«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Իսկ Ղարաբաղի՞ հարցը

    Իսկ Ղարաբաղի՞ հարցը

    16.11.2013| 11:59
    Նոյեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ: Մոսկովյան քննարկումների օրակարգում կլինեն Սիրիայի հարցը, Իրանի միջուկային ծրագրին վերաբերող զարգացումները, Եգիպտոսի իրավիճակը և այլ խնդիրներ:
  • ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը

    ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը

    16.11.2013| 11:56
    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը ասել է. «Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ», այդուհանդերձ, ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը նվիրված են մնում հարաբերությունների խորացմանը և ուսումնասիրում են այդ գործընկերությունը շարունակելու ուղիները»:
  • Հումանիստ Էրդողանը

    Հումանիստ Էրդողանը

    16.11.2013| 11:55
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, «արդյունքում կշահեն թե Ադրբեջանը, թե Հայաստանը, կշահի Թուրքիան, կշահեն նաև Ռուսաստանը և Իրանը: Կշահեն բոլորը, ընդհուպ՝ Աֆղանստանը»:
  • Թայֆունից տուժածներին կօգնի Facebook-ը

    Թայֆունից տուժածներին կօգնի Facebook-ը

    15.11.2013| 16:35
    Ֆիլիպպիններում ավերիչ «Հայան» թայֆունից տուժածներին դրամական օգնություն կարող է ցուցաբերել Facebook սոցիալական ցանցի ցանկացած օգտատեր:
  • Ռուսաստանում ծխելու համար տույժեր են սահմանվել

    Ռուսաստանում ծխելու համար տույժեր են սահմանվել

    15.11.2013| 15:07
    Տույժեր ծխախոտ ծխելու համար` այն վայրերում, որտեղ ծխելն արգելվում է հակածխախոտային օրենքով: Օրենքը ուժի մեջ է մտել այսօրվանից: Այդ մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տիմչենկոն:
  • Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել

    Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել

    15.11.2013| 13:40
    «Եթե Մոսկվան հուսով է, որ Կովկասում կայուն իրավիճակը կպահպանվի մինչ փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը, ապա ռուս զինվորականներն այդպես չեն կարծում»,-գրել է euobserver.com կայքի հոդվածագիր Ալեքսանդրոս Փեթերսենը: Հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության «Красная звезда» թերթի հետ զրույցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներքաշվել Ղարաբաղյան հակամարտության մեջ, եթե Ադրբեջանը որոշի ուժի կիրառմամբ վերականգնել վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ:
  • Նոր պատժամիջոցները դեմ են նոր իրավիճակին

    Նոր պատժամիջոցները դեմ են նոր իրավիճակին

    15.11.2013| 13:39
    ԱՄՆ պետական քարտուղար Ջոն Քերին գտնում է, որ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է տապալել պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը:
  • Առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի

    Առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի

    15.11.2013| 13:35
    «Независимая газета»-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ քննարկված և մերժված օրինագծին: Պարբերականը հիշեցնում է, որ «Ժառանգություն» խմբակցության առաջարկած օրինագծին Աժ 131 պատգամավորներից կողմ է քվեարկել միայն 10-ը: Չսպասելով խորհրդարանի որոշմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Լեռնային Ղարաբաղ և իր գործընկերոջ` Բակո Սահակյանի հետ ծանոթացավ զինծառայության պայմաններին:
  • Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

    Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

    15.11.2013| 13:34
    ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի նոր հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վիեննայում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ղեկավարում էր Յուկիա Ամանոն: Թեհրանում ավարտված բանակցությունների արդյունքում համաձայնություն է կայացվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն տարածելու մասին: Թեհրանի երկխոսությունը միջազգային հանրության հետ կայանում է երկու ձևաչափով` միջնորդների վեցյակը զբաղվում է քաղաքական-ռազմավարական հարցերով, ՄԱԳԱՏԷ-ն` որոշակի տեխնիկական խնդիրներով:
  • Սնոուդենը բարձր գին վճարեց աշխարհը խառնելու դիմաց

    Սնոուդենը բարձր գին վճարեց աշխարհը խառնելու դիմաց

    15.11.2013| 12:44
    ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող էր ԶԼՄ-ներին փոխանցել մինչև 200 հազար փաստաթուղթ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Սա իրականում շատ մեծ թիվ է, որը կարող է բացահայտել ԱՄՆ-ի` այլ երկրների նկատմամբ վարած քաղաքականության շատ մանրամասներ: Սնոուդենի բացահայտումներից աշխարհի տարբեր երկրների և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների փոփոխություններ գրանցվեցին, նրանցից շատերը փորձեցին վերանայել իրենց վստահության չափաբաժինը ԱՄՆ-ի հետ բարեկամական շփումների դաշտում: