Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նաիրա Զոհրաբյան. Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը

Նաիրա Զոհրաբյան. Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը
03.06.2020 | 21:40

Նկատում ենք վտանգավոր, անազնիվ տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել «անպատասխանատու» քաղաքացու վրա, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այս երկու օրը մենք նկատում ենք վտանգավոր, անազնիվ տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու քաղաքացու վրա։ Կառավարությունը բարոյական իրավունք չունի այսօր պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա», - ասաց նա։ Զոհրաբյաը նշեց՝ թեև քաղաքացիները պարտավոր են հետևել կանոններին, լինել օրինապահ, բայց պետք հասկանալ, թե ինչ են արել համաճարակի համար պատասխանատու մարմինները։ «Արդյոք նրանք արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու, դուբինկաներով առողջություն պարտադելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը», - ասաց նա։ Պատգամավորն ընդգծեց՝ պաշտոնյանների իրարամերժ հայտարարություններ լսելուց հետո քաղաքացին իրավունք ունի կասկածել և չհասկանալ, թե իրենից ինչ է պահանջվում։ «Մենք քաոտիկ իրավիճակի եզրին ենք կանգնել։ Ոչ թե պետք է ասել՝ «դու ես մեղավոր, անպատասխանատու քաղաքացի», այլ կառավարությունը պիտի որոշում կայացնի։ Գիտեմ, որ բժիշկների մի խումբ պատրաստվում է թեկուզ օնլայն հանդիպում խնդրել վարչապետի հետ ու ներկայացնել իրավիճակից ելքեր։ Լսեք խելացի մարդկանց, մի մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք, անքննելի ու անքննադատելի եք», - եզրափակեց նա։

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ