Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից»

Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից»
29.05.2020 | 16:54

Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից՝ Թվիթերում գրել է իտալացի լրագրող Պիետրո Բալցանոն: Նա պնդում է, որ խոսակցությունները դեռևս շշուկների մակարդակի են և ոչինչ պաշտոնական չէ, սակայն մրցաշրջանի ավարտին պորտուգալացին կհեռանա:

Տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուս»-ը կարող է վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում ակումբը ըստ ամենայնի չի կարողանա վճարելՌոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:

Դիտվել է՝ 4256

Մեկնաբանություններ