Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բո­լորն ար­հա­մար­հում են կո­րո­նա­վի­րու­սը և պատ­րաստ­վում... պա­տե­րազ­մի՞

Բո­լորն ար­հա­մար­հում են կո­րո­նա­վի­րու­սը և պատ­րաստ­վում... պա­տե­րազ­մի՞
17.04.2020 | 00:44
Ի՞նչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուր­ջը հի­մա, երբ աշ­խար­հում «մո­լեգ­նում է կո­րո­նա­վի­րու­սը»։ Իս­կույն ա­սենք, որ ոչ միար­ժեք բա­ներ, ի վեր­ջո այն­տեղ, որ­տեղ պա­տե­րազմ էր ըն­թա­նում, այժմ էլ շա­րու­նակ­վում է այդ պա­տե­րազ­մը։ Անս­պա­սե­լիո­րեն «քր­դա­կան գոր­ծո­նը», և հենց կո­րո­նա­վի­րու­սի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի տագ­նա­պա­լի օ­րե­րին (և Ի­րա­նում, և Թուր­քիա­յում), ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նին լար­վա­ծու­թյան ու­ժե­ղաց­ման պատ­ճառ դար­ձավ։ Բայց դա էլ ամ­բող­ջը չէ։ Ինչ­պես Թուր­քիա­յի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծե­ցին «կո­րո­նա­վի­րու­սի թե­ման» հա­վա­նա­բար լու­ծե­լու նաև մար­դա­տյաց բնույ­թի այլ «խն­դիր­ներ»։ Կփոր­ձենք հեր­թով ստեղ­ծել այդ ա­մե­նի քա­ղա­քա­կան խճան­կա­րը։
Մինչ Թուր­քիա­յում ծա­վալ­վում է ի­րա­րանց­ման նոր ա­լիք, ի դեպ` հենց կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով, Թուր­քիա­յի ընդ­դի­մա­դիր­նե­րը պատ­րաստ­վում են հա­մընդ­հա­նուր խու­ճա­պի մեղ­մա­նա­լուց հե­տո ստեղծ­վե­լիք ի­րա­վի­ճա­կին։ Մաս­նա­վո­րա­պես, մար­տի 25-ին Թուր­քիա­յի ՆԳ նա­խա­րար Սու­լեյ­ման Սո­լյուն հայ­տա­րա­րեց, որ անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րը երկ­րում ձեր­բա­կա­լել են 410 մար­դու` նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) բռնկ­ման մա­սին սոց­ցան­ցե­րում «սադ­րիչ» հրա­պա­րա­կում­նե­րի հա­մար։ Պարզ է, որ թուր­քե­րը թուրք չէին լի­նի, ե­թե այս կամ այն խնդ­րին չկա­պեին քր­դե­րին։ Ինչ­պես նշել է Սոյ­լուն, «սադ­րիչ» գրա­ռում­նե­րի մեծ մա­սը կապ­ված է ե­ղել «քուրդ զի­նյալ­նե­րի խմ­բե­րի» հետ։ Թուր­քիան բա­վա­կան փակ եր­կիր է. օ­րի­նակ, ոչ ոք ստույգ չգի­տե, թե որ­քան քր­դեր են զոհ­վել 2013-18 թթ. Արևմտյան Հա­յաս­տա­նում, Մի­ջա­գետ­քում և քր­դե­րի հոծ բնա­կու­թյան այլ վայ­րե­րում, որ­տեղ կա­նո­նա­վոր կեր­պով գոր­ծում են քր­դա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան (ՔԲԿ) ջո­կատ­նե­րը։ ՈՒս­տի մեզ հա­մար դժ­վար է դա­տել, թե ի­րա­կա­նում Թուր­քիա­յում վա­րա­կի տա­րած­ման վի­ճակն ինչ­պի­սին է։ Հա­մե­նայն դեպս, պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով, Թուր­քիան փա­կել է դպ­րոց­նե­րը, սր­ճա­րան­նե­րը, ար­գե­լել է զանգ­վա­ծա­յին ա­ղոթք­նե­րը, հե­տաձ­գել է մար­զա­կան հան­դի­պում­նե­րը, դա­դա­րեց­րել է թռիչք­նե­րը դե­պի տաս­նյակ եր­կր­ներ։ Կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լու հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նակն ա­ճում է օ­րե­ցօր, մա­հա­ցել է հա­զա­րից ա­վե­լի մարդ։ Հա­մընդ­հա­նուր կա­րան­տին չկա, և իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռայժմ կար­ծես թե չեն ցան­կա­նում կոշտ մի­ջոց­նե­րի դի­մել։ Հի­վան­դա­ցու­թյան և մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շով Թուր­քիան աշ­խար­հում ար­դեն 4-րդ տե­ղում է, և դա մտո­րե­լու տե­ղիք է տա­լիս, թե հի­մա Ան­կա­րան «կո­րո­նա­վի­րու­սի օգ­նու­թյամբ» ար­դյո՞ք որևէ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյան դեմ չի կռ­վում։ Չէ՞ որ նա­խա­րար Սոյ­լուն ակ­նար­կել է, որ հա­մա­ցան­ցի «սադ­րիչ» գրա­ռում­նե­րի հետևում իբր քր­դերն են...
Միևնույն ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նից և Ի­րա­նից սի­րիա­կան բա­նա­կին օգ­նու­թյան բեռ­ներ են գա­լիս։ Մաս­նա­վո­րա­պես, Տար­տուս նա­վա­հան­գիստ են գա­լիս ռու­սա­կան բեռ­նա­նա­վեր, և ոչ միայն բժշ­կա­կան բեռ­նե­րով։ Օ­րի­նակ` հե­ռա­հար հրե­տա­նա­յին հա­մա­կար­գե­րով, ո­րոնք, են­թադ­րա­բար, տե­ղա­կայ­վե­լու են Սի­րիա­յի հյու­սիս-արևմուտ­քում։ Վեր­ջին օ­րե­րին սոց­ցան­ցե­րում ա­ռա­վել հա­ճախ հի­շա­տակ­վող ցա­մա­քա­յին հար­վա­ծա­յին հա­մա­կար­գե­րից է 152-մի­լի­մետ­րա­նոց, բուք­սի­րով քաշ­վող 2A65 «Мс­та-Б» հաու­բի­ցը։ Են­թադ­րու­թյուն­ներ են հայ­տն­վել, որ այդ հրա­նոթ­նե­րը կա­րող էր գնել սի­րիա­կան բա­նակն այն դեպ­քե­րի հա­մար, ե­թե նոր սրա­ցում­ներ լի­նեն Իդ­լի­բի ճա­կա­տում, որ­տեղ մար­տի 6-ի դրու­թյամբ պահ­պան­վում է հրա­դա­դա­րը։
Հի­շեց­նենք, որ մար­տի սկզ­բին Թուր­քիան Իդ­լիբ նա­հան­գում ա­վե­լաց­րել էր «T-155 Firtina» ինք­նագ­նաց հրե­տա­նա­յին կա­յանք­նե­րի քա­նա­կը։ Այդ հաու­բից­ներն օ­րերս երևա­ցել են Իդ­լի­բի արևել­քի Սար­մին քա­ղա­քի շր­ջա­նում։ «Мс­та-Б» հրա­նո­թը խո­ցում է 30 կմ-ի վրա, իսկ ակ­տիվ-ռեակ­տիվ ար­կե­րով` 40 կմ-ի։ Ե­թե Դա­մաս­կո­սի կող­մից ռու­սա­կան հե­ռա­հար հա­մա­լիր­նե­րի զգա­լի քա­նա­կի գն­ման վար­կա­ծը հաս­տատ­վի, ա­պա Սի­րիա­յի կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րը հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նան նշա­նա­ռու կրակ վա­րե­լու իս­լա­մա­կան զի­նյալ­նե­րի վրա Իդ­լի­բի ճա­կա­տի ի­րենց ներ­կա­յիս դիր­քե­րից ընդ­հուպ մինչև թուր­քա­կան սահ­մա­նը։ Ա­ռայժմ չենք կա­րող ա­սել, թե Սի­րիա­յին ինչ զեն­քեր է մա­տա­կա­րա­րում Ի­րա­նը։ Բայց նույ­նիսկ ե­ղած տվյալ­նե­րը թույլ են տա­լիս են­թադ­րել, որ Սի­րիան, ՌԴ-ն և Ի­րա­նը պատ­րաստ­վում են Իդ­լի­բի ի­րադ­րու­թյան նոր սր­ման։ Այս­պես թե այն­պես, բայց Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դը, դաշ­նա­կից­նե­րի հետ, պա­տաս­խան է պատ­րաս­տում Թուր­քիա­յին ու թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րին։ Ինչ վե­րա­բե­րում է կո­րո­նա­վի­րու­սին, ա­պա Սի­րիա­յում միայն մար­տի 23-ին է հայտ­նա­բեր­վել մար­դու վա­րակ­ման ա­ռա­ջին դեպ­քը։ Բայց հի­մա վի­ճա­կը վա­տա­ցել է. և վա­րակ­ված­նե­րի քա­նակն է ա­վե­լա­ցել, և մա­հա­ցած­ներ կան։
Ապ­րի­լին Սի­րիա­յի հետ կապ­ված շատ բան հայտ­նի դար­ձավ։ Օ­րե­ցօր ու­ժե­ղա­նում է այն տպա­վո­րու­թյու­նը, որ Սի­րիա­յում շատ մոտ ա­պա­գա­յում դաշ­նա­կից­նե­րը (Սի­րիան ին­քը, ՌԴ-ն, Ի­րա­նը և շիա աշ­խար­հա­զո­րե­րը) մի­ջոց­ներ կձեռ­նար­կեն թուր­քա­կան զոր­քե­րը Սի­րիա­յի Իդ­լիբ նա­հան­գից ու, հա­վա­նա­բար մյուս տա­րածք­նե­րից էլ վտա­րե­լու հա­մար։ Թող դա­տեն մեր ըն­թեր­ցող­նե­րը։ Ապ­րի­լի 11-ին Իս­րա­յե­լի գլ­խա­վոր շտա­բը տագ­նա­պով հայտ­նել է, որ ի­րենց ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյու­նը սի­րիա­ցի գե­նե­րալ­նե­րի է նկա­տել Լի­բա­նա­նի «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյան աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի դիր­քե­րում։
Ե­թե իս­րա­յել­ցի­նե­րի տվյալ­ներն ըն­դու­նենք որ­պես հա­վաս­տի, ա­պա հաս­կա­նա­լի է, որ Սի­րիա­յի բա­նա­կի ա­վագ սպա­նե­րը փոր­ձում են մար­տի դաշ­տում բա­րե­լա­վել հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը լի­բա­նա­նյան «Հզ­բո­լա­հի» մար­տիկ­նե­րի հետ, շիա­նե­րի հետ հա­մա­ձայ­նեց­նում են հե­տա­գա քայ­լե­րը։ Չնա­յած Սի­րիա­յում առ­կա փխ­րուն զի­նա­դա­դա­րին, Ռու­սաս­տանն ակ­տի­վաց­նում է զրա­հա­տեխ­նի­կա­յի և սպա­ռա­զի­նու­թյան մա­տա­կա­րա­րումն այդ երկ­րին։ Այս­պես, ըստ սի­րիա­կան ու թուր­քա­կան աղ­բյուր­նե­րի տվյալ­նե­րի, Բոս­ֆո­րի նե­ղու­ցով ան­ցած ռու­սա­կան «Սա­րա­տով» դե­սան­տա­յին մեծ նա­վը 15 տանկ ու զրա­հա­մե­քե­նա, հա­վա­նա­բար նաև այլ զեն­քեր ու զի­նամ­թերք էր տա­նում։
Մաս­նա­գետ­նե­րը նշում են, որ ռու­սա­կան դե­սան­տա­նա­վի վրա այդ­քան մեծ քա­նա­կով զրա­հա­տեխ­նի­կան կա­րող է վկա­յել միայն լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան մա­սին, հատ­կա­պես թուր­քե­րի և ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի լուրջ խախ­տում­նե­րի ֆո­նին։ Թուրք դի­տորդ Յո­րուկ Ի­շի­կը տե­սել և լու­սան­կա­րել է Սի­րիա գնա­ցող ու տան­կե­րով բեռ­նա­վոր­ված «Սա­րա­տով» նա­վը, հե­տո հրա­պա­րա­կել այդ լու­սան­կար­նե­րը։ Այս տար­վա մար­տին Սի­րիա­յում ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից ու տաս­նյակ թուրք զին­ծա­ռա­յող­նե­րի զոհ­վե­լուց հե­տո ինչ­պես բո­լոր թուր­քե­րի, այն­պես էլ Յո­րուկ Ի­շի­կի մտ­քում հա­վա­նա­բար միայն սար­սափն է ռու­սաս­տան­ցի զին­վո­րա­կան­նե­րից։ Ի­րա­կա­նում, ինչ­պես կար­ծում են ռուս մաս­նա­գետ­նե­րը, Տար­տուս «Սա­րա­տով» նա­վի գա­լով, Ռու­սաս­տա­նը Հյու­սի­սա­յին Սի­րիա է տե­ղա­փո­խել ընդ­հա­նուր թվով 150 տանկ, զրա­հա­մե­քե­նա և այլ զրա­հա­տեխ­նի­կա։ Փոր­ձա­գետ­նե­րը պն­դում են, որ տար­վա սկզ­բից եր­րորդ ա­միսն է, որ նման տեխ­նի­կա է տե­ղա­փոխ­վում, ուս­տի տրա­մա­բա­նա­կան է են­թադ­րել, որ Տար­տու­սում «Սա­րա­տո­վի» բեռ­նա­թափ­վե­լուց հե­տո ռու­սա­կան զրա­հա­տեխ­նի­կա­յի միա­վոր­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը կդառ­նա 150։ Բայց ինչ­պես «Հզ­բո­լա­հի» դիր­քե­րում սի­րիա­ցի գե­նե­րալ­նե­րը, այն­պես էլ ռու­սա­կան զրա­հա­տեխ­նի­կա­յի հեր­թա­կան խմ­բա­քա­նա­կը վկա­յում են Սի­րիա­յի, Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը Թուր­քիա­յի հետ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բռնկ­մա­նը։ Այս տա­րի մենք ար­դեն հա­ղոր­դել ենք, որ փետր­վա­րին ռու­սա­կան մի շարք ԶԼՄ-նե­րում լայ­նո­րեն տա­րած­վում էր «Ռու­սաս­տա­նը թուր­քա­կան բա­նա­կին կս­տի­պի նա­հան­ջել Սի­րիա­յից» կար­գա­խո­սը։ Դա­տե­լով ա­մեն ին­չից, հե­ռու չէ այն օ­րը, երբ այդ կար­գա­խոսն ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա։
Հի­մա էլ ահ ներ­շն­չեց (թուր­քե­րին) Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին նա­խա­գահ Պու­տի­նի հեր­թա­կան դի­մու­մը, այս ան­գամ` կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի կա­պակ­ցու­թյամբ։ Բանն այն է, որ Պու­տի­նը կո­րո­նա­վի­րու­սը հա­մե­մա­տել է մի­ջին դա­րե­րում թուր­քա­կան ցե­ղե­րի ներ­խու­ժում­նե­րի հետ, թե` «մենք ոչն­չաց­րել ենք պե­չե­նեգ­նե­րին և պո­լով­ցի­նե­րին, կոչն­չաց­նենք նաև կո­րո­նա­վի­րու­սը»։ Այդ­պի­սին է պատ­մու­թյու­նը. փո­խել չես կա­րող։ Բայց թե ին­չու է հա­մայ­նա­ճա­րա­կը թուր­քե­րի հետ հա­մե­մատ­վում, դժ­վար է ա­սել։ Տա­րօ­րի­նակ է, բայց 2020 թ. ապ­րի­լին ռու­սա­կան մի շարք է­լեկտ­րո­նա­յին ԶԼՄ-նե­րում հոդ­ված­ներ երևա­ցին, ո­րոն­ցում հե­ղի­նակ­նե­րը տար­բեր վար­կած­ներ էին շա­րադ­րում, թե ինչ է լի­նե­լու Թուր­քիա­յի հետ, քա­նի մա­սի է տրոհ­վե­լու այն և այլն։ Հե­ղի­նակ­նե­րը մի շատ կարևոր գոր­ծոն են ըն­դգ­ծում` ե­թե Թուր­քիան «հան­կարծ» լր­ջո­րեն ընդ­հարտ­վի Ռու­սաս­տա­նի հետ։ Մեզ հա­մար դժ­վար է հաս­կա­նալ, թե ին­չու հենց այժմ ո­րոշ հե­ղի­նակ­ներ ռու­սա­կան հա­սա­րա­կու­թյա­նը (նաև մնա­ցյալ աշ­խար­հին) հրամց­նում են այն միտ­քը, թե հնա­րա­վոր է ռուս-թուր­քա­կան լուրջ ընդ­հա­րում։
Վար­կած­նե­րից մե­կը շա­րադր­վել է ապ­րի­լի 10-ին։ Իս­կա­պես, ե­թե նա­յենք այ­սօր­վա քար­տե­զին, ա­պա կզ­գաց­վի, որ ժա­մա­նա­կա­կից Թուր­քիա­յի տա­րած­քը կար­ծես թե բա­ժան­վում է մի քա­նի մա­սի։ Բա­վա­կան մեծ մասն այն տա­րածք­ներն են, ո­րոնք մի ժա­մա­նակ ըն­կալ­վում էին որ­պես Հա­յաս­տան (Մեծ Հայք), Քրդս­տան, Հու­նաս­տա­նի փոք­րա­սիա­կան մաս։ Նույ­նիսկ տա­րածք կա, ո­րը կարճ ժա­մա­նա­կով ե­ղել է ան­կախ Վրաս­տա­նի կազ­մում։ Հենց այդ­պես էր են­թադր­վում բա­ժա­նել Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո։ Հա­ջորդ տո­ղե­րի հե­ղի­նա­կի ազ­գա­նու­նը ո­չինչ չի ա­սի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, բայց ակն­հայտ է, որ գրո­ղը ցի­նիկ ու սառ­նա­րյուն ի­րա­պաշտ է. «Հայ ու հույն բնակ­չու­թյան խն­դիր­նե­րը մեծ մա­սամբ լուծ­վել են տե­ղա­հա­նու­թյուն­նե­րով։ Սա­կայն քր­դա­կան խն­դիրն այն ժա­մա­նա­կից վա­տա­ցել է։ Քր­դե­րը թուր­քե­րից մի­ջին հաշ­վով աղ­քատ են ապ­րում, հա­մա­պա­տաս­խա­նա­բար նրանց շր­ջա­նում ծնե­լու­թյու­նը բարձր է։ Այդ պատ­ճա­ռով բնակ­չու­թյան մեջ նրանց տո­կո­սը մշ­տա­պես ա­վե­լա­նում է։ Այժմ նրանք բնակ­չու­թյան 18-30 %-ն են։ Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մա­կան բախ­ման դեպ­քում նրանք ա­ռա­ջի­նը կլի­նեն, ո­րոնց Մոսկ­վան կպաշտ­պա­նի»։
Տա­րօ­րի­նակ է, որ հե­ղի­նա­կը Թուր­քիա­յում հա­յե­րի և հույ­նե­րի ե­ղեռ­նը բա­ցա­հայտ ան­վա­նում է «տե­ղա­հա­նու­թյուն»։ Այ­նուա­մե­նայ­նիվ, նրա հե­տա­գա դա­տո­ղու­թյուն­նե­րը կրկ­նում են ար­դեն ու­րիշ շատ ռուս հե­ղի­նակ­ներ։ Մենք այն կար­ծի­քին ենք, որ մեր երկ­րում շա­տերն են հե­տաքր­քր­վում, թե ժա­մա­նա­կա­կից ռուս հե­ղի­նակ­ներն ինչ­պես են պատ­կե­րաց­նում Հա­յաս­տա­նի և Մի­ջա­գետ­քի հնա­րա­վոր ա­պա­գան, ե­թե Թուր­քիան հա­մար­ձակ­վի լուրջ բախ­ման մեջ մտ­նե­լու Ռու­սաս­տա­նի հետ, ա­սենք, Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում։ Մեջ­բե­րում ա­նենք, և թող Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներն ի­րենք դա­տեն, թե 2020 թ. ապ­րի­լին Մոսկ­վա­յում ին­չու են սկ­սել խո­սել Թուր­քիա­յի տրոհ­ման վար­կած­նե­րի մա­սին. «Բա­ցի դրա­նից, ժա­մա­նա­կա­կից Թուր­քիա­յի տա­րած­քում կան վաղն­ջա­կան հայ­կա­կան հո­ղեր։ Մեծ բախ­ման դեպ­քում Հա­յաս­տա­նը կա­րող է փոր­ձել վե­րա­դարձ­նել դրանք, ինչ­պես դա ե­ղել է Ղա­րա­բա­ղի դեպ­քում։ Հի­շեց­նեմ, որ հա­յերն ամ­բողջ աշ­խար­հում ու­նեն բա­վա­կան ունևոր սփյուռք, հետևա­բար` ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­լու ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Թուր­քիան բարդ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի նաև Հու­նաս­տա­նի հետ, ո­րոնց թվում է Կիպ­րո­սի չլուծ­ված ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյու­նը»։
Այս­պի­սով, Մոսկ­վա­յում գի­տեն այն ա­մե­նը, ին­չը գի­տի հայ­րե­նա­սեր ու պատ­մա­կան հի­շո­ղու­թյուն ու­նե­ցող յու­րա­քան­չյուր հայ։ Հի­շյալ հրա­պա­րակ­ման հե­ղի­նակ­նե­րը հիա­նա­լի գի­տեն նաև հու­նա-թուր­քա­կան թշ­նա­մու­թյան նր­բու­թյուն­նե­րը։ Բայց նրանց դա­տո­ղու­թյուն­նե­րում նկա­տե­լի է նաև հիմ­նա­կան գա­ղա­փա­րը. ժա­մա­նա­կա­կից Թուր­քիան հա­կել Ռու­սաս­տա­նի օգ­տին ինչ-որ լուրջ զի­ջում­նե­րի և ոչ թե պար­զա­պես վերց­նել ու կոր­ծա­նել Թուր­քիան։ Որ­պես­զի մենք դա հաս­կա­նանք, ևս մեկ մեջ­բե­րում ա­նենք. «Ռու­սաս­տա­նի հետ ան­մի­ջա­կան բախ­ման դեպ­քում Թուր­քիան կա­րող է պա­տե­րազմ ստա­նալ մի քա­նի ճա­կա­տով։ Այդ ճա­կատ­նե­րից յու­րա­քան­չյու­րին կա­րող է հետևել տա­րածք­նե­րի կո­րուստ, ին­չի հա­մար կան պատ­մա­կան հիմ­նա­վո­րում­ներ։ Բնա­կան է, որ թվարկ­ված բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար հիմ­նա­կան խն­դի­րը պետք է լի­նի խա­ղա­ղու­թյան պահ­պա­նու­մը։ Խա­ղա­ղու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­ներն են զար­գա­ցու­մը և բար­գա­վա­ճու­մը։ Եվ դա հենց այն է, ին­չը Թուր­քիա­յին կա­րող է տալ Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Առ­ճա­կա­տու­մը կհան­գեց­նի ող­բեր­գա­կան հետևանք­նե­րի և պե­տու­թյու­նը կորց­նե­լու սպառ­նա­լի­քի, ին­չը բազ­միցս է ե­ղել ան­ցյա­լում»։
Եզ­րա­կա­ցու­թյու­նը պարզ է. դա Թուր­քիա­յի և թուր­քե­րի քո­ղարկ­ված շան­տաժ է, Ան­կա­րա­յին ուղղ­ված նա­խազ­գու­շա­ցում` ել­նե­լով ինչ-որ զուտ ռու­սա­կան շա­հե­րից։ Վար­կած­ներն ու են­թադ­րու­թյուն­նե­րը շատ են, ա­ռա­ջար­կենք մե­կը. Մոսկ­վա­յում ի­մա­ցել են, որ թուր­քերն ու­զում են «հի­մա­րաց­նել» Ռու­սաս­տա­նին, Ի­րա­նին և Սի­րիա­յին, ընդ ո­րում, թուր­քերն ան­գամ պատ­րաստ են Սի­րիա­յում ռուս­նե­րի և ի­րան­ցի­նե­րի դեմ բա­ցա­հայտ հար­ձա­կում­նե­րի կամ սադ­րանք­նե­րի։ Այդ դեպ­քում հայ­տն­վում են մի շարք հոդ­ված­ներ (ո­րոնք ու­շադ­րու­թյամբ ու­սում­նա­սի­րում են թուրք վեր­լու­ծա­բան­նե­րը), ո­րոն­ցում Թուր­քիա­յի բա­ցա­հայտ շան­տա­ժը թու­լաց­ված է հա­յե­րին, հույ­նե­րին, քր­դե­րին ուղղ­ված ազ­դան­շան­նե­րով... Եվ մենք կար­ծես թե սկ­սում ենք կռա­հել, թե որ­տե­ղից են «պե­չե­նեգ­ներն ու պո­լով­ցի­նե­րը», ին­չի հա­մար է ռու­սա­կան սպա­ռա­զի­նու­թյան այդ­պի­սի զանգ­վա­ծա­յին տե­ղա­փո­խու­մը Հյու­սի­սա­յին Սի­րիա։ Կրկ­նենք ևս մեկ ան­գամ. մեզ հայտ­նի չէ, թե Ի­րանն ինչ և երբ է տե­ղա­փո­խում Սի­րիա, բայց գի­տենք, որ Ի­րանն ինչ-որ բան է ձեռ­նար­կում։ Եվ հիա­նա­լի հի­շում ենք, որ մար­տի կե­սից մինչև մեր օ­րե­րը Թեհ­րա­նը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ Սի­րիա­յի հետ իր կա­պե­րը «պատ­մա­կան, ռազ­մա­վա­րա­կան» են, իսկ «Սի­րիա­յի իշ­խա­նու­թյու­նը գե­րա­կա է Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մար», ինչ­պես նաև այն, որ Ի­րանն ա­ռաջ­վա պես ԱՄՆ-ից պա­հան­ջում է հե­ռա­նալ Ի­րա­քից և Սի­րիա­յից, օ­րի­նակ` Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի ռազ­մա­կան խոր­հր­դա­կան, գե­նե­րալ-մա­յոր Ռա­հիմ Սեֆևիի ապ­րի­լի 3-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ Իսկ նա ոչ միայն լա­վա­տե­ղյակ մարդ է, այլև Ի­րա­նի ԻՀՊԿ-ի նախ­կին հրա­մա­նա­տա­րը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 9027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ