Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իմքայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը ոչ միայն ի­րենց, այլև խորհր­դա­րա­նի ու պե­տու­թ­յան վար­կա­նիշն են գցում

Իմքայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը ոչ միայն ի­րենց, այլև խորհր­դա­րա­նի ու պե­տու­թ­յան վար­կա­նիշն են գցում
01.05.2020 | 00:25
Քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լը գայ­թակ­ղու­թյուն է, եր­բեմն չես էլ զգում, թե ինչ­պես ես մո­լո­րու­թյան մեջ հայ­տն­վում, պաշ­տո­նից գլուխդ սկ­սում է պտտ­վել, գոր­ծըն­կեր­նե­րիդ ա­սած­նե­րը չես լսում, բազ­մա­կար­ծու­թյան նկատ­մամբ ան­հան­դուր­ժող վե­րա­բեր­մունք ես ցու­ցա­բե­րում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԸ, հս­տա­կեց­նե­լով` վե­րոն­շյալ հատ­կա­նիշ­նե­րը բնո­րոշ են պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ կար­ծում են, թե միայն ի­րենք են ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նում: Մեր իշ­խա­նու­թյու­նը նույն­պես պո­պու­լիս­տա­կան է, ա­սում է Սամ­սո­նյա­նը, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ իմ գոր­ծըն­կեր­նե­րը ծու­ղա­կում են հայ­տն­վել, դա­դա­րել են լսել այ­լա­կար­ծու­թյու­նը, ամ­բար­տա­վան ու մե­ծա­միտ են դար­ձել:
«Մտա­ծում են՝ ե­թե ման­դատ ու­նեն, ա­պա ի­րա­վա­սու են մո­տե­նա­լու երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան ամ­բիո­նին ու այն­պի­սի բա­նե­րից խո­սե­լու, որ կա­րող են վնա­սել պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րին, ար­ժեք­ներ ոտ­նա­հա­րել, մեզ՝ ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րին, վի­րա­վո­րել և այլն: Այս ա­մե­նը ցույց է տա­լիս, որ նրանք գլ­խապ­տույտ ու­նեն: Նման մար­դիկ վտան­գա­վոր են պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան հա­մար, ո­րով­հետև, երբ մարդ կորց­նում է ող­ջամ­տու­թյունն ու ընդ­դի­մա­խո­սին փոր­ձում նսե­մաց­նել, թի­րա­խա­վո­րում նրա անձն ու զր­պար­տում, վի­րա­վո­րե­լով նրան, ա­պա թու­նա­վո­րում է քա­ղա­քա­կան դիս­կուր­սը: Սա ան­չափ վտան­գա­վոր երևույթ է: Ի վեր­ջո, Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նը նաև դաս­տիա­րա­կող հատ­կու­թյուն ու­նի, մեզ լսում են բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ ու օ­րի­նակ վերց­նում մեզ­նից: Խոր­հր­դա­րա­նում, ի­հար­կե, քա­ղա­քա­կա­նա­պես սուր մտ­քեր կա­րող ես ար­տա­հայ­տել, քա­ղա­քա­կան «մե­սիջ­ներ» հղել, բայց դա անձ­նա­կան վի­րա­վո­րան­քի տի­րույթ տա­նելն ան­թույ­լատ­րե­լի է: Հատ­կա­պես այն իշ­խա­նու­թյան կող­մից, որն ա­սում է, թե ե­կել է ար­ժե­հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու»,- ըն­դգ­ծում է նա:
Պատ­գա­մա­վո­րին չի զար­մաց­րել այն հան­գա­ման­քը, որ «Իմ քայ­լի» կին գոր­ծըն­կեր­նե­րը չեն դա­տա­պար­տել Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխնա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի՝ ի­րեն ուղղ­ված վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը: Վս­տա­հեց­նում է՝ ծանր չի տա­րել, քա­նի որ ա­ռանձ­նա­պես մեծ ակն­կա­լիք­ներ չի էլ ու­նե­ցել նրան­ցից. գոր­ծըն­կեր­ներն ի­րենց ա­զատ խոս­քի և մտ­քի տե­րը չեն, հա­սա­րա­կու­թյու­նը բա­ժա­նել են սև ու սպի­տա­կի, ան­գամ օ­րենք­ներն են դի­տար­կում այդ տի­րույ­թում. «Ե­թե եր­կու տա­րի ա­նընդ­մեջ ա­սեմ, որ մա­ծու­նը սև է կամ սպի­տակ, ա­պա ո­րոշ ժա­մա­նակ անց նույն վե­րա­բեր­մունքն եմ ակն­կա­լե­լու նաև այն մարդ­կան­ցից, ո­րոնց հա­մո­զում եմ, թե մա­ծունն ինչ գույ­նի է: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրա­ռում­ներ տե­սա, որ պատ­գա­մա­վոր­նե­րը գնա­հա­տում էին Ա­լեն Սի­մո­նյա­նի նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու հան­գա­ման­քը, ին­չը ի­հար­կե ող­ջու­նե­լի է, բայց ե­թե խոր­հր­դա­րա­նա­կան ամ­բիո­նից ինչ-որ ար­ժեք­ներ փչաց­նում ես, ա­պա նույն ամ­բիո­նից պետք է փոր­ձես վե­րա­կանգ­նել դրանք»:
ԼՀԿ-ա­կա­նը շեշ­տում է՝ նոր ո­րա­կի խոր­հր­դա­րան ու­նե­նալ չի հա­ջող­վում, թեև ին­քը նույն­պես քա­ղա­քա­կան բա­վա­կան հա­սու­նու­թյուն չու­նի, դրա կա­յաց­ման ճա­նա­պար­հին է, բայց մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, պարզ­վում է, անձ­նա­կան հա­սու­նու­թյուն էլ չու­նեն: Հետևա­բար չի կա­րող պն­դել, թե 7-րդ գու­մար­ման պառ­լա­մեն­տը կա­րող է հա­վակ­նել լա­վա­գույ­նը լի­նե­լուն: «Բազ­միցս ենք փոր­ձել հա­մա­գոր­ծակ­ցել մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, բայց չի ստաց­վել, ո­րով­հետև սահ­ման­ներ կան, որ չպի­տի անց­նել: Այդ սահ­ման­ներն են վի­րա­վո­րան­քը, զր­պար­տու­թյու­նը, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը: Պո­պու­լիստ իշ­խա­նու­թյու­նը կար­ծում է, թե միայն ինքն է ներ­կա­յաց­նում ժո­ղովր­դին: Երբ ամ­բիո­նի մո­տից հայ­տա­րա­րում ենք, որ այս օ­րե­րին տար­բեր քա­ղա­քա­ցի­նե­րից զան­գեր ենք ստա­նում, «Իմ քայ­լի» մեր գոր­ծըն­կեր­նե­րը դա չեն ու­զում լսել: Չեն կա­րո­ղա­նում հաշտ­վել, որ մար­դիկ նաև այլ ու­ժե­րի կա­րող են դի­մել: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ա­յո, նաև մր­ցակ­ցու­թյուն է, բայց դա պետք է բա­րեկր­թու­թյան սահ­ման­նե­րում լի­նի: Պետք է ոչ թե սկան­դալ­ներ ստեղ­ծել, այլ ընդ­դի­մու­թյան քն­նա­դա­տու­թյան հետ հաշ­վի նս­տել, դա­սեր քա­ղել, փոր­ձել ա­վե­լի ճիշտ լու­ծում­ներ գտ­նել: Բայց ե­թե ա­մեն բան շա­րու­նակ­վի նույն ո­ճով, ա­պա նրանք ոչ միայն ի­րենց, այլև խոր­հր­դա­րա­նի ու պե­տու­թյան վար­կա­նիշն են գցե­լու»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ