«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջնության ավարտից հետո կավարտի կարիերան՝ հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը: Աղբյուրի հաղորդմամբ այս որոշման մեջ իր ուրույն դերակատարումն է ունեցել կորոնավիրուսը: Այս մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իբրան իր մարզական կարիերայի ընթացքում խաղացել է շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուս», «Ինտեր», «Միլան» ակումբներում, կատալոնյան «Բարսելոնում», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում», անգլիական «Մանչեստր Յունայթեդում», ամերիկյան «ԼԱ Գելեքսիում»: Անցկացրած 751 խաղում դարձել է 460 գոլի, 179 գոլային փոխանցման հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ