Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Կայունության հոմանիշը  այլևս քաոսն է

    Կայունության հոմանիշը այլևս քաոսն է

    18.03.2014| 01:04
    Անգլիական ասացվածքը զգուշացնում է. «Մի արթնացրեք քնած շանը, կարող է կծել»: Պահպանողական անգլիացիները հարկ չեն համարում ասել, որ կարող է նաև չկծել, բայց, մեկ է, պետք չէ քնած շանը արթնացնել: Իսկ քնած արջին արթնացնելը միանշանակ վտանգավոր է. եթե շունը կարող է և չկծել, արջը չի ների: Քնից անպատեհ արթնացած արջը չի վերադառնա իր որջը, մինչև չապահովի հետագա հանգիստ քունը: Կենդանական աշխարհի վարքագծի տարբերությունները գործուն են քաղաքակրթության մեջ, բնականաբար, քաղաքականության մեջ էլ:
  • Աշխարհը կրկին վերաձևվում է

    Աշխարհը կրկին վերաձևվում է

    18.03.2014| 00:59
    Ղրիմի հանրաքվեն կայացավ: Մնում է մարսել: Հանրաքվեի ընթացքին հետևողները Ղրիմում տեսնում էին ԽՍՀՄ կանոններով խաղ, իսկ «քիչ այն կողմ» Կիևը հիշեցնում էր ռազմական պոլիգոն, ուր րոպե անց ասես «սկսվելու» էր երրորդ համաշխարհային պատերազմը: Փորձենք հասկանալ` որ շերտում ինչ է կատարվում:
  • Ղրիմի հանրաքվեն կայացած փաստ է

    Ղրիմի հանրաքվեն կայացած փաստ է

    18.03.2014| 00:33
    Եվ այսպես, մարտի 16-ն արդեն խոշոր պատմական օր է։ Ղրիմի Հանրապետության համազգային հանրաքվեն կիրակի օրը, արդեն ժամը 17-ի դրությամբ, կայացած էր։ Հրապարակվել են տվյալները, համաձայն որոնց՝ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1,5 մլն մարդ՝ Սևաստոպոլի համաքաղաքային հանրաքվեի հետ մեկտեղ։ Ինչպես հայտնի է, Սևաստոպոլն առանձին վարչական միավոր է, ուստի և այնտեղ իր հանրաքվեն է տեղի ունեցել։
  • Չպատճենել, չկրկնօրինակել. որոնվում է բնօրինակ

    Չպատճենել, չկրկնօրինակել. որոնվում է բնօրինակ

    14.03.2014| 01:30
    ՈՒկրաինական իրադարձությունները բարեհաջող լրացնում են համաշխարհային քաղաքական օրակարգի առաջին տասնյակ կետերը, բայց ՈՒկրաինան՝ ՈՒկրաինա, մենք էլ մեր խնդիրներն ունենք: ՈՒ չենք կարող երկար երջանկանալ անանձնական երջանկությամբ, որքան էլ մեզ հիշեն կամ մոռանան՝ մենք կանք:
  • «Կոնսոլիդացիոն  փայտիկը»

    «Կոնսոլիդացիոն փայտիկը»

    14.03.2014| 01:27
    Կատարվե՛ց: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդիպեցին: Համաշխարհային մեդիայում ՈՒկրաինային վերաբերող լուրերը մղվեցին երկրորդ-երրորդ պլան: Գլոբալ աշխարհը շունչը պահած սպասում էր։
  • «Ժնև-2» բանակցությունների  երկրորդ փուլն  ավարտվեց ձախողմամբ, բայց  միայն` Արևմուտքի

    «Ժնև-2» բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց ձախողմամբ, բայց միայն` Արևմուտքի

    14.03.2014| 00:43
    Տարօրինակ տպավորություն են գործում հայկական լրատվամիջոցները։ Երբեմն զարմանում ես՝ մի՞թե նրանց Արևմուտքից են կառավարում։ Բավական է մի նոր թեմա ի հայտ գա, և մերոնք գրեթե դադարեցնում են այն թեմաների լուսաբանումը, որոնք այս կամ այն ելքով նաև մեր շահագրգռության տարր են պարունակում։
  • Ղրիմը ռուսական Արցախն է

    Ղրիմը ռուսական Արցախն է

    11.03.2014| 12:06
    Վերլուծելով ՈՒկրաինայում տիրող իրադրությունը, մենք նկատել էինք, որ Ղրիմի ինքնավարության թեմային պետք է անդրադառնալ առանձին։ Եվ օրերս մենք ապացույցներ ստացանք այն բանի, որ Ղրիմի ապագայի հարցը, ամեն դեպքում, կլուծվի ՈՒկրաինայից լրիվ առանձին։
  • Ճշմարտությունը ճշմարտություն չի որոնում

    Ճշմարտությունը ճշմարտություն չի որոնում

    11.03.2014| 01:05
    Եթե Վիկտոր Յանուկովիչին չդավաճաներ քաղաքական ճարպկությունը և շարունակեր երկու աթոռների վրա նստելու քաղաքականությունը, որտե՞ղ կլիներ նա հիմա: Այս հարցը հայերիս համար է արդիական, որովհետև մենք հայտարարել ենք ու սլանում ենք դեպի Մաքսային միություն ու համարյա պաշտոնական ազգային երազ ենք դարձրել Եվրասիական տնտեսական տարածքում տեղավորվելը:
  • «Դուք մեր մահակն  եք իր գլխին»

    «Դուք մեր մահակն եք իր գլխին»

    11.03.2014| 00:53
    Երբ ֆարսը կրկնվում է, գիտեք ինչի է վերածվում: Երբ տասը տարի լռած Տեր-Պետրոսյանը սրընթաց մտավ քաղաքականություն և այդ «մուտքն» արժևորեց ՀՅԴ-ի հետ հանդիպմամբ։ Այն ՀՅԴ-ի, որին ժամանակին ձերբակալել էր ահաբեկչության և այլ մահացու մեղքերի համար, այն ՀՅԴ-ի, որի թերթերն ու գրասենյակները «բերկուտավարի» ավերել ու փակել էր մեկ օրում։ Հանդիպման լուրն ուղղակի ցնցեց հայոց քաղաքական անդաստանը, չնայած «զրո» արդյունքին:
  • Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք

    Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք

    11.03.2014| 00:40
    Հին ասացվածք է, թե հեշտ է դժոխքից կանչել սատանաներին, բայց նրանց հետագա կառավարելն է դժվար: Ճիշտ այդպիսի բան կատարվեց ուկրաինական Մայդանում: Ժողովրդի համընդհանուր դժգոհությունն օգտագործելով, արևմտյան ուժերը ուկրաինական առողջ ուժերի հետ մեկտեղ Մայդան նետեցին նաև ծայրահեղ ազգայնականների, ֆաշիստական գաղափարախոսության ջատագովների, ամեն կարգի քրեականների, որոնք կարողացան անփորձ քաղաքական ուժերին թելադրել իրենց կամքը: