևույ­թին՝ սա կա­րան­տին է հայ­կա­կան ձևով: Պետք է րո­պե ա­ռաջ վերջ տալ ար­հես­տա­կան այս ներ­կա­յաց­մանն ու լծ­վել պե­տու­թյու­նը շե­նաց­նե­լու գոր­ծին: Կա՛մ պա­րե­տա­յին ժամ սահ­մա­նել ու տնից դուրս գա­լը պատ­ժել օ­րեն­քով, կա՛մ վե­րաց­նել ա­մեն տե­սա­կի ար­գելք ու կյան­քը շա­րու­նա­կել բնա­կա­նոն հու­նով:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 27450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ