«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ասում են...

Ասում են...
10.07.2020 | 00:07

...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­բեք պաշ­տո­նանկ չի ա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին, ան­գամ ե­թե ողջ հայ ազ­գին վեր­ջինս քշի կա­ռափ­նա­րան:
Բո­լո­րը, ով­քեր ի­րենց ճամ­փին «կհան­դի­պեն» Թո­րո­սյան Ար­սե­նին, ո­րին սոց­ցան­ցե­րում պատ­կե­րա­վոր «դոկ­տոր-մահ» են ան­վա­նում` կա­շա­ռա­կե­րու­թյան մեջ մե­ղադր­վող նրա տե­ղա­կա­լը, կար­կա­ռուն քա­ղակ­տի­վիստ Դա­վիթ Սա­նա­սա­րյա­նը, հի­վան­դա­նո­ցի տնօ­րեն Ա­րա Մի­նա­սյա­նը, Covig-19-ի ըն­թաց­քում մա­մու­լում ար­ծարծ­ված ատ­կատ­նե­րը, ա­ռանց Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյան տե­ղե­կու­թյան ֆրան­սիա­ցի 7 բժիշկ­նե­րի (ընդ ո­րում, 5-ը բա­ցար­ձակ կապ չու­նեն կո­րո­նա­վի­րու­սի հետ) ան­հար­կի Հա­յաս­տան բե­րե­լը, դրա պատ­ճա­ռով 200 հա­զար եվ­րո մս­խե­լը, ար­տա­բե­րած մտ­քե­րի թանձր բա­ցա­սա­կա­նու­թյու­նը ոչ մի նշա­նա­կու­թյուն չեն ու­նե­նա Թո­րո­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հա­մար։ Նա ան­ձեռ­նմ­խե­լի է։ Նրան ա­մեն ինչ թույ­լատ­րե­լի է։ Ոչ այն պատ­ճա­ռով, որ նա ևս ԼՏՊ-ի հո­գե­զա­վակն է, այլ որ Հա­յաս­տա­նում նա ի­րա­կա­նաց­նում է գլո­բա­լիստ­նե­րի-սո­րո­սա­կան­նե­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­կած­րագ­րե­րը, դրանց թվում են ար­դեն իսկ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ուժ ստա­ցած Covig-19-ի դեռ «չս­տեղծ­ված» վակ­ցի­նա­յին առ­նչ­վող ծրագ­րե­րը:

Դիտվել է՝ 39973

Մեկնաբանություններ