Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադր­բե­ջա­նի հետ առևտրաշր­ջա­նա­ռու­թ­յան մա­սին խո­սե­լով՝ իշ­խա­նու­թ­յու­նը խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն ար­դա­րաց­նե­լու ա­պար­դ­յուն փոր­ձեր է ա­նում»

«Ադր­բե­ջա­նի հետ առևտրաշր­ջա­նա­ռու­թ­յան մա­սին խո­սե­լով՝ իշ­խա­նու­թ­յու­նը խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն ար­դա­րաց­նե­լու ա­պար­դ­յուն փոր­ձեր է ա­նում»
03.12.2020 | 23:55

«Ի­րա­տե­սի» հար­ցե­րին պա­տաս­խա­նում է կա­ռա­վար­ման փոր­ձա­գետ, ԱԺ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան տն­տե­սա­կան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի քար­տու­ղար ԿԱ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ։

-Է­կո­նո­մի­կա­յի նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը չի բա­ցա­ռում, որ մոտ ա­պա­գա­յում Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև կա­րող է առևտրաշր­ջա­նա­ռու­թյուն ի­րա­կա­նաց­վել: Թե՛ տն­տե­սա­կան, թե՛ քա­ղա­քա­կան ա­ռու­մով տրա­մա­բա­նու­թյա­նը մո՞տ բան է ա­սում նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը:
-Առևտրի ո­լորտն ինք­նին ի­հար­կե կարևոր է տն­տե­սու­թյան հա­մար, բայց ան­կյու­նա­քա­րա­յին չէ։ 21-րդ դա­րում, ահ­ռե­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, շա­րու­նա­կել ա­ռաջ տա­նել 16-րդ դա­րի մեր­կան­տի­լա­յին թե­զը և երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման ա­ռանց­քը պատ­կե­րաց­նել բա­ցա­ռա­պես առևտրի զար­գաց­ման մեջ, խո­սում է պե­տա­կան մա­կար­դա­կով տն­տե­սու­թյան զար­գաց­ման խիստ սահ­մա­նա­փակ պատ­կե­րա­ցում ու­նե­նա­լու մա­սին: Ա­ռանձ­նա­պես զար­մա­նա­լի չէ, որ ոչ միայն է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը, ո­րոշ պե­տա­կան այ­րեր ևս խան­դա­վառ­ված են Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հետ հնա­րա­վոր առևտրա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու հե­ռան­կա­րով: Ինքս այն հա­մոզ­մանն եմ, որ այդ խան­դա­վա­ռու­թյու­նը, բախ­վե­լով քա­ղա­քա­կան մի շարք օ­րա­կար­գա­յին հիմ­նախն­դիր­նե­րի, ա­րա­գո­րեն էլ հօդս է ցն­դե­լու։ Հա­մոզ­մունքս հիմ­նա­վո­րող ըն­դա­մե­նը մի քա­նի փաս­տարկ նշեմ. Լա­չի­նում ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի տե­ղա­կայ­ման հար­ցի բարձ­րա­ձայ­նում, Ադր­բե­ջա­նի հա­վակ­նու­թյուն­նե­րը Տա­վու­շի մար­զի մի շարք գյու­ղե­րի նկատ­մամբ, Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում և այլն։ Սրանք այն­պի­սի հար­ցեր են, որ ան­խու­սա­փե­լիո­րեն հան­գեց­նե­լու են տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյան պահ­պան­ման, հնա­րա­վոր է՝ նույ­նիսկ ա­ճի։ Նման պայ­ման­նե­րում միջ­պե­տա­կան առևտրա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին խո­սե­լը ոչ միայն ժա­մանա­կավ­րեպ է, այլև զուրկ տրա­մա­բա­նու­թյու­նից: Ադր­բե­ջա­նի հետ առևտրաշր­ջա­նա­ռու­թյուն ի­րա­կա­նաց­նելն ան­թույ­լատ­րե­լի է նաև բա­րո­յա­կան տե­սան­կյու­նից, մա­նա­վանդ, երբ հա­րյու­րա­վոր զոհ­ված և ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող­ներ, ռազ­մա­գե­րի­ներ ու­նենք, ո­րոնց հան­դեպ հա­կա­ռա­կոր­դը դա­ժան և ան­մարդ­կա­յին վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բե­րում, ա­վե­լին՝ այդ տե­սա­նյու­թե­րով հե­ղե­ղում է հա­մա­ցան­ցը։ Նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, բա­ցի չհիմ­նա­վոր­ված լի­նե­լուց, նաև ռիս­կա­յին են՝ նո­յեմ­բե­րի 9-ին տխ­րահռ­չակ և խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո երկ­րում առ­կա ներ­քա­ղա­քա­կան գեր­լար­ված մթ­նո­լորտն էլ ա­վե­լի թե­ժաց­նե­լու ա­ռու­մով։ Ա­ռա­վել հակ­ված եմ կար­ծե­լու, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­ներն իշ­խա­նու­թյան հա­մար ինք­նաս­փո­փան­քի և խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն ար­դա­րաց­նե­լու ա­պար­դյուն փոր­ձեր են։
-Այդ հայ­տա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ՝ այս տար­վա դեկ­տեմ­բե­րի 30-ից թուր­քա­կան մի շարք ապ­րանք­նե­րի ներ­մու­ծու­մը Հա­յաս­տան ար­գել­վե­լու է: Ինչ­պե՞ս դա կազ­դի տն­տե­սու­թյան վրա:
-Թուր­քիա­յի հետ առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալն այդ­քան էլ մեծ չէ, այն կազ­մում է Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան շուրջ 3,5 տո­կո­սը։ Ընդ ո­րում, ներկ­րու­մը զգա­լիո­րեն գե­րակշ­ռում է ար­տա­հան­մա­նը։ 2019-ին Թուր­քիա­յից Հա­յաս­տան ներ­կր­վել է 270 մլն, իսկ Հա­յաս­տա­նից Թուր­քիա ար­տա­հան­վել է ըն­դա­մե­նը 2,2 մլն դո­լա­րի ար­տադ­րանք։ Փաս­տա­ցի տար­բե­րու­թյունն ակն­հայտ է՝ ա­վե­լի քան 120 ան­գամ։ Ներ­կր­ման ծա­վալ­նե­րը տա­րեց­տա­րի ա­վե­լա­ցել են, իսկ ար­տա­հա­նու­մը նվա­զել: Ան­ցած տար­վա դրու­թյամբ Թուր­քիա­յից Հա­յաս­տան ներկ­րումն ա­վե­լա­ցել է 6,1, ար­տա­հա­նու­մը նվա­զել 12,3 տո­կո­սով։ Անդ­րա­դառ­նա­լով թուր­քա­կան ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման ար­գել­քին՝ ըն­դգ­ծեմ, որ սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սին պետք էր վա­ղուց մտա­ծել՝ ձևա­վո­րե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից բխող տն­տե­սա­կան անվ­տան­գու­թյան հա­յե­ցա­կարգ։ Նման հարց, բնա­կա­նա­բար, ո՛չ քն­նարկ­վել, ո՛չ էլ ի­րա­կա­նաց­վել է: Մենք սպա­սեինք պա­տե­րազմ լի­ներ, նո՞ր հի­շեինք թուր­քա­կան ապ­րանք­նե­րի մա­սին։ Սա այն դեպ­քում, երբ Թուր­քիան ա­վե­լի քան 26 տա­րի շր­ջա­փակ­ման մեջ է մեզ պա­հում՝ դա պատ­ճա­ռա­բա­նե­լով Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցով։ Ինչևէ, ու­նենք այն, ինչ ու­նենք։ Կար­ծում եմ՝ թուր­քա­կան ապ­րանք­նե­րի ար­գելքն էա­կան ու մեծ ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­նա­լու Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա։ Բայց նաև պետք է հաշ­վի առ­նել, որ թուր­քա­կան ապ­րանք­ներ ներկ­րող տն­տե­սա­վա­րող­նե­րին ո­րո­շա­կի ժա­մա­նակ կպա­հանջ­վի, որ­պես­զի վեր­ջին­ներս հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան վե­րա­փո­խե­լու գոր­ծա­րար հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ ՈՒս­տի, գոր­ծա­րար­նե­րը պետք է հնա­րա­վո­րինս ա­րա­գո­րեն նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րեն, նոր կա­պեր հաս­տա­տեն ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր շու­կա­ներ գտնեն:
-Սոթ­քի հան­քա­վայ­րի հար­ցը դեռևս առ­կախ­ված է մնում: Գի­տենք՝ այն շա­հա­գոր­ծող կազ­մա­կեր­պու­թյու­նը ՀՀ 4-րդ հար­կա­տուն է, տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խա­տա­տե­ղեր ա­պա­հո­վող ա­մե­նա­խո­շոր ըն­կե­րու­թյու­նը: Պա­տե­րազ­մի սկս­վե­լուց ի վեր հան­քի աշ­խա­տան­քը, անվ­տան­գու­թյու­նից ել­նե­լով, կանգ է ա­ռել. ի՞նչ վտանգ­ներ ու ռիս­կեր կբե­րի իր հետ հան­քի չշահ­գոր­ծու­մը:
-Փաս­տո­րեն, նո­յեմ­բե­րի 10-ի տխ­րահռ­չակ հա­մա­ձայ­նագ­րով թշ­նա­մուն հան­ձն­վեց ոչ միայն Քար­վա­ճա­ռի շր­ջա­նը, այլև Սոթ­քի ոս­կու հան­քա­վայ­րի կե­սը։ Հան­քի չշա­հա­գոր­ծու­մը, միան­շա­նակ, էա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րի հա­վա­քագր­ման վրա։ Հաշ­վի առ­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին առ­կախ­ված ռիս­կե­րը՝ դեռ հարց է. նման պայ­ման­նե­րում մոտ ա­պա­գա­յում հան­քը հնա­րա­վոր կլի­նի՞ շա­հա­գոր­ծել։ Ե­թե ան­գամ «Սոթ­քը» մոտ ժա­մա­նակ­նե­րում հնա­րա­վոր լի­նի գոր­ծար­կել, միևնույն է, պե­տա­կան բյու­ջե վճար­վող հար­կե­րի ծա­վա­լը կր­ճատ­վե­լու է, քա­նի որ կի­սով չափ կր­ճատ­վել է նաև հան­քի տն­տե­սա­կան հզո­րու­թյու­նը: Շա­հա­գործ­ման հա­մար, անվ­տան­գու­թյան հետ կապ­ված խն­դիր­նե­րից բա­ցի, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ու հան­քը բնա­կա­նոն աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կի բե­րե­լու հետ կապ­ված բազ­մա­թիվ այլ խն­դիր­ներ էլ կան։ Ճիշտ նշե­ցիք, որ Գե­ղար­քու­նի­քի մար­զի ա­մե­նա­խո­շոր ըն­կե­րու­թյունն է, ին­չի գոր­ծու­նեու­թյան դա­դա­րը կն­շա­նա­կի աշ­խա­տա­տե­ղե­րի կր­ճա­տում ու դրա­նից բխող սո­ցիալ-տն­տե­սա­կան մի շարք այլ խն­դիր­ներ՝ աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի բարձ­րա­ցում, ար­տա­գաղթ և այլն։
Հա­վե­լեմ նաև, որ թե՛ տա­րա­ծաշր­ջա­նը ցն­ցած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, թե՛ անվ­տան­գու­թյան հետ կապ­ված խն­դիր­նե­րը, թե՛ հան­քի շա­հա­գործ­ման հետ կապ­ված ա­նո­րո­շու­թյուն­նե­րը բա­ցա­սա­կան ազ­դակ են լի­նե­լու ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի հա­մար, որ ա­ռանց այն էլ վեր­ջին 2 տար­վա ըն­թաց­քում ո­լոր­տի բար­ձի­թո­ղի վի­ճա­կի և ոչ կոմ­պե­տենտ պե­տա­կան կա­ռա­վար­ման հետևան­քով լուրջ հե­տըն­թաց է ապ­րել։
-Հետ­պա­տե­րազ­մա­կան երկ­րում, գի­տենք, տն­տե­սու­թյու­նը սո­վո­րա­բար շո­կա­յին տար­բեր ա­լիք­նե­րի է են­թարկ­վում: Հի­մա ի՞նչ ա­լիք է մեզ հե­տապն­դում, ու ին­չի՞ պատ­րաստ լի­նենք մոտ ա­պա­գա­յում:
-Նախ նշեմ, որ պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում Հա­յաս­տա­նը պայ­քա­րում էր եր­կու ճա­կա­տով՝ կո­րո­նա­վի­րուսն ու ադր­բե­ջա­նա-թու­րքա­կան պա­տե­րազ­մը։ Բնա­կա­նա­բար, սա էլ ա­վե­լի էր վատ­թա­րաց­նում Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վի­ճա­կը։ Ըստ կան­խա­տե­սում­նե­րի՝ 2020-ի տն­տե­սա­կան ան­կու­մը, մաս­նա­վո­րա­պես հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի կր­ճա­տու­մը, պե­տա­կան բյու­ջեի պա­կա­սուր­դը և պե­տա­կան պարտ­քի ա­ճի ծա­վալ­ներն ա­վե­լի մեծ կլի­նեն, քան այն ցու­ցա­նիշ­նե­րը, ո­րոնք ըն­կած են պա­տե­րազ­մից հե­տո փո­փոխ­ված 2020-ի պե­տա­կան բյու­ջեի հիմ­քում: Տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան նվազ­ման, հա­մա­խառն պա­հան­ջար­կի անկ­ման և հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի նվազ­ման հետևան­քով պե­տա­կան բյու­ջեի պա­կա­սուր­դը կա­ճի շուրջ 135 մլրդ դրա­մով՝ կազ­մե­լով ՀՆԱ-ի 7,4 տո­կո­սը, ինչն էլ իր հեր­թին պե­տա­կան պարտ­քի բե­ռի ան­խու­սա­փե­լի աճ է են­թադ­րում: Ե­թե դի­տար­կենք ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կար­ճա­ժամ­կետ ազ­դե­ցու­թյու­նը Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա, կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ սեպ­տեմ­բե­րի հա­մե­մատ, հոկ­տեմ­բե­րին մակ­րոտն­տե­սա­կան հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի զգա­լի մա­սի գծով ան­կում է նկատ­վել։ Մաս­նա­վո­րա­պես, տն­տե­սու­թյան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շը նվա­զել է 4,9, առևտրի շր­ջա­նա­ռու­թյու­նը՝ 13,4, ծա­ռա­յու­թյուն­նե­րի ծա­վա­լը՝ 2,9, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյու­նը՝ 1,8, ար­տա­հա­նու­մը՝ 12,9, մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը՝ 1,9 տո­կո­սով։ Մի քա­նի ցու­ցա­նիշ­նե­րի գծով է միայն դրա­կան չն­չին դի­նա­մի­կա ար­ձա­նագր­վել՝ ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վալն ա­ճել է 3,2, շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը՝ 3, ներ­մու­ծու­մը՝ 1,2 տո­կո­սով։ Նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը ևս բա­ցա­սա­կան կլի­նեն, իսկ տն­տե­սա­կան անկ­ման ցու­ցա­նի­շը, իմ դի­տար­կում­նե­րով, այս տար­վա կտր­ված­քով կա­րող է հա­տել 10 %-ի բա­ցա­սա­կան շե­մը։
-Ար­ցա­խի հան­քե­րի գե­րակ­շիռ մասն ան­ցել է Ադր­բե­ջա­նին, էլ չենք խո­սում գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի, պտ­ղա­տու այ­գի­նե­րի, տար­բեր գոր­ծա­րան­նե­րի, հէ­կե­րի և այլ­նի մա­սին: Այս ա­մե­նի կո­րուստն ի՞նչ է նշա­նա­կում ոչ միայն Ար­ցա­խի, այլև Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան հա­մար:
-Ե­թե նախ­կի­նում Ար­ցա­խը, քիչ թե շատ ռե­սուրս­ներ ու­նե­նա­լով, ո­րո­շա­կի չա­փով ի վի­ճա­կի էր ինք­նու­րույն սո­ցիալ-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու, ա­պա ներ­կա­յիս կո­րուստ­նե­րի և ռե­սուրս­նե­րի խիստ սահ­մա­նա­փակ լի­նե­լու պայ­ման­նե­րում կու­տակ­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան հիմ­նախն­դիր­նե­րի լու­ծու­մը միան­շա­նակ կախ­ված է լի­նե­լու Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից։ Դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան բյու­ջեն, ո­րի ե­կա­մուտ­ներն ա­ռանց այն էլ զգա­լիո­րեն նվա­զել են, նոր ծախ­սե­րի բե­ռան տակ է հայ­տն­վե­լու։ Կա­ռա­վա­րու­թյու­նը ստիպ­ված է լի­նե­լու ընդ­լայ­նել պե­տա­կան պարտ­քի բե­ռը, ին­չը մինչ պա­տե­րազ­մի ա­վար­տը հա­սել էր 67 %-ի։ Այդ ցու­ցա­նի­շը, պարզ է, ան­խու­սա­փե­լիո­րեն ա­վե­լի է ա­ճե­լու, իսկ դա խիստ ռիս­կա­յին է ու կա­րող է ֆի­նան­սա­կան ան­կա­յու­նու­թյան, պե­տու­թյան դե­ֆոլ­տի ա­ճի և Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շի անկ­ման հան­գեց­նել:
Բա­ցի մակ­րո­մա­կար­դա­կից, խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու նաև միկ­րո­մա­կար­դակ­նե­րում։ Օ­րի­նակ, ե­թե մինչև պա­տե­րազմն Ար­ցա­խը ցո­րե­նի իր պա­շա­րով կա­րող էր բա­վա­րա­րել ոչ միայն ներ­քին պա­հան­ջար­կը, այլև ո­րո­շա­կի քա­նա­կով ցո­րեն Հա­յաս­տան ար­տա­հա­նել, այժմ Հա­յաս­տա­նը ստիպ­ված է լի­նե­լու ընդ­լայ­նել ար­տերկ­րից ցո­րե­նի ներկ­րում­նե­րի ծա­վալ­նե­րը՝ ա­պա­հո­վե­լու թե՛ ի­րեն, թե՛ Ար­ցա­խին:


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 20585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ