Իրան, Մերձավոր Արևելք, Արևմուտք. երազելը վնաս չէ
17.03.2020 | 00:27
Այժմ՝ ևս մեկ նրբության մասին։ Հիշեցնենք, որ 2019 թ. նոյեմբերի 9-ին իրանական ՀՕՊ-ի ուժերը, որոնք ապահովում էին Իրանի հարավի Բենդեր Էմոմ Հոմեյնի քաղաքի անվտանգությունը, խփել էին Բահրեյնի տարածքից արձակված իսրայելական ԱՕԹՍ։ Այդ ժամանակ իրանական աղբյուրները նշել էին. «Անօդաչու սարքը տեղեկություններ էր հավաքում իսրայելական արտաքին հետախուզության «Մոսսադ» ծառայության համար։ Սարքը պետք է ուսումնասիրեր այն շրջանը, որի վրայով թռչում էր, և պարզեր, թե ինչքան ժամանակում Իրանը կարձագանքեր դրա երևալուն։ Բայց այն գործնականում անմիջապես խփվել է՝ չհասցնելով խորանալ Իրանի տարածքում»։ Ինչքան հիշում ենք, ամռանը ո՛չ Իրանը, ո՛չ Իրաքը չեն խփել իսրայելական այն անօդաչու սարքերը, որոնք Իրաքի ու Սիրիայի սահմանին սպանում էին շիա աշխարհազորայիններին։ Բայց և՛ հանգուցյալ ալ Մուհանդիսը, և՛ Իրանի դիվանագիտական աղբյուրները ¥և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում¤ պնդում էին, որ իսրայելական անօդաչու սարքերն արձակվել են Ադրբեջանի տարածքից։ Չենք ուզում չհիմնավորված ենթադրություններ անել, բայց համաձայնեք, որ այնտեղ, որտեղ Իսրայելը բազաներ ունի և՛ Իրանի, և՛ Իրաքի դեմ անօդաչու սարքեր արձակելու համար, հավանաբար այնտեղ ունի նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ¥ՌԷՊ¤ միջոցներ, որոնց հնարավոր ազդեցության մասին Թեհրանի օդանավակայանի շրջանի ՀՕՊ համակարգերի վրա խոսել է վերը հիշատակված գեներալ Ալի Աբդալահին։ Եվ տարբերություն չկա՝ այդ ազդեցությունն իրականացվել է ամերիկյա՞ն թե՞ իսրայելական ՌԷՊ-ի հատուկ միջոցներով։
Հը, խորտակվե՞ց Իրանի չարակամների ևս մեկ երազանքը։ «Սև արկղերն» առայժմ լռում են, ինչպես լռում են նաև արևմտյան փորձագետները, որոնք ստանձնել էին դրանց տվյալների վերծանումը։ Եվ լռելու են. փետրվարին Իրանը հասկացրեց ՈՒկրաինային, թե ինչու։ Լռեց նաև ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն սկզբում պահանջում էր «բոլորին կախել», իբր՝ ներողությունը բավարար չէ։ Իսկ Կանադայի վարչապետ Ժյուստեն Թրյուդոյի բացահայտ հակաամերիկյան շշպռանքից հետո... Ժամանակը չէ՞, որ ԱՄՆ-ը և Իսրայելն իրենք ազնվաբար խոստովանեն իրենց մեղքը և պատմեն, թե ինչպես է իրենցից մեկը «հարվածի տակ դրել» ուկրաինական ինքնաթիռը։ Իզուր չէր, որ ռուսական ԶԼՄ-ներում կարծիք հայտնվեց, թե իսկ և իսկ այդպես է խփվել ռուսական ՌԷՊ-ի «Իլ-20» օդանավը Սիրիայի երկնքում 2018 թ. սեպտեմբերի 17-ին։ Այն ժամանակ ՌԴ ՊՆ-ն դրա համար կոշտ կերպով և բաց տեքստով մեղադրեց հենց Իսրայելին։ Դատելով ամերիկացիների և իսրայելցիների խուլ լռությունից՝ աշխարհը չի կարող գրեթե 180 մարդու կործանման համար խղճի խայթի և պատասխանատվության գիտակցման դրսևորման հույս ունենալ։ Ահա թե ևս ինչն է հիշվում։ ՈՒկրաինական ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչները եթերում հայտարարեցին. «Պարզապես մեր ինքնաթիռը ոչ անհրաժեշտ պահին հայտնվեց ոչ անհրաժեշտ տեղում»։ Այս արտահայտությունը շատ բան է ասում։ Հարցն այն է, թե ինչու, փորձելով «ստվեր գցել» ՀՕՊ-ի ռուսական արտադրության միջոցի, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի «արյունռուշտ» զինծառայողների, հետևաբար՝ նաև ողջ ԻՀՊԿ-ի կամ ողջ Իրանի վրա, իրանական ՀՕՊ համակարգի վրա «արտաքին ազդման» կազմակերպիչները որոշեցին ընտրել հենց ուկրաինական ինքնաթիռը, որը թռչում էր հենց Կանադա, և որի ուղևորների մեծամասնությունը, ըստ քաղաքացիության և ծագման, հենց իրանցի էր։
Եվ վերջին երազանքները. տեսնու՞մ ես, աշխարհ, շատ քիչ է մնացել։ Հակակառավարական կարգախոսներով փողոց են դուրս գալիս Իրանի սեփական քաղաքացիները ¥իբր ուկրաինական ինքնաթիռի պատճառով¤, իսկ ԻՀՊԿ-ն «դարձյալ կրակ է բացում հենց իրանցիների վրա»։ Բանն այն է, որ այստեղ Արևմուտքը չէ, և, օրինակ, Իսրայելում լավ կլիներ հիշեին, թե ինչքան կոշտ ու վճռականորեն են այդ երկրում ճնշվում իրենց քաղաքացիների, ընդ որում՝ ոչ միայն արաբների, այլև հրեաների, ընդ որում՝ ոչ միայն մահմեդական արաբների, այլև քրիստոնյա արաբների բողոքները։ Սադրանքի կամ նույնիսկ ուժայինների սպանության փորձով ուղեկցվող ցանկացած հակաիշխանական գործողության ճնշման եղանակը և՛ շահերի, և՛ իսլամական հեղափոխության ժամանակվա Իրանում, բնույթով նման է «Տյանանմեն հրապարակի» ¥Չինաստան¤ կամ Իսրայելի անվտանգության ուժերի եղանակին։ Եվ դա օբյեկտիվ ու օրինաչափ է. Արևելքն արևելք է և երբեք չի շաղկապվի Արևմուտքին՝ սովորեցնում էր անգլիացի նշանավոր հետախույզ և գրող Ռեդյարդ Կիպլինգը։ Հասկանալու և գիտակցելու համար, որ Իրանը ոչ մի «փակուղում» չի գտնվում, և ամեն ինչ ¥բացառությամբ ուկրաինական «Բոինգի» կործանման¤ ընթանում է հենց Իրանի գլխավոր ծրագրով ¥առնվազն Մերձավոր Արևելքում¤, բոլոր կողմնակի, պատկերավոր ասած՝ Իրանի հետ «ընդհանուր սահման չունեցող» անձինք պետք է պարզապես գերզգույշ լինեն իրենց կանխագուշակումներում ու բացահայտ աղմկարարության մեջ, որ բումերանգը հանկարծ չսկսի հակառակ ուղղությամբ թռչել։
Պատկերացրեք, որ Իրանում չկա այն, ինչը նշվել էր հունվարին. «այս անգամ ցուցարարներին պաշտպանում են կառավարող համակարգի ներսի որոշ ուժեր, և շուտով վկա կլինենք Իրանի վարչակարգի փոփոխության»։ Ո՛չ։ ՈՒշադրություն դարձնենք, թե հունվարի 15-ին ինչ է ասել նախագահ Ռոհանին. երկրի զինվորականները պետք է ներողություն խնդրեն միայն ուկրաինական օդանավը սխալմամբ խփելու մեղքը ժամանակին չխոստովանելու համար։ Թեև կարծում ենք, որ գեներալ Աբդալահիի և գնդապետ Խատիլյովի ասածների հիման վրա մենք վերը համոզիչ կերպով ցույց ենք տվել, որ այդ օդանավի կործանման պատճառները լիովին պարզված չեն։ Այնուհետև Ռոհանին ասել է, որ իշխանություններն իրենց քաղաքացիներին պետք է վերաբերվեն ազնվությամբ ու վստահությամբ։ ՈՒղևորատար օդանավի կործանման պատասխանատուները պետք է բացատրեն, թե հատկապես ինչն է ողբերգության պատճառ դարձել։ Նա իրանցիներին ազգային միասնության կոչ է արել օդային աղետից հետո երկրում ծագած բողոքների ֆոնին։ Կոչը հնչել է կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում։ «Մարդիկ ցանկանում են, որ իշխանություններն իրենց վերաբերվեն անկեղծորեն, ազնվորեն և վստահությամբ»,- ասել է Ռոհանին՝ զինվորականներին կոչ անելով ներողություն խնդրելու։ Հավանաբար խոսքը ևս մեկ հրապարակային ներողության մասին է. ոչ թե ինքնաթիռի, այլ մեղքը ժամանակին չընդունելու։ Այսինքն՝ բացառապես Իրանի ժողովրդի առաջ, ոչ թե, ասենք, Կանադայի կամ ՈՒկրաինայի։ Ընթերցողներն զգու՞մ են Ռոհանիի՝ ոչ թե Իրանի ներսին ¥մեր զինվորականները կարող են ներում խնդրել միայն իրանական ժողովրդի առաջ՝ «ժամանակին մեղքը չընդունելու» համար¤, այլ դրսին ուղղված կոշտության և այն հերթական հակաիրանական քարոզչության ալիքի միջև, որը կրկին սկսել էր ծավալվել, բայց այժմ դատապարտված է մարելու այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Թրյուդոն ԱՄՆ-ին մեղադրեց ուկրաինական ինքնաթիռում Կանադայի քաղաքացիների կործանման համար հավասար պատասխանատվության մեջ։ Հուսանք, որ՝ այո, զգում են...
Անցնենք առաջ։ Երկու-երեք հարյուր «ուսանողներ» Թեհրանում ինչ-որ բանե՞ր են գոռացել։ Հա, ի՞նչ անենք։ Իրանի թշնամիներին մենք բարեհոգաբար թույլ ենք տալիս համարել, որ բողոքավորները նույնիսկ 1-2 հազարից ավելի են եղել։ Եվ դրանք Իրանի ժողովու՞րդն են։ Մեր կարծիքով, Իրանի ժողովուրդն այն 25 միլիոնից ավելի մարդիկ են, որոնք, «Fars News» գործակալության տվյալներով, գեներալ Սոլեյմանիի թաղմանը մասնակցել են Իրանի միայն հինգ քաղաքներում՝ Ահվազում, Մաշհադում, Թեհրանում, Ղումում և Քերմանում։ Իսկ սգո միջոցառումներն ընդգրկել են ոչ թե մի քանի հարյուր ուսանողների, այլ ողջ Իրանը։ Իրանի ժողովուրդն են նաև Թեհրանի ուսանողները, որոնք հունվարի 14-ին հսկայական քանակությամբ դուրս եկան երթերի ու բողոքի ցույցերի. խոսքն այն նույն Թեհրանի Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանի ուսանողների և ասպիրանտների մասին է, որոնց Արևմուտքում և Իսրայելում սկսեցին ներկայացնել որպես Իրանում հանուն Արևմուտքի հաղթանակի ոտքի ելած «հեղափոխության կենտրոնի» մասնակիցներ։ Ծիծաղելի չէ՞։ Եվ իզուր, եթե ծիծաղելի չէ։ Մենք կբերենք պարզ վիճակագրական տվյալներ, իսկ ընթերցողներն իրենք կկատարեն համապատասխան հաշվարկները և կորոշեն, թե ովքեր են իրականում Իրանի ժողովուրդը. այն ուսանողնե՞րը ¥կամ ոչ ուսանողները¤, որոնք հունվարի 12-ին Թեհրանի մի շարք փողոցներ պղծեցին իրենց «պարերով՝ ոսկորների վրա», թե՞ այն ուսանողներն ու ասպիրանտները, որոնք ի պատասխան դուրս եկան հունվարի 14-ին։ Ներկայումս Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանում իրականացվում են բակալավրիատի 199, մագիստրատուրայի 632 և ասպիրանտուրայի 257 ծրագրեր։ Դրանցում զբաղված է 17,5 հազար մարդ, որոնցից բակալավրիատում՝ 8,6 հազար, մագիստրատուրայում՝ 7,3 հազար, ասպիրանտուրայում՝ 1,5 հազար հոգի։ Դատելով ուսանողների հունվարի 14-ի երթերի լուսանկարներից՝ վիթխարի հոսքում այդ բուհից հաստատ 10 հազարից ավելի բողոքելու։ Նրանք իրենց ցասումն էին արտահայտում այն «բողոքավորների» դեմ, որոնք փողոց էին դուրս եկել իբր ուկրաինական օդանավի կործանման դեմ բողոքելու։ Տարաձայնությունների հիմնական պատճառն այն է, որ ուսանողների կարծիքով, ապօրինի հավաքները քաղաքացիներին վտանգի տակ են դնում փողոցներում, որտեղ օտարերկրացիների պաշտպանությունը վայելող որոշ տարրեր օգտվում են իրավիճակից ու կրակ բացում անցորդների վրա, որպեսզի ոստիկանությանը մեղադրեն բռնի գործողություններ իրականացնելու մեջ։ Հայրենասեր ուսանողները դժգոհ են նաև Արևմուտքի և Իսրայելի վարձկանների կարգախոսներից՝ դրանք անվանելով հականորմատիվային, աննորմալ, պառակտողական։
Իրանում «հակակառավարական ելույթներ» չկան նաև հիմա, թեև փետրվարի 19-ից իրանցիները հուզվում են. կորոնավիրուս է, տարեցները չեն դիմանում ու մահանում են։ Թվում էր՝ հարմար առիթ է կառավարության դեմ գործողություններն ուժեղացնելու համար։ Բայց նման բան չկա, թեև Իրանի զինվորականները կորոնավիրուսն արդեն գնահատում են որպես ԱՄՆ-ի հարձակում։ Մարտի 5-ին Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին պաշտոնապես հայտարարել է. «Այսօր մենք պայքարում ենք Covid-19 կորոնավիրուսի դեմ, որը հավանաբար ԱՄՆ-ի կենսաբանական զենքն է և տարածվել է նախ Չինաստանում, այնուհետև Իրանում և այլ երկրներում»։ Եվ Իրանի ժողովուրդը հավատում է ԻՀՊԿ-ին. բոլորը պատրաստ են օգնելու զինվորականներին ու բուժաշխատողներին այդ վարակի դեմ պայքարում, ոչ մեկը չի կանգնում «փողոցներում» ու ոչինչ չի բղավում։ Իսկ մենք ընդգծենք. փառք Աստծո, որ փետրվարին ու մարտի սկզբին Արևմուտքից և Իսրայելից չհամարձակվեցին «կանխագուշակել», թե «շուտով Իրանում իշխանափոխություն կլինի»։
Եզրակացություններից ձեռնպահ կմնանք, բայց ասենք. զոհված ազգային հերոս Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը հարգած 25 մլն մարդիկ հուսալի ապացույց են, որ Իրանի ժողովուրդը պաշտում է իր ԻՀՊԿ-ն և իր հերոսներին։ Եվ դա հուսալի երաշխիք է, որ Իրանի վարչակարգը, ժողովրդի օժանդակությամբ, կկարողանա հաղթահարել այս բարդ օրերը։ Համաձայնեք՝ կշեռքի մի նժարին Իսլամական հեղափոխության վարչակարգի հարյուրավոր, անգամ հազարավոր, թեկուզ տասնյակ կամ հարյուրհազարավոր հակառակորդներն են, մյուսին՝ երկրի ղեկավարությանը և ԻՀՊԿ-ին պաշտպանող տասնյակմիլիոնավորները։ Եվ շատ հեշտ է հասկանալ, որ այդ 25 միլիոնը շատ ավելի է անգամ այն 1 մլն ընդդիմադիրներից, որոնք «զբոսնում» էին Թեհրանում 2009 թ. «կանաչ հեղափոխության» ժամանակ, իսկ հիմա մեզ բացահայտ ապատեղեկություն են հրամցնում իբր Իրանում «շուտափույթ իշխանափոխության» մասին։ Բայց անհրաժեշտ է միշտ մատը պահել և՛ Իրանի, և՛ ողջ տարածաշրջանի իրադարձությունների զարկերակի վրա։ Ընդ որում, հիշելով, որ, սկսած Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասից, Իրանի կողքին կանգնել և կանգնած են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք նաև փետրվարի երկրորդ կեսին ու մարտի սկզբին միասին աշխատում են կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ուղղությամբ, որոնք պատրաստվում են համագործակցելու նաև Աֆղանստանում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ