Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թ­յան ծա­ռա­յութ­յան տնօ­րե­նին, ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի պե­տին, «Ի­րա­տե­սի» խմ­բագ­րու­թ­յա­նը

ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թ­յան ծա­ռա­յութ­յան տնօ­րե­նին, ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի պե­տին, «Ի­րա­տե­սի» խմ­բագ­րու­թ­յա­նը
07.04.2020 | 00:24
Ի լրումն հնա­րա­վոր հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին ուղղ­ված Մար­տին Հու­րի­խա­նյա­նի ս/թ փետր­վա­րի 28-ի հայ­տա­րա­րու­թյան, այդ մա­սին երկ­րի բաձ­րաս­տի­ճան ան­ձանց ի­րա­զեկ­ման (տե՛ս «Ի­րա­տե­սի» 28.02.2020 թվագ­րու­թյամբ «Հայ կի­նո­յի ա­ռայժմ հա­վեր­ժա­կան ժ/պ-ն ու նրա ձա­խա­վեր գոր­ծու­նեու­թյու­նը» հրա­պա­րա­կու­մը), տե­ղե­կաց­նում ենք, որ երկ­րում ստեղծ­ված ար­տա­կարգ դրու­թյան, ինք­նա­մե­կու­սա­նա­լու, գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու մա­սով իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հրա­հան­գա­վոր­ված խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ Շ. Միր­զա­խա­նյա­նը, սկ­սած ապ­րի­լի 2-ից, եր­կու տաս­նյա­կի հաս­նող աշ­խա­տա­կից­նե­րի կան­չում է աշ­խա­տան­քի, ըստ մեր հիմ­նա­վոր կաս­կած­նե­րի, վե­րա­դաս մար­մին­նե­րին ներ­կա­յաց­վե­լիք ո­րոշ փաս­տաթղ­թե­րի հնա­րա­վոր «շտ­կում­ներ» ա­նե­լու նպա­տա­կով։
Ակ­ներևա­բար այդ մի­ջամ­տու­թյուն­ներն առ­նչ­վում են նրա ու նրան ու­ղեկ­ցած ան­ձի (ան­ձանց) ար­տա­սահ­մա­նյան ճամ­փոր­դու­թյուն­նե­րի վրա ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րից կա­տար­ված ծախ­սե­րին, չի բա­ցառ­վում` նաև մեր կող­մից ոս­տի­կա­նու­թյան Մաշ­տո­ցի բաժ­նում տր­ված հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­ված հնա­րա­վոր չա­րա­շա­հում­նե­րին։
Ի հա­վաս­տումն աշ­խա­տա­կից­նե­րի մա­սով մեր հայ­տա­րա­րու­թյան` կից ներ­կա­յաց­նում ենք տնօ­րե­նի ժ/պ-ի կող­մից կազ­մած աշ­խա­տա­կից­նե­րի ցան­կը, ո­րոնք նրա հրա­հան­գով ա­ռա­վո­տից մինչև օր­վա վերջ պետք է լի­նեն կի­նո­կենտ­րո­նում, որ­տեղ ի դեպ ան­տես­ված են սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ նոր­մե­րի պահ­պա­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան պա­հանջ­նե­րը։
Խնդ­րում ենք Ձեր գոր­ծուն մի­ջամ­տու­թյու­նը։
Մար­տին ՀՈՒՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Սա­թիկ ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ
Մա­րի­նե ԱՆ­ՏՈ­ՆՅԱՆ
04. 04. 2020 թ.
Հ. Գ. - Աշ­խա­տա­կից­նե­րի ցան­կը գտն­վում է խմ­բագ­րու­թյու­նում։
Դիտվել է՝ 8955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ