Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատ­գա­մա­վոր­ներն Ար­սեն Թո­րո­ս­յա­նին ԱԺ են հրա­վի­րել

Պատ­գա­մա­վոր­ներն Ար­սեն Թո­րո­ս­յա­նին ԱԺ են հրա­վի­րել
10.11.2020 | 00:02

Մար­դու ի­րա­վունք­նե­րի և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղովն այ­սօր՝ նո­յեմ­բե­րի 10-ին, կհան­դի­պի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի հետ: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ հան­դիպ­ման նա­խա­ձեռ­նող­նե­րը խոր­հր­դա­րա­նի ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են:


«Տա­րա­տե­սակ բո­ղոք­ներ ենք ստա­նում, մեր աչ­քով ենք տես­նում՝ ինչ է կա­տար­վում բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում: Ի­հար­կե, փառք ու պա­տիվ այս օ­րե­րին ո՛չ գի­շեր, ո՛չ ցե­րեկ չու­նե­ցող մեր բժիշկ­նե­րին, բայց դեպ­քեր ենք տե­սել մեր աչ­քով, որ օր ա­ռաջ այլ լու­ծում պետք է ստա­նան: Օ­րի­նակ՝ հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված անձն ու ռազ­մա­ճա­կա­տում վի­րա­վոր­ված զին­ծա­ռա­յողն ի­րար կող­քի պառ­կած էին բու­ժում ստա­նում: Հի­մա դա որ­քա­նո՞վ է հա­մար­վում ճիշտ բու­ժում, ե­թե ճա­կա­տում վի­րա­վո­րում ստա­ցած տղան, ի թիվս բազ­մա­թիվ բե­կո­րա­յին վնաս­վածք­նե­րի, կա­րող է նաև վի­րու­սով վա­րակ­վել»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:
«Ի­րա­տե­սը» վեր­ջերս էր տե­ղե­կաց­րել, որ նա­խա­րար Թո­րո­սյա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցն իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գից չի հան­վել: Փա­շի­նյա­նի ու նրա թի­մա­կից­նե­րի հա­մոզ­մամբ` Թո­րո­սյա­նը տա­պա­լել է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը: Կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը, փաս­տո­րեն, այն­քան է սր­վել, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուին պա­տե­րազ­մի թեժ օ­րե­րին հրա­վի­րում են խոր­հր­դա­րան՝ պար­զա­բա­նում­ներ տա­լու:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 13359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ